Արցախ

Մտորումներ 2020թ. սեպտեմբերյան պատերազմի մասին-մաս 2

Ժամանակն է հաջորդ պատերազմը պլանավորելու

Նորայր Էպլեղաթեան

  • Ոչ համաչափ պատերազմներ

Թվերն ամեն ինչ ասում են:  80+10 միլիոն՝ հզոր բանաձև է, ու մենք պետք է դիմակայենք դրան՝ հաշվի առնելով համաչափ ու ոչ համաչափ մոտեցումները:

Ոչ համաչափ պատերազմը առաջ ընթանալու միակ մեթոդն է(Թուրքիայի ու ջիհադիստների բեմում հայտնվելուց հետո) ու մենք շատ ավելի լավ է դա ամբողջովին ընդունենք: Դա չափազանց դժվար կլինի, քանի որ մենք պիտի դուրս գանք նորմայի ու պայմանականությունների սահմաններից ու անհրաժեշտ կլինեն նոր ձևակերպումներ:

  • ԱԹՍ օդային տարածք

Մենք չենք կարող կորցնել ԱԹՍ դոմենը, քանի որ դա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ հողի վրա:

Այո՛, ճիշտ է, հայերը գետնից խփել են բազմաթիվ ԱԹՍ-ներ, բայց հաջորդ  տեխնոլոգիան լինելու է ԱԹՍ-ներ, որոնց հիմնական նպատակը լինելու է ցամաքային պաշտպանությունը:

Երկու տեխնոլոգիա կա, որոնք կարող են ապահովել օդային տարածքը՝ Զենիթահրթիռահրետանային համալիրն ու ԱԹՍ որսորդները: Ժամանակն է հայերի մոտ զարգացնել այդ տեխնոլոգիան ու հաջողության միակ գրավականը դրա արտահանումն է միջազգային շուկա: Հենց այդտեղ են դրանք փորձարկվում ու կատարելագործվում, այլ ոչ թե մեր ճգնաժամերի ժամանակ: Թուրքերը տարիներով կիրառել են այդ բանաձևն ու մենք կարող ենք այդ փորձից օգուտ քաղել:

Ի տարբերություն իսրայելյան ինքնաթիռների, մեզ պետք է հայրենական արտադրություն, զարգացում ու տեղակայում:

  • Կիբերպատերազմ

Բարի գալուստ 21-րդ դար, ուր կիբեր պատերազմը ևս հանդիսանում է մի այնպիսի գործիք, ինչպես մյուսները: Դա մեխանիզմ է, որը թույլ է տալիս հեռվից հասնել ինչ որ մեկի կամ ինչ որ բանի: Դա այն ոլորտն է, որտեղ մեր երիտասարդությունը խնդիրների է բախվում ու հաջողության հասնելու համար նրանց անհրաժեշտ կլինի մեր օգնությունը:

Պետք է չմոռանալ կիբեր պաշտպանության կրկնակի տեխնոլոգիայի մասին, որը պիտի ընդգրկի մեր ողջ էլեկտրոնային ենթակառուցվածքները:

  • Սահմանամերձ բնակչության պաշտպանությունը՝

Հակառակորդը մեթոդաբար կրակի տակ է պահում քաղաքացիական օբյեկտները: Նրան միջազգային կանոններն ու հասարակական միտքը չի անհանգստացնում, որովհետև հայցերի ու փոխադարձ պահանջների դարում հասարակական միտքը շփոթված է:

Մեր սահմանամերձ շրջաններն ամրացնելու համար մեզ Մարշալի պլան է պետք՝ բնակչությանը պաշտպանելու ու անհրաժեշտության դեպքում համաչափորեն դիմագրավելու քաղաքացիական բնակչությանը ուղղված կրակին:

Սա հայկական Մաժինոյի գիծ ստեղծելու կոչ չէ, որը հաղթարվեց և խախտվեց, սա կիբուցի ոճով ռազմականացվող հասարակության բջիջ է:

  • Ջիհադիստներ ու վարձկաններ՝

Այստեղ ջիհադիստների հայտնվելը երաշխավորում է մեռնելու աստիճան արնաքամ լինելու երկարատև ստրատեգիա: Ջիհադիստները սպառվող նյութ են, իսկ մեր զինվորները՝ ոչ ու ջիհադիստների դիակների թիվը սխալ ցուցանիշ է:

Մեր հաջողությունը կայանում է միջազգային հակաջիհադիստական կոալիցիայում: Դժբախտաբար դա նաև նշանակում է, որ մեր տարածաշրջանը կդառնա մարտական գործողությունների դաշտ: Բայց դա մի խնդիր է, որի մասին այլևս չարժե անհանգստանալ: Դա կատարված փաստ է:

  • Միացյալ Հանրապետություն

Շատ տարիներ է, ինչ մենք հայտարարել ենք «Միացյալ, Ազատ ու Անկախ» Հայաստան

  • Մենք մեր անկախությունը հռչակել ենք 1991թ.:
  • 2018թ մեզ մոտ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեզ  գաղութարարներից(երկկաքաղաքացիություն ունեցող օլիգարխներ) ազատող ճանապարհ է բացել:
  • Ե՞րբ է գալու Հայաստանի ու Արցախի միացման տարին:

Լսել եմ, որ միացումը շատ նուրբ հարց է:

Այդ ի՞նչ անհասկանալի էություն է, որն անհանգստանում է ուժեղ ու միացյալ Հայաստանի պատճառով:

Թշնամին Հայաստանի ու Արցախի մեջ տարբերություն չի դնում, ինչպես որ 1915թ. չէր հետաքրքրվում հայկական  դավանաբանական հարցերով:

  • 5-րդ շարասյուն՝

Սա շատ լավ առիթ է հինգերորդ շարասյան մասին խոսելու, որոնք ակտիվություն են ցուցաբերում նույնիսկ ազգային պատերազմի ժամանակ:

Այո՛, մենք հավատում ենք խոսքի ազատությանը: Բայց կան ազգային ճգնաժամային իրավիճակներ, որոնք սահմանափակում են այդ բացահայտ ճառերը ու մեզ օրենքներ են պետք, որ պաշտպանեն մեզ հինգերորդ շարասյունից ու դրա կործանարար գործողություններից, որ դրանք բերում են իրենց հետ:

  • Ճշմարտության միակ աղբյուրը՝

Մեր ԶԼՄ-ները (հատկապես Սփյուռքում) միանգամայն անպատրաստ են ճգնաժամերին: Նորություններին հետևելու համար մեզ մեխանիզմ է անհրաժեշտ ու Facebook-ը լցնում է այդ բացը: Դժբախտաբար Facebook-ը հանդիսանում է նաև կեղծ լուրերի աղբյուր: Այդ իսկ պատճառով էլ մենք անհավատալի քանակությամբ ժամանակ ենք վատնում՝ փորձելով համադրել իրար հակասող «նորությունները»:

Մեզ նորությունները վերլուծող ու հրապարակող «մոբիլիզացիոն մեխանիզմ» է պետք, հատկապես երբ մեր ԶԼՄ-ները ներգրավում են երիտասարդ կամավորների: Այդ «ռազմական սենյակները» շատ հարցերում են կարևոր:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *