24.7 C
Yerevan

Կրթա­կան իրա­րանցում-Մաս 1

Արա­յիկ Մկրտումյան

ՀՀ հասա­րա­կա­կան ու քաղա­քա­կան կյանքի կաթսան շարունա­կում է եռալ ու փրփրել…և այնքան թեժ, որ պետք է զգույշ լինել, քանի դեռ չես այրել ինքդ քեզ կամ մեկ ուրի­շին: Իսկ այս անգամ հերթա­կան տուրուդմփո­ցը հասունա­ցել է կրթա­կան հարցի շուրջ (խիստ անո­րոշ մի արտա­հայտություն. Եթե իհարկե չգի­տես, թե իրա­կա­նում ով ինչ է ուզում):

Մի խոսքով: Այս անգամ հերթա­կան աղմուկը պայմա­նա­վորված է դպրոցնե­րում ու համալսա­րաննե­րում կատարվող փոփո­խություննե­րի հետ: Իրա­կա­նում փոփո­խություննե­րը ոչ թե արդեն տեղի են ունե­ցել, այլ դրանց մեծ մասն առա­ջարկություններ են, որոնք պետք է դեռևս քննարկվեն, ստուգվեն, դրվեն քվեարկության, հաստատվեն և դրա­նից հետո նոր միայն մտնեն ուժի մեջ, բայց մենք այդքան համբե­րություն չունենք և սկսում ենք գոռալ ավե­լի շուտ, քան կհասկա­նանք դրա անհրա­ժեշտությունն ընդհանրա­պես:

Իսկ փոփո­խություննե­րի մասին կա երկու տեսա­կետ: Առա­ջի­նը, ԿԳՄՍ նախա­րա­րության ու ԱԺ մեծա­մասնության կարծիքն է, ըստ որի առա­ջարկվող փոփո­խություննե­րը լավն են ու զարգացմա­նը նպաստող, իսկ մյուս կարծի­քը, որ ընդդի­մությանն է պատկա­նում, այն է, որ այդ բոլոր չափո­րո­շիչնե­րը ապազգա­յին, հայրե­նա­դավ, ազգա­պիղծ են և նպա­տակն այն է, որ քանդեն ու ավե­րեն հայկա­կան դպրոցներն ու այլանդա­կեն կրթության որա­կը (կրթության որա­կին մենք դեռ կանդրա­դառնանք, իսկ հիմա եկեք հասկա­նանք, թե իրա­կա­նում ով ինչ է առա­ջարկում ու ով ինչ է ուզում):

Եվ այսպես՝ ամե­նա­ցա­վոտ հարցը՝ դպրոցնե­րում սեռա­կան կրթություն մտցնե­լու հարցը: Նույնիսկ չեմ հիշում, թե դա ինչից հետո սկսվեց, բայց հիմա մի այնպի­սի քաոս է տիրում, որ շատ անգամ չես էլ հասկա­նում, թե դա ինչից ու ինչպես սկսվեց:

Շատե­րը նշում են Ստամբուլի ու Լանզա­րո­տի կոնվենցիա­նե­րը, որոնք ազգա­կործան բնութագրում ունեն: Իշխա­նություններն էլ պնդում են, որ ոչ մի ազգա­կործան բան չկա ու անի­մաստ հիստե­րիա է բարձրա­ցել ու որ ընդդի­մության նպա­տա­կը քաղա­քա­կան դիվի­դենտ հավա­քելն է, ոչ թե ոլորտի նկատմամբ մտա­հո­գությունը:

Դպրոցնե­րում սեռա­կան դաստիա­րա­կություն մտցնե­լու խոսակցության հետ մեկտեղ համա­ցանցում սկսե­ցին հայա­լե­զու գրքեր տարածվել, որոնք մեղմ ասած անբա­րո բնույթ ունեին ու նշվում էր, որ դրանք մատուցվե­լու են տարրա­կան դասա­րաննե­րի աշա­կերտնե­րին: Խնդրով մտա­հոգվածնե­րը նշում էին, որ այդ ամե­նը ծանր հետև­անք է թողնե­լու՝ բարո­յա­կան, հոգե­բա­նա­կան: Անշուշտ նման հարցե­րին պետք է բավա­կան զգույշ մոտե­նալ, որովհետև մի բան է, երբ քաղա­քա­կան հակա­դիր ճամբարնե­րը հայհո­յում են իրար, մեկ այլ բան է, երբ խոսքը գնում է դպրո­ցում մանկա­հա­սակ երե­խա­յի սեռա­կան դաստիա­րա­կության մասին: Այդ նկարնե­րը խորը վրդովմունք առա­ջացրին ու ավե­լի թեժացրին իշխա­նություն-ընդդի­մություն պայքա­րը: Եկավ սեպտեմբե­րի 15‑ը, դասե­րը վերսկսվե­ցին ու ԿԳՄՍ փոխնա­խա­րա­րը հայտա­րա­րեց, որ երե­խա­նե­րին ոչ մի սեռա­կան դաստիա­րա­կության մասին գիրք չի բաժանվել ու չի էլ բաժանվե­լու: Պարզվեց նաև, որ համա­ցանցում տարածվող նկարնե­րը վերցված են դեռևս 90-ականնե­րին տպագրված գրքե­րից ու ոչ միայն չեն մտել դպրո­ցա­կան ծրագրեր, այլև չեն էլ կարող մտնել: Բավա­կան տհաճ մի իրա­վի­ճակ, երբ չգի­տես, թե իշխանությո՞ւնն է ստում, թե ընդդի­մություն, բայց հաստատ գիտես, որ նրա­նի­ցից մեկը ստում է: Բայց դպրոցնե­րում ոչ մի սեռա­կան դաստիա­րա­կության մասին գիրք այդպես էլ չհայտնվեց, դա ի գիտություն:

Երկրորդ հարցը, որ բոլո­րին իրար խառնեց, այն էր, որ գրա­կա­նություն առարկա­յի ծրագրում պիտի ընդգրկվեին նաև ժամա­նա­կա­կից գրողներ ու հայտա­րարվեց, որ ծրագրից դուրս են բերվե­լու Նարե­կա­ցի, Քուչակ և այլն ու այդ հեղի­նակնե­րի փոխա­րեն ժամա­նա­կա­կիցնե­րի անհա­ջող գործերն են տեղ գտնե­լու: Աղմուկը բնա­կա­նա­բար ավե­լի ուժե­ղա­ցավ, մինչև որ գրքե­րը բաժանվե­ցին ու բոլորն էլ տեսան Նարե­կա­ցին ու Քուչա­կը իրենց անխախտ տեղն ունեն գրա­կա­նության բաժնում: Հետո, վեճեր էին ծավալվում, որ «Հայ գրականություն»-ից դուրս է եկել «Հայ»-ը ու մնա­ցել է միայն «գրա­կա­նությունը»:

Ոմանք դրա մեջ հայկա­կա­նության վրա հարձա­կում արձա­նագրե­ցին, իսմ ոմանք էլ հայտա­րա­րե­ցին, որ դրա մեջ ոչ մի սարսա­փե­լի բան չկա, որովհետև գրա­կա­նության գրքե­րում ներառված են նաև արտա­սահմանյան գրողներ ու ճիշտ չի լինի կոչել «Հայ Գրա­կա­նություն», երբ այնտեղ կան նաև Շիլլեր, Գյո­թե, կամ Դոստոևսկի:

