20.4 C
Yerevan

Մտո­րումներ 2020թ. սեպտեմբերյան պատե­րազմի մասին-մաս 2

Ժամա­նակն է հաջորդ պատե­րազմը պլա­նա­վո­րե­լու

Նորայր Էպլե­ղա­թեան

  • Ոչ համա­չափ պատե­րազմներ

Թվերն ամեն ինչ ասում են:  80+10 միլիոն՝ հզոր բանաձև է, ու մենք պետք է դիմա­կա­յենք դրան՝ հաշվի առնե­լով համա­չափ ու ոչ համա­չափ մոտե­ցումնե­րը:

Ոչ համա­չափ պատե­րազմը առաջ ընթա­նա­լու միակ մեթոդն է(Թուրքիայի ու ջիհա­դիստնե­րի բեմում հայտնվե­լուց հետո) ու մենք շատ ավե­լի լավ է դա ամբողջո­վին ընդունենք: Դա չափա­զանց դժվար կլի­նի, քանի որ մենք պիտի դուրս գանք նորմա­յի ու պայմա­նա­կա­նություննե­րի սահմաննե­րից ու անհրա­ժեշտ կլի­նեն նոր ձևա­կերպումներ:

  • ԱԹՍ օդա­յին տարածք

Մենք չենք կարող կորցնել ԱԹՍ դոմե­նը, քանի որ դա կարող է սարսա­փե­լի հետև­անքներ ունե­նալ հողի վրա:

Այո՛, ճիշտ է, հայե­րը գետնից խփել են բազմա­թիվ ԱԹՍ-ներ, բայց հաջորդ  տեխնո­լո­գիան լինե­լու է ԱԹՍ-ներ, որոնց հիմնա­կան նպա­տա­կը լինե­լու է ցամա­քա­յին պաշտպա­նությունը:

Երկու տեխնո­լո­գիա կա, որոնք կարող են ապա­հո­վել օդա­յին տարածքը՝ Զենի­թահրթի­ռահրե­տա­նա­յին համա­լիրն ու ԱԹՍ որսորդնե­րը: Ժամա­նակն է հայե­րի մոտ զարգացնել այդ տեխնո­լո­գիան ու հաջո­ղության միակ գրա­վա­կա­նը դրա արտա­հա­նումն է միջազգա­յին շուկա: Հենց այդտեղ են դրանք փորձարկվում ու կատա­րե­լա­գործվում, այլ ոչ թե մեր ճգնա­ժա­մե­րի ժամա­նակ: Թուրքե­րը տարի­նե­րով կիրա­ռել են այդ բանաձևն ու մենք կարող ենք այդ փորձից օգուտ քաղել:

Ի տարբե­րություն իսրա­յելյան ինքնա­թիռնե­րի, մեզ պետք է հայրե­նա­կան արտադրություն, զարգա­ցում ու տեղա­կա­յում:

  • Կիբերպա­տե­րազմ

Բարի գալուստ 21-րդ դար, ուր կիբեր պատե­րազմը ևս հանդի­սա­նում է մի այնպի­սի գործիք, ինչպես մյուսնե­րը: Դա մեխա­նիզմ է, որը թույլ է տալիս հեռվից հասնել ինչ որ մեկի կամ ինչ որ բանի: Դա այն ոլորտն է, որտեղ մեր երի­տա­սարդությունը խնդիրնե­րի է բախվում ու հաջո­ղության հասնե­լու համար նրանց անհրա­ժեշտ կլի­նի մեր օգնությունը:

Պետք է չմո­ռա­նալ կիբեր պաշտպա­նության կրկնա­կի տեխնո­լո­գիա­յի մասին, որը պիտի ընդգրկի մեր ողջ էլեկտրո­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րը:

  • Սահմա­նա­մերձ բնակչության պաշտպա­նությունը՝

Հակա­ռա­կորդը մեթո­դա­բար կրա­կի տակ է պահում քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րը: Նրան միջազգա­յին կանոններն ու հասա­րա­կա­կան միտքը չի անհանգստացնում, որովհետև հայցե­րի ու փոխա­դարձ պահանջնե­րի դարում հասա­րա­կա­կան միտքը շփոթված է:

Մեր սահմա­նա­մերձ շրջաններն ամրացնե­լու համար մեզ Մարշա­լի պլան է պետք՝ բնակչությա­նը պաշտպա­նե­լու ու անհրա­ժեշտության դեպքում համա­չա­փո­րեն դիմագրա­վե­լու քաղա­քա­ցիա­կան բնակչությա­նը ուղղված կրա­կին:

