14.7 C
Yerevan

Աշխարհի շատ ժողո­վուրդներ կերա­զեին ունե­նալ նման զինվորներ

Նուշիկ Միքա­յելյան

Աշխարհը գուցե չի բղա­վում, բայց միևնույն է՝ շատ խոշոր աչքե­րով ու զարմա­ցած հետև­ում է մեզ՝ մեր ժողովրդի այս ֆենո­մե­նալ համախմբվա­ծությա­նը, որը հավա­տա­ցեք՝ շա՜տ շատե­րի մոտ բարի խանդ է առա­ջացնում և հենց մեզ նմանվե­լու ցանկություն։

Աշխարհի շատ ժողո­վուրդներ կերա­զեին ունե­նալ նման զինվորներ։ Կերա­զեին այսպի­սի՛ հայրե­նա­սեր երի­տա­սարդություն ունե­նալ, որոնք ճակա­տագրա­կան պահին բառա­ցիո­րեն ամե՛ն ինչից վեր են դասում երկրի՛, ժողովրդի՛, պետությա՛ն անվտանգությունը։

Պատմա­կան օրեր ենք ապրում Հայաստա­նում և Արցա­խում, և վաղվա պատմությունն ենք կերտում նաև։

Մեր բոլոր երե­խա­ներն այս օրե­րին ավե­լի՛ հասունա­ցան, ավե­լի՛ ամուր կապվե­ցին մեր երկրին և ավե­լի ուժե­ղա­ցան և ոգե­ղե­նա­ցան և երբ նրա՛նց հերթը գա պատմություն կերտե­լու, այսօրվա բարձր նշա­ձո­ղը պիտի նրանց թռիչքնե­րի համար հիմք դառնա։

Հայ լինելն ավե­լի՛ կարև­որ դարձավ բոլո­րիս համար, քան պարզա­պես մարդ լինե­լը…

Որովհետև մարդ-մահկա­նա­ցուն անցո­ղիկ է, սակայն հայ-մարդը անպայման ոսկե հետքն է իր թողնե­լու մարդկության և ազգե­րի ճանապարհին։Կեցցե՛ք բոլորդ՝ անխտիր…Հաղթում են նրանք, որոնք շատ սիրել ու լա՛վ սիրել գիտեն։#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

https://www.facebook.com/noushik.mikayelian/posts/10222388788242257

Առնչվող Հոդվածներ