26.4 C
Yerevan

Հայ աղջկա մտքե­րից…

Սաթե­նիկ Մնա­ցա­կանյան

Հիմա, երբ Հայաստան աշխարհն էլի կենաց ու մահու կռվի է բռնվել վայրի ցեղե­րի դեմ, ես կրկին ու կրկին տեսնում եմ, որ իմ հրա­շա­լի ժողո­վուրդը խելա­հե­ղո­րեն միասնա­բար պայքա­րի է ելել իր հոգու ու մարմնի թշնա­մու դեմ: Հիմա, երբ սահմա­նին կանգնած թշնա­մին կատա­ղո­րեն իր ժանիքնե­րը սրել ու ճանկե­րը երկա­րում է դեպի իմ երկիր, ես հպարտությամբ եմ տեսնում, որ ընդա­մե­նը 18–20 տարե­կան տղա­նե­րը քաջությամբ (բառիս հայկա­կան իմաստով) կանգնած են վայրագ ցեղե­րի դեմ, այնպես ինչպես 2016թ, այնպես ինչպես 90-ականնե­րին, այնպես ինչպես 1918թ, այնպես, ինչպես միշտ է եղել: Ու ես տեսնում եմ, որ այսօր հայ երի­տա­սարդնե­րի մի մասն իր արյան գնով սահման է պահում, իսկ այստեղ՝ թիկունքում մնացյալ երի­տա­սարդնե­րը նախանձե­լի կամքով աշխա­տում են առա­վո­տից երե­կո՝ թե մեդիա դաշտում, թե՛ զինվո­րին օգնություն հասցնե­լու, թե մնա­ցած բոլոր առումնե­րով: Թե ինչպես է Սփյուռքը դառնում բռունցք, ամեն մեկն իր կռիվն է տալիս, մեկը՝ զենքով, մյուսը՝ ուտե­լիք ու դեղ հասցնե­լով, մեկը՝ աշխարհին այս ամե­նը ներկա­յացնե­լով, մի ուրի­շը՝ վերլուծե­լով ու բացատրե­լով:

Ես նաեւ տեսնում եմ, որ ինձնից երի­տա­սարդ ու իմ տարի­քի իմ պես շատ ու շատ աղջիկներ աշխա­տում են՝ իրենք իրենց չխնա­յե­լով: Ու երբ տեսնում եմ 16 տարե­կան աղջնա­կին, ում ձեռքե­րը կապտել են անվերջ բեռ տեա­փո­խե­լուց ու աչքե­րը՝ կարմրել իրեն անծա­նոթ զինվոր եղբոր համար ուտե­լիք ու դեղ փաթա­թե­լուց, հասկա­նում եմ, որ սա է այն երա­նե­լի ազգը, այն երա­նե­լի երկի­րը, որի մասին կարդա­ցել ու որի մասին պատմել են:

Ու ես գիտեմ, որ թե՛ ես ու թե այդ բոլոր փխրուն ու նուրբ կազմվածքով աղջիկնե­րը, որ կարմրում են անծա­նոթ տղա­յի հայացքից, վագրի պես մարտի կնետվեն հենց հանուն այդ անծա­նոթ տղա­յի: Բայց ես մի բան էլ գիտեմ, որից սիրտս եւ՛ կուչ է գալիս, եւ՛ ուռչում հպարտությունից: Դա այն է, որ իմ ազգի երի­տա­սարդ տղան երբեք չի թողնի, որ իմ կռվե­լու հերթը հասնի: Հայ տղա­նե­րը հպարտ են, պատվա­սեր ու նախանձախնդիր: Չկասկածե՛ք, ես ու իմ նման տասնյակ հազա­րա­վոր աղջիկներ, որ այսօր ուտե­լի­քի արկղն ու դեղի սրվակն ենք բռնել, վաղը պատրաստ ենք դաշույն ու հրա­ցան բռնե­լու: Ոչի՜նչ, որ մեր մատնե­րը ավե­լի հարմար են նկա­րե­լու ու ստեղծա­գործե­լու համար: Նրանք կարող են երկաթ ծռել:

Իմ անծա­նոթ ու հարա­զատ զինվոր եղբայր: Ես գիտեմ, որ քո արյան ու կյանքի շնորհիվ եմ այսօր ողջ ու ապա­հով: Ես քեզ վաղը էլի ուտե­լիք ու դեղ կուղարկեմ, միայն թե դու ապա­հով եղիր ու վերա­դարձիր: Ես գիտեմ, որ դու կկռվես երեք հոգու փոխա­րեն, կկռվես 50 հոգու դեմ, միայն թե ես դառնություն ու դժվա­րություն չունե­նամ, բայց ես չեմ կարող ձեւացնել, թե այդպես ճիշտ է, բայց գիտեմ, որ դու այնքան խելառ ես, որ նույնիսկ վիրա­վոր մարմնիդ վերքը թաքցնում ես, որ ես նույնիսկ դա չտեսնեմ, որ չմտա­ծեմ, թե քեզ կարո­ղա­ցել են խփել:

Իմ ասպե­տի պատվով կոփված անծա­նոթ եղբայր, իմա­ցիր, որ այստեղ քեզ սպա­սում են քո հազա­րա­վոր անծա­նոթ քույրե­րը ու մենք պատրաստ ենք ներել քեզ քո հպարտությունն ու նվիրվա­ծությունը, միայն թե դու անվնաս ետ արի:Քո անծա­նոթ մի քրո­ջից, ով անհամբեր սպա­սում է, որ դու հետ կգաս լեռան պես հպարտ ու լեռան պես անպարտ:

Մենք մի ազգ ենք,ով‘հայրենատեր է ‚լինի Հայաստա­նում ‚Արցա­խում թե Սփյուռքում:

#Հաղթե­լուենք

Առնչվող Հոդվածներ