26.4 C
Yerevan

Այսօր մենք գործ չունենք Լավրո­վի պլա­նի հետ:

Հակոբ Բադալյան

Մարդիկ որ գրում են այսօր բոլոր խաղա­քարտե­րը բացվե­ցին՝ այսպես ասած լավրովյան պլա­նի առումով, մտա­ծում ես մինչեւ այսօր լուսնի վրա են ապրել:

Ախր էդ ամե­նը՝ խաղաղ գործընթա­ցի բովանդա­կությունն ու տրա­մա­բա­նությունը բաց են վաղուց, արդեն տարի­ներ, շատ տարի­ներ: Ավե­լին, այսօր մենք գործ չունենք Լավրո­վի պլա­նի հետ:

Կարծում եմ, որ մի բան շատ կարեւոր է արձա­նագրել, որ այսօր մենք գործ ունենք թուրքա­կան պլա­նի հետ: Լավրո­վի պլանն էսօր «հողմա­ղացն» է, որի դեմ պետք չէ էներգիա վատնել, որովհե­տեւ այսօր գործ ունենք թուրքա­կան պլա­նի հետ, որի նպա­տա­կը Կովկա­սի «սիրիա­կա­նա­ցումն» է, նվա­զա­գույնը որպես առա­ջին փուլ: Թե ռազմա­կան, թե քաղա­քա­կան դաշտում սա է մեր գլխա­վոր մարտահրա­վե­րը, սրա դեմ է կռվում մեր բանա­կը, եւ սրա դեմ է պայքա­րում մեր քաղա­քա­կա­նությունը՝ ընդ որում պատե­րազմից դեռ շատ առաջ:

Հուլիսյան մարտե­րից հետո Վարչա­պետ Փաշինյա­նը բավա­կա­նին հստակ արձա­նագրեց՝ մեզ պետք են Թուրքիա­յի ագրե­սի­վությունը զսպե­լու հավելյալ ձեւա­չա­փեր: Թուրքա­կան պլա­նը իր շրջա­նա­կում կարող է տեղա­վո­րել այսպես կոչված լավրովյա­նի տրա­մա­բա­նություն, բայց ընդա­մե­նը որպես մաս: Հետեւա­բար, մասի վրա գերկենտրո­նա­նա­լու պարա­գա­յում մենք կարող ենք ամբողջի առումով կորցնե­լու ռիսկ ունե­նալ: Փոխա­րե­նը գերկենտրո­նա­նա­լով ամբողջի ընդգրկումով, մենք կստա­նանք մասե­րի հետ կապված ռիսկե­րը կառա­վա­րե­լու ճկունություն:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3657528330937608

Առնչվող Հոդվածներ