Ի դեպ, բարձր դասա­րաննե­րի աշա­կերտնե­րի համար նախա­տեսված այլընտրանքա­յին գրքե­րում կան այնպի­սի հրա­շա­լի հեղի­նակներ, ինչպես օրի­նակ Դոստոևսկի, Հաքսլի, Օրուել ու եթե իրոք, ապա միակ մտա­հո­գությունն այն է, որ այդ գրքե­րը շատ ծանր ու դժվա­րա­մարս են, ու անձամբ ես կասկա­ծում եմ, թե այդ տարի­քի պատա­նի­նե­րը ի վիճա­կի կլի­նեն ամբողջ խորությամբ ըմբռնե­լու համաշխարհա­յին անտիուտո­պիա­յի լավա­գույն նմուշնե­րը, մանա­վանդ, որ նրանք դեռևս չունեն այդքան կրթա­կան ու հոգե­բա­նա­կան պաշար, բայց սա լրիվ ուրիշ թեմա է ու ազգապղծության հետ կապ չունի:

Սրա­նից բացի գրա­կա­նություն առարկա­յի հետ կապված հաջորդ բողո­քը ժամա­նա­կա­կից հայ գրողնե­րի գործե­րի ներա­ռումն էր: Եթե անկեղծ, ես այնքան էլ հիա­ցած չեմ հայ ժամա­նա­կա­կից գրա­կա­նությամբ ու չեմ համա­րում, թե այսօր ունենք Սևա­կի, Շիրա­զի, Բակունցի կամ Թումանյա­նի նման գիգանտներ, բայց սա իմ անձնա­կան ճաշակն է: Բայց ուզում եմ մի կարև­որ բայցի մասին նշել, որ կարծես թե այնքան էլ հաշվի չի առնվում: Իմ հայրե­նա­կիցնե­րը հավա­նա­բար չեն ուզում հասկա­նալ, որ վերջին երկու- երեք տասնամյա­կում հայ գրա­կա­նությունը շատ է միջի­նացվել ու Հրանտ Մաթև­ոսյա­նը, Վարդգես Պետրոսյա­նը կարծես վերջին նշույլներն էին այն հզո­րության, որ ունեինք: Այսօր իհարկե կան հրա­շա­լի գրողներ, ինչպես օրի­նակ Գուրգեն Խանջյա­նը, կամ ցավոք արդեն հանգուցյալ Լևոն Խեչո­յա­նը, բայց պիտի հասկա­նանք, որ ներկա­նե­րին կոպտո­րեն մերժե­լով ու մի կողմ շպրտե­լով, մենք արգե­լա­կում ենք հայ գրա­կա­նության զարգա­ցումը: Այո, մենք հիմա Թումանյան չունենք, բայց մի՞թե կնկա­տենք նոր տաղանդին, եթե միանգա­մից ասենք, որ նա Թումանյան չէ ու ծաղի­կը խեղդենք դեռ չծաղկած վիճա­կում: Գրա­կա­նությա­նը պետք է ավե­լի լուրջ վերա­բերվել քան դա անում է փողո­ցա­յին աղմուկը:

Խնդիրն ավե­լի բարդ է հայոց պատմություն առարկա­յի հետ կապված: Նորից նույն պնդումներն են, որ փոփո­խությունը միտք ունի աղա­վա­ղել հայոց պատմությունն ու քանդել կրթա­կան համա­կարգը: Այս թեմա­յով ամե­նա­հե­տաքրքիր քննարկումնե­րից մեկը հաղորդա­վար Պետրոս Ղազարյա­նի և ԼՀԿ պատգա­մա­վոր Անի Սամսոնյա­նի աղմկա­հա­րույց հարցազրույցն էր, որտեղ Պ. Ղազարյա­նը նշեց, որ ընդդի­մա­դիրնե­րի վախե­րը անի­մաստ են ու Անի Սամսոնյա­նին էլ ստա­խոս  անվա­նեց՝ միա­ժա­մա­նակ ցույց տալով քաղվածքներ կրթա­կան չափո­րո­շիչնե­րից ու գրքե­րից: Ընդդի­մա­դիր քաղա­քա­կան գործի­չը պնդում էր, որ պատմություն սկսում են անցնել յոթե­րորդ դասա­րա­նից ու այնտեղ այլևս ոչինչ ներառված չէ հայկա­կան վաղ պետա­կան կազմա­վո­րումնե­րից ու սկսվում է Ուրարտուից: Իսկ հաղորդա­վա­րը չափո­րո­շիչնե­րից  քաղվածքներ ցույց տվեց, որով հայոց պատմությունը սկսվում էր ոչ թե յոթե­րորդ այլ հինգե­րորդ դասա­րա­նից ու այնտեղ կան մշա­կույթն էլ, արվեստն էլ առասպելներն էլ ու մեղադրեց պատգա­մա­վո­րին ոչ կոմպե­տենտության համար: Մի խոսքով բավա­կան թեժ վեճ էր ու հստա­կո­րեն երև­աց, որ ինչ որ բան այն չէ և որ գուցե ընդդի­մությունը կամ նրա որոշ ներկա­յա­ցուցիչներ այնքան էլ անկեղծ չեն իրենց պնդումնե­րում: Ինչևէ, ես հիմա քաղա­քա­կան գնա­հա­տա­կան չեմ տալիս, այլ փորձում եմ հասկա­նալ, թե ինչու է կրթա­կան ոլորտին վերա­բերվող հարցը դուրս եկել այդ միջա­վայրից ու դարձել քաղա­քա­կան տուրուդմփոցնե­րի առիթ ու այն, որ այստեղ ոչ թե մի այլ շատ բան այն չէ, դա արդեն աչք է ծակում: Իսկ բացի դրա­նից, նաև գիտեմ այն, որ պղտոր ջրում ձուկ որսա­լը և՛ հեշտ է, և ՛ ձեռնտու:

Անցնենք առաջ:

Հաջորդ ու հերթա­կան աղմուկը Հայ եկե­ղե­ցու պատմություն առարկա­յին է վերա­բերվում: Այստեղ իհարկե պետք է բավա­կան զգույշ լինել՝ թացը չորի հետ չխառնե­լու համար: ԿԳՄՍ նախա­րա­րը հայտա­րա­րեց, որ այդ առարկան պիտի դուրս գա և նրա­նում եղած ինֆորմա­ցիան մտցվի հարա­կից առարկա­նե­րի՝ հայրե­նա­գի­տություն, հայոց պատմություն առարկա­նե­րում: Եղան և՛ գոհ մարդիկ, և՛ դժգոհ:

Գոհ մարդիկ նշում էին, որ Հայ Եկե­ղե­ցու Պատմություն առարկան ընդհանրա­պես անի­մաստ է, քանի որ հայոց պատմության մեջ այսպես թե այնպես խոսվում է հայոց եկե­ղե­ցու մասին և բացի դրա­նից էլ այդ առարկան պարզ չի թե ինչ բնույթ ունի՝ ժամանակագրակա՞ն, թե կրո­նա­կան և նաև այն, որ կրո­նա­կան քարո­զը չպի­տի դպրո­ցում տեղ ունե­նա: Դեմ արտա­հայտվողնե­րի մտա­հո­գությունն այն էր, որ այդ առարկա­յի դուրս բերումը հարձա­կում է հայոց եկե­ղե­ցու ու քրիստո­նեա­կան արժեքնե­րի վրա ու դրա­նով հարված է հասցվում ոչ միայն հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցուն այլև հայ հասա­րա­կությանն ու հայ ժողովրդին: Մի խոսքով կողմ ու դեմ կարծիքնե­րը էլի նույն սկզբունքնե­րով են հանդես գալիս: Կարե­լի է պաշտպա­նել մեկին կամ մյուսին, բայց դրա­նով միայն կխո­րացնենք առանց այն էլ ճաքեր տված կրթա­կան ոլորտին:

Առնչվող Հոդվածներ