24.7 C
Yerevan

Երև­ա­նը ամուր է

Հարցազրույց քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ

Ինչպե՞ս եք գնա­հա­տում այն, որ Ալիևը Վրաստա­նին շնորհա­կա­լություն է  հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղա­փո­խե­լը թույլ չտա­լու համար: Որքանո՞վ է Ադրբե­ջա­նը փորձում մանի­պուլացնել խնդի­րը:

Մենք բանակցություննե­րի խառնաշփո­թի մեջ ենք: Ինչպես միշտ, Ալիևը դերա­խա­ղում է: Նա ցանկա­նում է Հայաստա­նը ներկա­յացնել որպես ագրե­սոր երկիր և աշխա­տում է Վրաստա­նը ներքա­շել հակա­հայկա­կան (թուրք-ադրբե­ջա­նա­կան) ճակա­տում: Բայց ոչ մեկին չեն կարող խաբել:

Պարոն Մինասյան, Ալիևը հայտա­րա­րել է, որ Ղարա­բաղյան կարգա­վորման բանակցություններն իրա­կա­նում դադա­րել են: Նա բացա­սա­կան է գնա­հա­տել ԼՂ հակա­մարտության բանակցություննե­րի վիճա­կը, և որ իրենք հանուն իմի­տա­ցիա­յի չեն մասնակցի խորհրդակցություննե­րի: Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս հայտա­րա­րություննե­րը, սա ավե­լի փակուղա­յին վիճակ չի՞ ստեղծում բանակցա­յին գործընթացնե­րում:

Ադրբե­ջա­նը Տավուշի իրա­դարձություննե­րի ժամա­նակ ասաց, որ Մինսկի խումբն անօ­գուտ է: Ալիևը շարունա­կում է այս ճանա­պարհը‘ մի քանի բան ձեռք բերե­լու համար. նախ, միջազգա­յին դժվա­րություննե­րի առջև կանգնեցնել Հայաստա­նը, նպաստել ռազմա­կան գործո­ղություննե­րի վերսկսման գաղա­փա­րին, ցույց տալ Մոսկվա­յին, Վաշինգտո­նին և Փարի­զին, որ Հայաստա­նը դեմ է խաղա­ղությա­նը: Բայց այնտեղ նույնպես ոչ ոք չի խաբվում: Դու չես կարող դեմ լինել Մինսկի խմբին և փորձես անցնել որպես «լավ ուսա­նող»: Կարծում եմ ՝ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րը հոգնել են Բաքվի չարամտությունից:

Ալիևը նաև հայտա­տա­րել է, որ ՀՀ ղեկա­վա­րությունն է, որ փաստա­ցի խախտել է, բանակցա­յին գործընթա­ցը‘ անհե­թեթ հայտա­րա­րություննե­րով և սադրիչ քայլե­րով: Մյուս կողմից համա­նա­խա­գահներն առարկա­յա­կան բանակցություննե­րի կոչ են անում: Ստացվում է, որ Ադրբե­ջա­նը պատրաստ չէ՞ բանակցություննե­րի:

Մինսկի խումբը ընտրություն չունի: Համա­նա­խա­գահնե­րը պետք է պահպա­նեն շփման խումբը և ձևա­չա­փը: Երեք համա­նա­խա­գահնե­րին այլ բան չի մնում, քան առա­ջարկել կողմե­րին վերա­դառնալ բանակցա­յին սեղա­նի շուրջ: Վտանգված է Մինսկի խմբի գոյատև­ումը:

Ռոբերտ Քոչարյա­նը վերջերս քաղաքգաետնե­րի հետ հանդիպմա­նը անդրա­դարձել էր բանակցա­յին գործընթա­ցին‘ հայտա­րա­րե­լով, թե ՀՀ ներկա ղեկա­վա­րությունը չունի Արցա­խի հարցի վերա­բերյալ հասկա­նա­լի դիրքո­րո­շում, և որ քարոզչա­կան հնար է Հայաստա­նի, Արցա­խի և Ադրբե­ջա­նի  ժողո­վուրդնե­րի կողմից խնդրի կարգա­վորման ընդունե­լի լինե­լը: Ալիևը պատասխա­նում է կամ երկրորդում է Ռորբերտ Քոչարյանի՞ն:

Եթե Ռոբերտ Քոչարյա­նը գոհ է իր բանակցած Մադրիդյան սկզբունքնե­րից, ապա նա ստիպված կլի­նի հաշվե­տու լինել հայե­րի առջև ՝ պարտվո­ղա­կա­նության համար, քանի որ Մադրիդյան սկզբունքնե­րը ոչ մի դեպքում հայե­րի հաղթա­նակ չեն: Չեմ կարծում, որ Հայաստա­նի նախա­գահնե­րից որևէ մեկը վստա­հե­լի է Արցա­խի մասին խոսե­լու համար: Լևոն Տեր-Պետրոսյա­նը պատրաստ էր Արցա­խը վերա­դարձնել Ադրբե­ջա­նին, Ռոբերտ Քոչարյա­նը դրեց տարածքնե­րի փոխա­նակման շրջա­նա­կը և Սերժ Սարգսյա­նը համարյա քայլեր ձեռնարկեց այդ տարածքնե­րը վերա­դարձնե­լու համար: Եվ այս երեք նախա­գահնե­րը դեռ համարձակվում են խոսե՞լ: Մի փոքր լուրջ պետք է լինել:

Այս փուլում խնդրի  կարգա­վորման ի՞նչ զարգա­ցումներ են հնա­րա­վոր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րը հայտա­րա­րում են, որ արագ պետք է վերսկսել բանակցություննե­րը, բայց Ադրբե­ջա­նը այլ ռազմա­տենչ, հայտա­րա­րություններվ է հանդես գալիս:

Այո, մենք շրջա­դարձա­յին փուլում ենք: Մինսկի խումբը ցանկա­նում է փրկել իր կաշին: Ադրբե­ջա­նը ցանկա­նում է գոհացնել Թուրքիա­յին և ասում է, որ պատրաստ է բանակցա­յին սեղա­նը տապա­լել: Ռուսաստա­նը երկընտրանքի առջև է՝ լինել Թուրքիա­յի հետ Արևմուտքի դեմ, բայց բավա­րա­րել Անկա­րա­յին Կովկա­սում, թե լինել Մինսկի խմբի հետ Թուրքիա­յի դեմ, որն ապա­կա­յունացնում է Կովկա­սը: Մոսկվան ստիպված կլի­նի ընտրություն կատա­րել: Ինչ վերա­բե­րում է Հայաստա­նին, ապա այս ամե­նի մեջ Երև­ա­նը ամուր է և ռազմա­վա­րա­կան բազմա­զա­նություն ունի: Ալիևն ու Էրդո­ղա­նը հայե­րի համար օգտա­կար ապուշներ են. Նրանց ընդլայնման և հակա­հայկա­կան ռասիզմի շնորհիվ Հայաստա­նը գնա­հատվում է միջազգա­յին հանրության աչքում:

Աղբյուրը՝ Lragir.am

Առնչվող Հոդվածներ