14.7 C
Yerevan

Արդեն գիտեմ ոնց․․․

Անուշ Հովհաննիսյան

Պատե­րազմն առա­ջին անգամ տես էլ եմ Հորս աչքե­րով, էն աչքե­րով , որոնք ինչքան երջա­նիկ էին, այնքան էլ տխուր։ Ինչքան հարցեր ենք տվել․ բա ո՞նց պայթեցրիք, քանի հոգի էին, պապ ո՞նց վիրա­վորվե­ցիր, ո՞նց խփե­ցիք, ո՞նց ընկաք շրջա­փակման մեջ, ո՞նց ազա­տագրե­ցիք Քարվա­ճա­ռը։ Ես հարցե­րը ավարտ չունեն, պատասխան էլ։ Գիտե՞ք ինչու․ զինվո­րը չի խոսում իր սխրանքնե­րից, իր ապրած դժվա­րին օրե­րից, ինքը միայնակ ու լուռա տանում ցավը, կիսում՝ միայն ուրա­խությունը։ Հիմա եմ հասկա­նում էդ լռությունը։ Մի ամբողջ կյանք իր մեջ ամփո­փոխ լռությունը, մեր համա­րա, մեր ձիգ լինե­լու, իրենց ու իրար ուժտա­լու համա­րա։ Նրա համա­րա, որ ամեն կորստի հետ հասկա­նանք՝ մեր բաժին առա­քե­լությունը կարող ենք ավարտին հասցնել ուժեղ ու անկոտրուն կամքով, մեր ամեն մի օրը անմահնե­րի չապրա­ծին արժա­նի ապրե­լով։

Մենք հիմա ապրում ենք են ինչ մեր ծնողնե­րը, ինչ մամաս, որ դեռ նոր էր ամուսնա­ցել, երբ պապաս գնաց ռազմա­ճա­կատ, ում միշտ, հիմա ամեն զանգի հետ հարցնում եմ ՝ մամ ո՞նց ես դիմա­ցել․ հիմա գիտեմ ոնց․ արդեն գիտենք բոլորս։

Անկասկած #հաղթե­լուենք

Առնչվող Հոդվածներ