20.4 C
Yerevan

Դատաի­րա­վա­կան առասպելներ

Ալեք Դուրյան

Ի՞նչ կարե­լի է ասել օրենքի ու իրա­վունքի մասին ընդհանրա­պես: Կարե­լի է ոչինչ չհասկա­նա­լով շատ բան ասել(ինչը հիմա շատ ընդունված է մեր հասա­րա­կությունում), կամ էլ կարե­լի է ոչինչ չասել՝ ամեն ինչ հասկա­նա­լով: Ես՝ ՀՀ սովո­րա­կան քաղա­քա­ցիս, չլի­նե­լով իրա­վա­բան կամ դատա­վոր, ինձ հասա­նե­լիք տեղե­կատվությամբ ու մտա­ծե­լու կարո­ղությամբ եմ փորձում հասկա­նալ թե՛ օրենքը, թե՛ դատաի­րա­վա­կան համա­կարգն ընդհանրա­պես:

Այո՛, եկեք այս հարցին չնա­յենք իրա­վա­բա­նա­կան լրջությամբ ու փաստա­բա­նի մանրախնդրությամբ, այլ սովո­րա­կան քաղա­քա­ցու տեսանկյունից ու մակարդա­կով, որովհետև ի վերջո այդ օրենքն ու համա­կարգն իմ ու իմ նմաննե­րի համար է գրված ու իշխա­նությունն ու ընդդի­մությունը հենց ինձ են փորձում բացատրել այդ խրթին արտա­հայտություններն ու մի քանի տողա­նոց նախա­դա­սություննե­րը: Մանա­վանդ, որ ես ու ինձ նման հարյուր հազա­րա­վոր քաղա­քա­ցի­ներ, օրենսդրա­կան փոփո­խություննե­րի գիտակ չենք:

 Վերջին շրջա­նում ամեն ինչի մասին բոլո­րից կարե­լի է լսել «մասնա­գի­տա­կան» կարծիք ու տեսա­կետ ու հենց դրա­նում էլ կայա­նում է այն դժվա­րությունը, որ Հայաստա­նում բոլոր հարցե­րը շատ ծանր, բարդ ու անլուծե­լի են թվում: Բոլո­րը մասնա­գետ են, թեև բոլո­րը մասնա­գետ չեն: Բայց պետք է չմո­ռա­նանք՝ ինչ որ չգի­տենք, ուրեմն չգի­տենք:

Հայաստա­նում օրենքի մասին ամե­նա­տա­րածված կարծիքն այն է, որ այստեղ օրենք չկա: Դա իհարկե ճիշտ չէ, որովհետև Հայաստա­նում օրենք կա: Այլ հարց է, թե դրանք ինչ օրենքներ են ու ինչքա­նով են պահվում կամ խախտվում: Ընդհանրա­պես հիմա աշխարհում չկա մի տեղ, ուր օրենք չլի­նի, պարզա­պես մի երկրում ինչ որ արարքի համար կարող է հսկա­յա­կան տուգանք կամ ազա­տազրկում նախա­տեսված լինել, իսկ մի այլ երկրում՝ ոչինչ: Հենց այդ տարբե­րության, այդ ոչնչի մասին եմ ուզում խոսել:

Հայաստա­նում օրենք էլ կա, դատաի­րա­վա­կան համա­կարգ էլ: Դա հաստատ:  Հենց միայն դրա փոփո­խության մասին մենք արդեն տարի ու կես է լսում ենք: ՀՀ դատաի­րա­վա­կան համա­կարգի խառնաշփո­թին վերա­բերվող ելույթնե­րի, ցույցե­րի ու հայհո­յանքնե­րի պակաս չկա: Խոսքն առա­ջին հերթին գնում է Սահմա­նադրա­կան դատա­րա­նի, դատա­վորնե­րի վեթինգի, ոլորտի բարե­փոխման մասին: Հասա­րա­կությունը տարուց ավել սպա­սում է այդ փոփո­խություննե­րին, իսկ դրանք չկան:

Այդ փոփո­խություննե­րը ենթադրում են ինչպես անձնա­յին, այնպես էլ օրենքի դրույթնե­րի փոփո­խություն, այսինքն և՛ օրենքնե­րը պիտի փոխվեն, և՛ դատա­վորնե­րը, և՛ էլի շատ բաներ: Անցած տարի նույնիսկ դատա­րաննե­րի շրջա­փա­կում եղավ, այնուհետև վարչա­պե­տի հայտա­րա­րություն վեթինգի մասին: Այս տարի ապրի­լին պիտի սահմա­նադրա­կան դատա­րա­նի հանրաքվեն տեղի ունե­նար, բայց համաշխարհա­յին պանդե­միա­յի պատճա­ռով հետաձգվեց: Հիմա էլ խիստ լարված վիճակ է այդ առումով: Սահմա­նադրա­կան դատա­րա­նի նախա­գահն ու էլի մեկ-երկու անդամ փոխվել են, բայց կրքե­րը չեն հանդարտվում: Հատկա­պես նշվում էր այն, որ դատա­վորնե­րի պաշտո­նա­վարման ժամկե­տը շատ մեծ է, որ դատա­վորնե­րը նախկին ռեժի­մի կամա­կա­տարներն են և ցանկա­նում են վիժեցնել հեղա­փո­խությունը կամ խանգա­րել: Երկուստեք հայհո­յանքներն ու մեղադրանքնե­րը չեն պակա­սում: Իշխա­նություննե­րը հայտա­րա­րում են, որ փոփո­խություններն անպայման կայա­նա­լու են, իսկ ընդդի­մա­դիրնե­րը պնդում են, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ դատա­կան համա­կարգի սեփա­կա­նաշնորհում, որին իշխա­նություննե­րը հակա­դարձում են, որ ընդհա­կա­ռա­կը, փորձում են ստեղծել նորմալ համա­կարգ, այլ ոչ թե նախկի­նի նման պատվե­րով աշխա­տող, ընդդի­մությունը բողո­քում է, որ.…..մի խոսքով հասկա­ցաք:

Այստեղ մի կարև­որ հարց է ծագում՝

ՀՀ սովո­րա­կան քաղա­քա­ցին ինչքանո՞վ պիտի հետաքրքրված լինի մի ոլորտի բարե­փոխմամբ, որից առանձնա­պես չի հասկա­նում: Ես հասկա­նում եմ, որ պատասխա­նա­տու և իրա­վա­տեր քաղա­քա­ցին ոչ միայն կարող է, այլև պիտի ընդգրկված լինի պետության կառա­վարման ու կարգա­վորման բոլոր գործընթացնե­րին, բայց կան ոլորտներ, որտեղ մեծ մասամբ ամեն ինչ բոլո­րին քիչ թե շատ ամեն ինչ հասկա­նա­լի է ու կան ոլորտներ, որոնք շատ քիչ են հասկա­նե­լի ու ամեն մարդ չէ, որ կարող է հստակ ու ռացիո­նալ արտա­հայտված կարծիք ունե­նալ այդ առումով:

Խոսքն իհարկե ոչ թե վերա­բերվում է հարցին մոտե­նա­լու լրջությա­նը և ոչ միայն այն առումով, որ ամեն մարդ պիտի մասնա­կություն ունե­նա այդ ամե­նին, այլ նաև այն, թե ինչքա­նով է քաղա­քա­ցին ի վիճա­կի այդ հարցով զբաղվե­լու: Անձամբ ինձ՝ ՀՀ քաղա­քա­ցուս առա­վել հետաքրքրում է, որ օրենքը նորմալ կիրառվի, լինի պաշտպանված ու ինձ էլ պաշտպա­նի: Ինձ չեն հետաքրքրում օրենքի մանր ու փոքրիկ հավելվածնե­րը, դրույթներն ու կետե­րը, ես առանձնա­պես չեմ հասկա­նում և պարտա­վոր էլ չեմ հասկա­նա­լու: Եվ այնուա­մե­նայնիվ ինձ՝ ՀՀ քաղա­քա­ցուս համար պարզ է, որ վերջին երե­սուն տարում ՀՀ-ում դատաի­րա­վա­կան համա­կարգը, այլ կերպ ասած կարգն ու կանո­նը իմ համար չի պահպանվել, այլ եղել է մի խումբ մարդկանց մենաշնորհը, ովքեր արել են ինչ ուզում են: Հիմա ինձ ասում են, որ պիտի փոխվի այդ իրա­վի­ճա­կը ու օրենքը լինի պաշտպանված, որ ոչ մի դատա­վոր պետա­կան իշխա­նությա­նը տեռո­րի չենթարկի, իր անձնա­կան ցանկություննե­րը չփա­թա­թի ոլորտի վզին ու ինձ էլ՝ ՀՀ քաղա­քա­ցուս չենթարկի իրա­վա­կան դրույթնե­րով սքողված անարդար ճնշման:

Խոսքեր, խոսքեր, խոսքեր.…

Արդեն ձանձրա­նում ենք այս ճահճոտ իրա­վի­ճա­կից, որովհետև ո՛չ ընդդի­մության, ո՛չ իշխա­նության կողմից բավա­րար կամք չենք տեսնում, այլ միայն անձնա­կան մանրախնդիր մեղադրանքներ ու անհասցե «կոմպլի­մենտներ»: Ամեն հարցով նույն ընթացքն է: Հիմա էլ դատաի­րա­վա­կա­նին ուղղված հարցն է դարձել անձնա­կան վիրա­վո­րանքնե­րի ու մեղադրանքնե­րի առարկա:

Իսկ որտե՞ղ եմ ես: Որտե՞ղ է այն փոփո­խությունը, որ ես, քաղա­քա­ցիս պիտի տեսնեմ, հասկա­նամ ու զգամ:

Այս ամե­նից միայն մի բան եմ առայժմ տեսնում, որ հասա­րակ քաղա­քա­ցին էլի դուրս է մնում գործընթացնե­րից ու դրանց մատուցման ձևից ու քաղա­քա­ցին արդեն կորում է իշխա­նություն-ընդդի­մություն պայքա­րի լուսանցքում, ուր նրան ընդդի­մությունը մեղադրում է իշխա­նա­կան լինե­լու մեջ, իսկ իշխա­նությունը՝ ընդդի­մա­դիր:

Առնչվող Հոդվածներ