14.7 C
Yerevan

Սփյուռքա­հության Ուժե­րի Ամբողջա­կան Լարում

Ա․ Հովհաննիսյան

Այսօր Արցա­խը պատե­րազմում է ոչ միայն Ադրբե­ջա­նի և վերջի­նիս քաղա­քա­կան հոր՝ Թուրքիա­յի, այլ նաև համաշխարհա­յին ահա­բեկչության դեմ: Այսօր Սահմա­նին ամուր կանգնած մեր զինվորնե­րը կենաց ու մահու կռիվ են տալիս հանուն ազատ և անկախ հայրե­նի­քի, հանուն արժա­նա­պա­տիվ ապա­գա­յի կերտման և առա­ջին հերթին կյանքի և գոյության իրա­վունքի յուրացման:

Սիրե­լի՛ Համասփյուռ հայություն,

Մինչ այդ, Ռազմա­ճա­կա­տի հակա­ռակ կողմում միջազգա­յին դիվա­նա­գի­տությունն է՝ խաղաղ ճանա­պարհով  խնդրի կարգա­վորման երաշխա­վո­րը: Մեր սփյուռքյան լոբբիստա­կան կառույցնե­րը ուժ ու եռանդ չեն խնա­յում միշտ, այսօր առա­վել ևս, միջազգա­յին հանրությա­նը, քաղա­քա­կան դերա­կա­տարնե­րին, միջազգա­յին կառույցնե­րին, աշխարհի տարբեր կողմե­րին լսե­լի դարձնե­լու Տարա­ծաշրջա­նի խաղա­ղության երաշխա­վոր Արցա­խի Հանրա­պե­տության ձայնը։  Ձեզա­նից յուրա­քանչյուրը պետք է դառնա համա­հայկա­կան երթի անբա­ժան մասնի­կը, պետք է իր համառ և աննա­հանջ պայքա­րի ոգով ճնշի իր իսկ երկրի կառա­վա­րությա­նը, խորհրդա­րա­նին,  կարև­ո­րա­գույն միջազգա­յին խաղա­ղա­րար կառույցնե­րին, լրատվա­մի­ջոցնե­րին՝ ազդե­լով վերջիննե­րիս որո­շումնե­րի կայացման վրա՝ դառնա­լով իրա­կան խաղա­ղության մարտի­կը, սատար կանգնե­լով Հայաստա­նին, Արցա­խին, ՀՀ միջազգա­յին դիվա­նա­գի­տությա­նը, Հայ Զինվո­րին, Արցա­խի անկա­խության միջազգա­յին ճանաչմա­նը։

Դեպի՛ վերջնա­կան հաղթա­նակ

Դեպի՛  Միացյալ և Անկախ Հայաստան։

Առնչվող Հոդվածներ