Արցախ

Աշխարհի շատ ժողովուրդներ կերազեին ունենալ նման զինվորներ

Նուշիկ Միքայելյան

Աշխարհը գուցե չի բղավում, բայց միևնույն է՝ շատ խոշոր աչքերով ու զարմացած հետևում է մեզ՝ մեր ժողովրդի այս ֆենոմենալ համախմբվածությանը, որը հավատացեք՝ շա՜տ շատերի մոտ բարի խանդ է առաջացնում և հենց մեզ նմանվելու ցանկություն։

Աշխարհի շատ ժողովուրդներ կերազեին ունենալ նման զինվորներ։ Կերազեին այսպիսի՛ հայրենասեր երիտասարդություն ունենալ, որոնք ճակատագրական պահին բառացիորեն ամե՛ն ինչից վեր են դասում երկրի՛, ժողովրդի՛, պետությա՛ն անվտանգությունը։

Պատմական օրեր ենք ապրում Հայաստանում և Արցախում, և վաղվա պատմությունն ենք կերտում նաև։

Մեր բոլոր երեխաներն այս օրերին ավելի՛ հասունացան, ավելի՛ ամուր կապվեցին մեր երկրին և ավելի ուժեղացան և ոգեղենացան և երբ նրա՛նց հերթը գա պատմություն կերտելու, այսօրվա բարձր նշաձողը պիտի նրանց թռիչքների համար հիմք դառնա։

Հայ լինելն ավելի՛ կարևոր դարձավ բոլորիս համար, քան պարզապես մարդ լինելը…

Որովհետև մարդ-մահկանացուն անցողիկ է, սակայն հայ-մարդը անպայման ոսկե հետքն է իր թողնելու մարդկության և ազգերի ճանապարհին։Կեցցե՛ք բոլորդ՝ անխտիր…Հաղթում են նրանք, որոնք շատ սիրել ու լա՛վ սիրել գիտեն։#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

Աշխարհը գուցե չի բղավում, բայց միևնույն է՝ շատ խոշոր աչքերով ու զարմացած հետևում է մեզ՝ մեր ժողովրդի այս ֆենոմենալ…

Posted by Noushik Mikayelian on Thursday, October 1, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *