20 C
Yerevan

Պարտության Քարո­զը: Անում է այն ինչ պետք է աներ թշնա­մու Քարոզչությունը:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Ցավա­լի է գրել այս թեմա­յի մասին, բայց վերջա­պես ուղիղ պետք է ասվի:

Պատե­րազմի առա­ջին օրվա­նից Հայաստա­նում բաց կամ քողարկված տարվում է պարտության քարոզ: Այս օրե­րին ակտի­վա­նում է՝ բոլորս էլ տեսնում ենք դա, չնա­յած անողնե­րին թվում է, որ այնքան խորա­մանկ ու «շուստրի են», որ կարո­ղա­նում են աննկատ մնալ:

Սա կատակ բան չէ: Այն ինչ կարդա­ցել ենք գրքե­րում՝ հայ բոլշև­իկնե­րի և մյուսնե­րի մասին, մեր աչքի առաջ իրա­կա­նություն է դառնում:

Ի՞նչ են անում: Առիթ են վերցնում հիմա ռազմա­ճա­կա­տի գծի փոփո­խությունը, որն աննպաստ է մեզ համար: Նորմալ հայի համար դա առիթ պետք է լինի, ավե­լի ևս կենտրո­նա­նա­լու, մոբի­լի­զացվե­լու, ինքնա­կազմա­կերպվե­լու: Բայց ոչ Նժդե­հի ասած թրքա­բոլշև­ի­կի համար: Նա իր երա­զանքնե­րում տեսնում է սեփա­կան հայրե­նի­քի պարտությունը, և այլևս չի համբե­րում, սկսում է ավե­լի ու ավե­լի մատնել իրեն ու իր երա­զանքը:

Անում է այն ինչ պետք է աներ թշնա­մու քարոզչությունը:

Նախ՝ պատե­րազմի սկզբնա­վորման մեղքը փորձում է գցել Հայաստա­նի վրա: Իբր Հայաստանն է պատճա­ռը պատե­րազմի: Սա ցանկա­ցած թշնա­մա­կան քարոզչության գերնպա­տակն է: Իբր թուրքը մեղա­վոր չէ, հայն է մեղա­վոր:

Երկրորդ՝ փորձում է տագնա­պա­յին, ընկճված վիճակ ստեղծել: Իբր հերիք է պաթոս տարա­ծեք և այլն: Իբր մեկը պատե­րազմ է տեսել առանց պաթո­սի, այսինքն՝ կրքի, զգացմունքի անհրա­ժեշտ դոզա­յի: Հա, ավե­լորդ էյֆո­րիան գուցե կարող է խանգա­րել: Բայց հաստատ հնա­րա­վոր չէ պատկե­րացնել իր կյանքի համար կռիվ տվող հասա­րա­կություն՝ առանց զգա­ցումքնե­րի, առանց ոգև­որման, առանց ցասման, առանց հավատքի, առանց կրքի:

Երրորդ: Թիրա­խա­վա­րում են ոչ միայն երկրի քաղա­քա­կան ղեկա­վա­րությանն, ինչը պատե­րազմի ժամա­նակ ինքնին անթույլատրե­լի է, այլև անցնում են արդեն բանա­կին: Նախա­րար Տոնո­յա­նին, Գենշտա­բի ներկա­յա­ցուցիչնե­րին, վերջա­պես՝ Արծրունին Հովհաննիսյան: Եթե սա անձամբ Իլհամ Ալիևի պատվե­րով արվող թիրա­խա­վո­րում չէ, ապա, ես էլ չգի­տեմ, ուրիշ ոնց է լինում ադրբե­ջա­նա­կան քարոզչությունը:

Չորրորդ: Վերջա­պես կանգ չեն առնում հենց հայ ազգին ու ժողո­վորդին թիրա­խա­վո­րե­լու առջև: Օգտվում են դրա համար վաղուց մշակված՝ «պողոսներ» կոդա­յին բառից: Իբր հայ ազգը նրա համար է ոգեշնչված և միա­հա­մուռ, որովհետև չի հասկա­նում որքան ծանր է իրա­վի­ճա­կը: Չեն մտա­ծում, որ հակա­ռա­կը՝ որքան ծանր է իրա­վի­ճակն, այնքան ավե­լի է համա­ռա­նում իրա­պես կենսունակ ժողովդրի կամքը: Իրենց կուռք՝ Ստա­լի­նը շատ բան կունե­նար դրա մասին պատմե­լու: Բայց այն ինչի իրա­վունքն ունեն ուրիշնե­րը, սրանց պատկե­րացմամբ չունի հայ ժողո­վուրդը:

Էլի շատ բաներ կարե­լի է գրել, դուք՝ կավե­լացնեք մնա­ցա­ծը:

Հասկա­նանք վերջա­պես, որ սա պատա­հա­կան քարոզչություն չէ: Ոչ էլ սա Հայաստա­նի ներսից է կազմա­կերպվում միայն: Դուրս գանք վերջա­պես միա­միտ ու բարի ազգի կարգա­վի­ճա­կից: Հնա­րա­վոր չէ, ու ուղիղ կապի մեջ չլի­նեն թշնա­մու հետ: Հնա­րա­վոր չէ տանել Ալիևի քարոզչությունը պատա­հա­կա­նո­րեն:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամե­նայն հայոց աշխարհիս:

https://www.facebook.com/ustahrant/posts/10224107934230365

Առնչվող Հոդվածներ