Հրանտ Տէր-Աբրահամեան
Պատերազմն այսօր չի սկսվել, այլ 2016-ից շարունակվում է՝ անկախ նրանից, թե ռազմաճակատում որ պահին է որքանով հանգիստ կամ անհանգիստ եղել:
Անհնար է հասկանալ այսօրվա պատերազմն առանց այս քառամյա շղթայի:
Ցավոք, 2016-ի պատերազմը մենք այդպես էլ չհասկացանք, չիմաստավորեցինք, մոռացանք, անցանք առաջ՝ կարծես չի էլ եղել:
Մեզ թվաց, թե մի էպիզոդ էր, պատահականություն էր, ցավալի դեպք էր: Ավելին՝ կերանք ամենա հիմար կտերը, ամենա պարզունակ մանիպուլյացիաների ենթարկվեցինք, և ըստ հին հայկական ադաթի փորձեցինք պատերազմի արդյունքները վերածել ներքաղաքական մանր բազառների առարկայի:
Գոնե հիմա՝ ուշացմամբ, երևի շատերը կհասկանան, թե ինչ զարհուրելի տխմարություն էր 800 հեկտարի մասին քարոզչկական պարզունակ հնարի հետևից գնալը:
Պարտության քարոզին հավատալը: Ներքին կռվի թեմա սարքելը պատերազմը: Նաև 2020- հուլիսը 2016-ի ապրիլինի հակադրելը: Գոնե հիմա մանուկների հանրությունից, պետք է փորձենք դառնալ հասունների հանրության: Ծանր գնով, բայց պատերազմը պետք է հասունացնի մեզ: Պետք է հասկանայինք ժամանակին, որ 2016-ից Հայաստանն ու Արցախը հայտնվեցին մերձավորարևելյան անկայութան ազդեցոթյան գոտում: Որ Արցախյան հարցի արթնացումն այդքան տարի հարաբերական դադարից հետո, պատահականություն չէր, այլ տարածաշրջանային մեծ գործըթացի մաս:
Հիմա արդեն նյութական տեսանելի է շատերի համար կապը Մերձավոր Արևելքի հետ: Բայց երբ դեռ 4 տարի առաջ մի քանի հոգի դրա մասին ասում էինք՝ նայում էին, կարծես, այլմոլորոկայինների:
Պետք է հասկանայինք, ժամանակին, որ կապ չունի ով է Հայաստանում իշխանության ամեն տվյալ պահին: Մեծ տրամաբանությունն Արցախի շուրջ դրանից չի փոխվում:
Երեկ Սերժն էր, էսօր Նիկոլն է: Դա փոխում է կարևոր դետալներ, բայց ոչ խնդրի էությունը: Հիմա գոնե այսքանը հասկանանք՝ որպես առաջին քայլ՝ մնացածին գալու համար:
Վերադարձ նախկինին չի լինելու:
Մի մեծ փուլ 2016-ին ավարտվեց ու մի մեծ փուլ սկսվեց:
Դեն նետեք հին տիկերը, որոց մեջ նոր գինի չի լցվելու:
Ներքին քաղաքականության ժամանակն ավարտվել է: Կամ դու Հայաստանի կողմից ես, կամ չե՛ս:
Մնացած գույներն ու երանգները կարևոր չեն: