Անուշ Հովհաննիսյան
Պատերազմն առաջին անգամ տես էլ եմ Հորս աչքերով, էն աչքերով , որոնք ինչքան երջանիկ էին, այնքան էլ տխուր։ Ինչքան հարցեր ենք տվել․ բա ո՞նց պայթեցրիք, քանի հոգի էին, պապ ո՞նց վիրավորվեցիր, ո՞նց խփեցիք, ո՞նց ընկաք շրջափակման մեջ, ո՞նց ազատագրեցիք Քարվաճառը։ Ես հարցերը ավարտ չունեն, պատասխան էլ։ Գիտե՞ք ինչու․ զինվորը չի խոսում իր սխրանքներից, իր ապրած դժվարին օրերից, ինքը միայնակ ու լուռա տանում ցավը, կիսում՝ միայն ուրախությունը։ Հիմա եմ հասկանում էդ լռությունը։ Մի ամբողջ կյանք իր մեջ ամփոփոխ լռությունը, մեր համարա, մեր ձիգ լինելու, իրենց ու իրար ուժտալու համարա։ Նրա համարա, որ ամեն կորստի հետ հասկանանք՝ մեր բաժին առաքելությունը կարող ենք ավարտին հասցնել ուժեղ ու անկոտրուն կամքով, մեր ամեն մի օրը անմահների չապրածին արժանի ապրելով։
Մենք հիմա ապրում ենք են ինչ մեր ծնողները, ինչ մամաս, որ դեռ նոր էր ամուսնացել, երբ պապաս գնաց ռազմաճակատ, ում միշտ, հիմա ամեն զանգի հետ հարցնում եմ ՝ մամ ո՞նց ես դիմացել․ հիմա գիտեմ ոնց․ արդեն գիտենք բոլորս։
Անկասկած #հաղթելուենք