26.4 C
Yerevan

Մտո­րումներ 2020թ. սեպտեմբերյան պատե­րազմի մասին- մաս 3

Նորայր Էպլի­ղա­թեան

Բազմա­թիվ օրի­նակներ վերցնում եմ լիբա­նանյան և սիրիա­կան «քաղա­քա­ցիա­կան» պատե­րազմնե­րից: Մի քանի հրա­դա­դարներ են եղել, որոնք օգտա­գործվել են ընդմի­ջումնե­րի ու վերախմբա­վորման համար, մինչդեռ մյուս դեպքե­րը օգտա­գործվել են թշնա­մու կամքը փորձե­լու կամ տարա­ծաշրջա­նա­յին գերտե­րություննե­րին հանգստացնե­լու համար:

Երկու գործոն են անհանգստություն առա­ջացնում՝ Թուրքիա­յի ակտիվ միջամտությունն ու ջիհա­դիստա­կան ուժե­րի կիրա­ռումը:

Թուրքե­րը կմարտնչեն մինչև վերջին ադրբե­ջանցին ու ջիհա­դիստը: Պարզա­պես նայեք, թե ինչ կատարվեց Նախիջև­ա­նում:

Գուցե տեղին չէ, բայց ակա­մա­յից հիշե­ցի յոգիզմից Յոգ Բերրա­յի խոսքե­րը. «Ոչինչ դեռ վերջա­ցած չէ, քանի դեռ չի վերջա­ցել» ու մենք էլ դեռ խաղա­ղության պայմա­նա­գիր ունենք:

Էմո­ցիո­նալ կոչերն ընդդեմ արտա­քին քաղա­քա­կա­նության ռեա­լիզմի՝

Մեզ մոտ էմո­ցիո­նալ կոչե­րը լավ են ստացվում, բայց հիմնա­կա­տում այն ակտիվ է սոց. հարթակնե­րում: Թուրքիան լավ է արտա­քին քաղա­քա­կա­նության ռեա­լիզմի առումով ու դուք բազմա­թիվ հոդվածներ եք կարդա­ցել, որոնցում պաշտպանվում է ադրբե­ջա­նա­կան գործն ու տարածքա­յին ամբողջա­կա­նությունը:

Վեջին անգամ հասա­րա­կա­կան միտքը հաղթել է արտա­քին քաղա­քա­կա­նության ռեա­լիզմին Վիետնա­մի պատե­րազմի ժամա­նակ ու դա ամե­րիկյան երի­տա­սարդ սերնդի՝ պատե­րազմի դեմ ընդվզման արդյունքն էր:

Մեր էմո­ցիո­նալ հորդորնե­րը ուղղված են մարդկանց, որոնք սովո­րա­բար դերա­կա­տա­րում չունեն արտա­քին քաղա­քա­կան որո­շումնե­րում:  Ընդ որում, մեր պատումնե­րը բավա­կան «միա­միտ են»: Օրի­նակ՝ առա­ջին քրիստոնյա ժողո­վուրդ լինե­լը չի երաշխա­վո­րում ակտիվ օժանդա­կություն ստա­նալ ինչ որ մեկի կողմից, ով նույնիսկ գիտե կամ հավա­տում է, որ այդ ամե­նը ճիշտ է:

Ներկա­յումս «ցեղասպա­նություն» եզրույթը կորցրել է այն նշա­նա­կությունը, որ մենք՝ հայերս, տալիս ենք դրան: Դա կարմիր քմերնե­րի զանգվա­ծա­յին սպա­նությունն է, ցեղասպա­նությունը Ռուանդա­յում, Դարֆուրի վիճա­հա­րույց ցեղասպա­նությունը, Դաի­շի կողմից եզդի­նե­րի ցեղասպա­նությունը և շատ ու շատ այլ օրի­նակներ: «Ցեղասպա­նություն» եզրույթը կիրառվում էէ ոչ թե արդա­րության հասնե­լու, այլ քաղա­քա­կան նպա­տակնե­րով:  Այո՛, որոշ երկրներ կսա­տա­րեն մեզ, բայց առա­ջին հերթին Թուրքիա­յին ու նրա քաղա­քա­կա­նության ընդդի­մա­նա­լու համար(այլ ոչ այն պատճա­ռով, որ մենք նրանց համո­զել ենք մեր պատմություննե­րով):

Վերա­կազմա­վո­րում՝

Հրաչ Քալսակյա­նը հստակ պատճառներ է բերել մի շարք ոլորտնե­րի (ներառյալ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը) վերա­կազմա­վորման համար:  Կբա­վա­րարվեմ մեկնա­բա­նություննե­րով ու նրա YouTube-յան ալի­քը ցույց կտամ

Պարա­դիգմա­յի հերթա­փոխ՝

-եթե(80+10+ջիհադիստներ) դրվում են 3 մլն հայե­րի դեմ, ապա ավե­լի լավ է թեքվել դեպի անհա­մա­չափ պատե­րազմ

-հայե­րը չեն կարող պատրաստվել ու նախորդ պատե­րազմը շարունա­կել: Վաղ թե ուշ այդ սխա­լը թանկ կնստի մեր վրա:

-ռազմա­կան ծախսե­րի աճման ու քաղա­քա­կան խաղադրույքնե­րի բարձրացման ֆոնին այս պատե­րազմը վերածվել է գոյա­մարտի: Մենք չենք կարող մեզ պաշտպա­նել հնա­ցած զենքով, ինչպես, որ չկա­րո­ղա­ցան արա­բա­կան երկրները(60-ական ու 70-ական թվա­կաննե­րին) օգտա­գործե­լով հին, խորհրդա­յին տեխնի­կան:

-Նոր սերնդի ռադիո­լո­կա­ցիոն համա­կարգն ու իսրա­յելյա-թուրքա­կան տեխնո­լո­գիա­նե­րի անօ­դա­չու սարքե­րի ինտեգրված հարվածնե­րը թույլ են տվել դիմա­կա­յել ռուսական/հայկական տանկե­րին ու հաուբիցնե­րին:  Տակտի­կա­կան պատրատվա­ծությունն ու խիզա­խությունն ավե­լի հեռու են գնում քան բալանսա­վո­րումը:

-եթե «Հայ Դատի» կոմի­տե­նե­րի հասա­րա­կա­յին աշխա­տանքը 50 տարվա ընթացքում չեն հասել ցեղասպա­նության ճանաչմա­նը, ապա ժամա­նակն է վերա­նա­յե­լու ու ընթացքը փոխե­լու, եթե դա անհրա­ժեշտ է: Հայկա­կան Սփյուռքի դերը պիտի փոխվի միջոցնրի հայթայթման բազա­յից: Մենք բազմա­թիվ «Հայ Դատի» գրա­սենյակներ ունենք: Ժամա­նակն է դրանք ամրացնե­լու ու կողմնո­րո­շե­լու ռազմա­կան աջակցության:

-Ի վերջո հստակ պատճառներ կան, որ Հարա­վա­յին Կովկա­սը վերածվում է նոր ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րի փորձարկման դաշտի: Անհրա­ժեշտ է պաշտպա­նել բնակչությա­նը այդ ամե­նի ավե­րիչ ուժից:

Առնչվող Հոդվածներ