20.4 C
Yerevan

Սեւա­նի ափին պետությունից ու հայրե­նա­սի­րությունից խոսողնե­րը տեղյա՞կ էին

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րը անցնող օրե­րի ընթացքում Սեւա­նի ափին հանդի­պել են իրենց համա­կիր երի­տա­սարդնե­րի հետ, պատասխա­նել նրանց հարցե­րին, խոսել հայրե­նա­սի­րությունից, ազգա­յին արժեքնե­րից, պետությունից եւ այլն:

Այդ խոսակցությունը ծավալվել է խիստ խորհրդանշա­կան տեղում՝ Սեւա­նի ափին, որը Հայաստա­նում նախկին կառա­վա­րող համա­կարգի հայրե­նա­սի­րության, ազգա­յին արժեքնե­րի եւ հարստության հանդեպ հոգա­տա­րության, օրենքի նկատմամբ հոգա­տա­րության վառ դրսեւո­րում է, կամ ավե­լի շուտ՝ պերճանք եւ թշվա­ռություն:

Պերճանք այն իմաստով, թե այդ համա­կարգի ամե­նա­տարբեր ներկա­յա­ցուցիչներ ինչեր են կառուցել Սեւա­նի ափին, թույլատրե­լի բացարձակ նիշից ներքեւ, եւ թշվա­ռություն գործնա­կա­նում նույն իմաստով, թե ինչպի­սին է եղել իրա­պես ազգա­յին արժե­քի եւ հարստության, ջրա­յին մեծ ավա­զա­նի՝ Սեւա­նի հանդեպ վերա­բերմունքը:

Հետք էլեկտրո­նա­յին պարբե­րա­կա­նը հրա­պա­րա­կել է հոդված, թե նախկին համա­կա­գի որ ներկա­յա­ցուցիչներն ինչ ունեն Սեւա­նի ափին, բացարձակ նիշից ներքեւ, որը չպետք է չլի­ներ եւ ենթա­կա է քանդման: Այդ ցանկում են մարդիկ, որոնք այսօր ամե­նից բարձր են խոսում ազգա­յին արժեքնե­րից, օրի­նա­կա­նությունից, հայրե­նա­սի­րությունից, կրթության ազգա­յի­նից եւ այլն: Այդ ցանկում են ԲՀԿ նախա­գահ Գագիկ Ծառուկյա­նը, ՀՖՖ նախկին նախա­գահ Ռուբեն Հայրա­պետյա­նը, տարբեր այլ գործիչներ, նախկին գլխա­վոր դատա­խա­զի մերձա­վոր, Երեւա­նի նախկին քաղա­քա­պետ, եւ նաեւ մի ներկա՝ ըստ թերթի: Ցանկում է նաեւ ԵԿՄ նախա­գահ եւ Իմ քայլի պատգա­մա­վոր Սասուն Միքա­յելյա­նի անունը:

Օրերս մի սկանդալ էլ ծագեց նախկին ոստի­կա­նա­պետ Վովա Գասպարյա­նի ամա­ռա­նո­ցի առնչությամբ:

Սեւա­նի պարա­գա­յում սակայն խնդի­րը լոկ թույլատրե­լի կամ անթույլատրե­լի նիշը չէ: Ի վերջո թույլատրե­լի նիշը հարց չի լուծում, որովհե­տեւ կա նաեւ ուղղա­կի արժե­հա­մա­կարգա­յին, բարո­յա­կան խնդիր, թե ինչպես է ուղղա­կիո­րեն յուրացվել ազգա­յին հարստություն Սեւա­նի ափը, անխնա, անկուշտ մոլուցքով: Սեւանն այդ իմաստով մերկացնում է նախկին կառա­վա­րող համա­կարգը թե իրա­վա­կան, թե քաղա­քա­կան, թե արժե­հա­մա­կարգա­յին ու բարո­յա­կան իմաստով:

Սեւա­նի ափին պետությունից, հայրե­նա­սի­րությունից եւ կազմա­կերպվա­ծությունից խոսող նախկին նախա­գահնե­րը տեղյա՞կ էին, թե իրենց իշխա­նության ընթացքում ինչ է կատարվել: Թե՞ իշխա­նություն եղած ժամա­նակ ազգա­յին արժեքնե­րի մասին մտա­ծե­լու ժամա­նակ չկա, դրա մասին մտա­ծել սկսել են իշխա­նությունը կորցնե­լուց հետո:

Աղբյուրը՝ Lragir.am

Առնչվող Հոդվածներ