24.7 C
Yerevan

Մտո­րումներ 2020թ․ սեպտեմբերյան պատե­րազմի մասին

Հաջորդ պատե­րազմը պլա­նա­վո­րե­լու ժամա­նակն է։

Նորայր Էպլե­ղա­թեան

Որովհետև ամբողջ ստրա­տե­գիան, տակտի­կան, տեխնո­լո­գիան և անհրա­ժեշտ աշխա­տուժը պլա­նա­վորված էին ու կիրառվում են 2020թ․ սեպտեմբերյան պատե­րազմի ժամա­նակ։ Այո՛, մենք կարող ենք զբաղվել սոցցանցե­րով, որոնք լի են կեղծ նորություննե­րով, հայտա­րա­րություննե­րով ու փոխա­դարձ պահանջնե­րով։ Մենք նաև կարող ենք մթերքներ հավա­քել ու ուղարկել ճակատ, որոնք, ինչպես և հույս ունենք, տեղ կհասցվեն ու կբաշխվեն։ Բայց եկեք նայենք ճշմարտության աչքե­րին։ Ժամա­նա­կա­կից կոնֆլիկտնե­րի ժամա­նակ ճգնա­ժա­մա­յին կազմա­կերպություննե­րը նախա­պայմաններ են հանդի­սա­նում ու ժամա­նակ է պահանջվում, մինչդեռ հատուկ ջանքե­րը կասկածներ են հարուցում

Նպա­տակ, ստրա­տե­գիա և տակտի­կա

  • Ադրբե­ջանցի­նե­րի նպա­տա­կը՝ կորցրած հողե­րը վերագրա­վելն է, մինչդեռ հայե­րը փորձում են պահել դրանք։

Հենց այդ պատճա­ռով էլ մի քանի տարին մեկ հայկա­կան բանա­կը ստուգե­լու հնա­րա­վո­րություն է առա­ջա­նում, քաղած դասե­րը սովո­րե­լու, վերա­զինվե­լու և հաջորդ պատե­րազմին պատրաստվելու(հուսով եմ հաջող մարտին)։ Մարտե­րի ընդմի­ջումնե­րի  ժամա­նակ ադրբե­ջանցի­նե­րը փորձում են զինվորնե­րի ցավ պատճա­ռել սահմա­նագծին դիպուկ հարվածներ հասցնե­լով։ Նպա­տա­կը մարտա­կան ոգին գցելն է։

  • Կարող եմ ասել, որ պաշտպա­նա­կան  ձևն անցանկա­լի է՝
  • Դա հայե­րին զրկում է նախա­ձեռնո­ղա­կա­նությունից
  • Դա ճանա­պարհ է հարթում նոր դիլե­մա­յի համար՝ ադրբե­ջանցի­նե­րը կարող են բազմա­թիվ մարտե­րում պարտվել, մինչդեռ հայե­րը չեն կարող, ու դա կարող է ողբերգա­կան լինել։ Հիշեցնեմ, որ Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի սահմաննե­րի մեջ հեռա­վո­րությունն աննշան է։
  • Շատ ավե­լի խելա­միտ կլի­նի փոխել նպա­տակն ու փորձել մեծացնել Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև տարա­ծությունը։ Նման մոտե­ցումը նաև կհասկացնի, որ ամեն ներխուժման համար հարկա­վոր է վճա­րել։
  • Իսկ ի՞նչ կա միջազգա­յին հասա­րա­կության կարծի­քի հետ կապված

Համոզված եմ, որ պետք է հույս դնել միայն սեփա­կան ուժե­րի վրա։ Եկեք իրա­տես լինենք։ Հայտա­րա­րություննե­րից բացի «միջազգա­յին հանրությունը» պահանջում է կրա­կի անհա­պաղ դադա­րե­ցում։

Պատմա­բաննե­րը կարող են ուսումնա­սի­րել դեպքերն ու «կարող են» եզրա­հանգումներ անել, թե ո՞վ է եղել ագրե­սորն ու կռվի նախա­ձեռնո­ղը։  Ասում եմ «կարող են», որովհետև պատմությունը հաղթողներն են գրում, ոչ թե պարտվողնե­րը։