Սա հայկա­կան Մաժի­նո­յի գիծ ստեղծե­լու կոչ չէ, որը հաղթարվեց և խախտվեց, սա կիբուցի ոճով ռազմա­կա­նացվող հասա­րա­կության բջիջ է:

  • Ջիհա­դիստներ ու վարձկաններ՝

Այստեղ ջիհա­դիստնե­րի հայտնվե­լը երաշխա­վո­րում է մեռնե­լու աստի­ճան արնա­քամ լինե­լու երկա­րատև ստրա­տե­գիա: Ջիհա­դիստնե­րը սպառվող նյութ են, իսկ մեր զինվորնե­րը՝ ոչ ու ջիհա­դիստնե­րի դիակնե­րի թիվը սխալ ցուցա­նիշ է:

Մեր հաջո­ղությունը կայա­նում է միջազգա­յին հակա­ջի­հա­դիստա­կան կոա­լի­ցիա­յում: Դժբախտա­բար դա նաև նշա­նա­կում է, որ մեր տարա­ծաշրջա­նը կդառնա մարտա­կան գործո­ղություննե­րի դաշտ: Բայց դա մի խնդիր է, որի մասին այլևս չարժե անհանգստա­նալ: Դա կատարված փաստ է:

  • Միացյալ Հանրա­պե­տություն

Շատ տարի­ներ է, ինչ մենք հայտա­րա­րել ենք «Միացյալ, Ազատ ու Անկախ» Հայաստան

  • Մենք մեր անկա­խությունը հռչա­կել ենք 1991թ.:
  • 2018թ մեզ մոտ տեղի ունե­ցած թավշյա հեղա­փո­խությունը մեզ  գաղութարարներից(երկկաքաղաքացիություն ունե­ցող օլի­գարխներ) ազա­տող ճանա­պարհ է բացել:
  • Ե՞րբ է գալու Հայաստա­նի ու Արցա­խի միացման տարին:

Լսել եմ, որ միա­ցումը շատ նուրբ հարց է:

Այդ ի՞նչ անհասկա­նա­լի էություն է, որն անհանգստա­նում է ուժեղ ու միացյալ Հայաստա­նի պատճա­ռով:

Թշնա­մին Հայաստա­նի ու Արցա­խի մեջ տարբե­րություն չի դնում, ինչպես որ 1915թ. չէր հետաքրքրվում հայկա­կան  դավա­նա­բա­նա­կան հարցե­րով:

  • 5‑րդ շարասյուն՝

Սա շատ լավ առիթ է հինգե­րորդ շարասյան մասին խոսե­լու, որոնք ակտի­վություն են ցուցա­բե­րում նույնիսկ ազգա­յին պատե­րազմի ժամա­նակ:

Այո՛, մենք հավա­տում ենք խոսքի ազա­տությա­նը: Բայց կան ազգա­յին ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճակներ, որոնք սահմա­նա­փա­կում են այդ բացա­հայտ ճառե­րը ու մեզ օրենքներ են պետք, որ պաշտպա­նեն մեզ հինգե­րորդ շարասյունից ու դրա կործա­նա­րար գործո­ղություննե­րից, որ դրանք բերում են իրենց հետ:

  • Ճշմարտության միակ աղբյուրը՝

Մեր ԶԼՄ-ները (հատկա­պես Սփյուռքում) միանգա­մայն անպատրաստ են ճգնա­ժա­մե­րին: Նորություննե­րին հետև­ե­լու համար մեզ մեխա­նիզմ է անհրա­ժեշտ ու Facebook‑ը լցնում է այդ բացը: Դժբախտա­բար Facebook‑ը հանդի­սա­նում է նաև կեղծ լուրե­րի աղբյուր: Այդ իսկ պատճա­ռով էլ մենք անհա­վա­տա­լի քանա­կությամբ ժամա­նակ ենք վատնում՝ փորձե­լով համադրել իրար հակա­սող «նորություննե­րը»:

Մեզ նորություննե­րը վերլուծող ու հրա­պա­րա­կող «մոբի­լի­զա­ցիոն մեխա­նիզմ» է պետք, հատկա­պես երբ մեր ԶԼՄ-ները ներգրա­վում են երի­տա­սարդ կամա­վորնե­րի: Այդ «ռազմա­կան սենյակնե­րը» շատ հարցե­րում են կարև­որ:

Առնչվող Հոդվածներ