Սկսած 1994թ․-ից սկսած ադրբե­ջանցի­նե­րը բազում անգամներ փորձել են կոնֆլիկտ հրահրել ու նրանց նախա­գա­հը հայտա­րա­րել է Ղարա­բա­ղը ուժով հետ գրա­վե­լու մտադրության մասին։ Միջազգա­յին հանրությունը երբևէ դատա­պարտել կամ  ինչ որ իրա­կան քայլեր ձեռնարկել կանխե­լու համար այդ ամե­նը։

  • Թուրքիան փոխել է հին կանոննե­րը՝ այդ կոնֆլիկտում ներգրա­վե­լով ջիհա­դիստ գրո­հա­յիննե­րի։ Նպա­տա­կը կայա­նում է խմբե­րով մարտիկներ գնե­լու մեջ, որոնք արնա­քամ կլի­նեն իսկ ադրբե­ջանցի­նե­րի կամ թուրքե­րի կողմից կորուստնե­րը հնա­րա­վո­րինս քիչ կլի­նեն։ Այդ մեթոդն արդեն իսկ փորձարկվել է Սիրիա­յում ու բավա­կան արդյունա­վետ է եղել։                                                                                                                                                                   Թուրքե­րը նաև հաջո­ղությամբ իրենց բանա­կի «դիտա­կե­տերն» են տեղադրել Սիրիա­յի ջիհա­դիստա­կան թաղե­րում՝ բնա­կա­նա­բար ռուսնե­րի համա­ձայնությամբ։  Այդ դիտա­կե­տե­րը ոչ այլ ինչ էին, եթե ոչ պաշտպա­նիչ վահան այն դեպքում, եթե ջիհա­դիստնե­րը կորցնեին դիրքերն իրենց տարածքում։                                                                                                                                                     Արդյո՞ք մենք  գնում ենք դիտա­կե­տե­րի ուղղությամբ, որոնք տեղադրված են Արցա­խի սահմա­նի երկայնքով։
  • Հայաստա­նը ՀԱՊԿ(Հավաքական Անվտանգության Պայմա­նագրի Կազմա­կերպություն) անդամ է, որը հայտա­րա­րել է, որ  ագրե­սիան իրենցից մեկի ուղղությամբ կընկալվի որպես ագրե­սիա իրենց բոլո­րի ուղղությամբ։  Բայց Ռուսաստա­նը նախընտրում է գործել որպես «դիվա­նա­գետ», այլ ոչ որպես հավա­քա­կան անվտանգության դաշնա­կից։                                                                                    Ռուսաստա­նը նաև հանդի­սա­նում է ԵԱՀԿ Մինսկի համա­նա­խա­գահնե­րի անդամ, ում հանձնա­րարված է ղարա­բաղյան կոնֆլիկտի խաղաղ լուծման ճանա­պարհներ գտնել։ Այսպի­սով Ռուսաստանն ընտրել է ոչ թե ՀԱՊԿ‑ի պայմա­նա­վորվա­ծությունը, այլ ԵԱՀԿ‑ի պլատֆորմը։

ԵԱՀԿ‑ն հրա­պա­րա­կել է «Մադրիդյան սկզբունքնե­րը», հինգ հոդվա­ծով, որոնցում ասված է՝

  • «Բոլոր փախստա­կաննե­րի՝ իրենց նախկին բնա­կա­վայր վերա­դառնա­լու իրա­վունք»։

Ես մի հարց ունեմ այդ սկզբունքի հետ կապված՝

  • Ինչ եք կարծում հայե­րին Սումգա­յիթ, Ադրբե­ջան ուղարկե­լը լա՞վ միտք է։ Թե դա հերթա­կան խայծն է, որով երաշխա­վորվում է Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև պատե­րազմի մշտա­կան վիճա­կը։
  • Եվ վերջա­պես, արդյո՞ք մենք պիտի փորձենք պատասխան գտնել հայկա­կան հայրե­նի­քը երկու հանրա­պե­տության բաժա­նե­լու հարցին՝ մեր դաշնակցին դիվա­նա­գի­տո­րեն  ապա­հո­վե­լու համար։

Արցա­խը Հայաստա­նի մի մասն է։ Ընդմիշտ։

Առնչվող Հոդվածներ