28.4 C
Yerevan

Լեւոն Զուրաբյա­նը Լեւոն Տեր-Պետրոսյա­նին Հրա­ժա­րա­կան Պարտադրած Ուժե­րին Եվ Անձանց Չի Քննա­դա­տում․ Ինչու՞

Իհարկե, «փուլա­յին» տարբե­րա­կը կլի­ներ շատ հայանպաստ լուծում, բայց դրա ձախողման հետ Նիկոլ Փաշինյա­նը ի՞նչ կապ ունի։ 1997թ․-ին Նիկոլ Փաշի­նայնը դեռ սկսնակ լրագրող էր։

Մուղնի

Հայ ազգա­յին կոնգերսի փոխնա­խա­գահ Լեւոն Զուրաբյա­նը հայտա­րա­րել է ․ «Մենք ասում էինք, որ ղարա­բաղյան պատե­րազմը հաղթա­կան ավարտ է ունե­ցել, եւ ընդա­մե­նը այդ հաղթա­նա­կը պետք է ամրապնդել, զիջե­լով Ղարա­բա­ղից դուրս հինգ շրջաննե­րը, ինչպես որ առա­ջարկում էր նաեւ Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հությունը»։

Ո՞վ է «մենքը», Լեւոն Զուրաբյա­նը չի կոնկրե­տացրել։ Ղարա­բաղյան կարգա­վորման մասին հրա­պա­րա­կա­յին տեսա­կետ 1997թվականին հայտնել է նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը։ Բայց ասել է լրիվ այլ բան․ «Ղարա­բա­ղը շահել է ոչ թե պատե­րազմը, այլ ճակա­տա­մարտը»։ Ինչպես պարզ հասկացվում է, Տեր-Պետրոսյա­նը, պատե­րազմի տարի­նե­րին եւ «Պատերա՞զմ, թե՞ խաղա­ղություն․ լրջա­նա­լու պահը» հոդվա­ծը գրե­լիս հանդի­սա­նա­լով Զինված ուժե­րի Գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար, անգամ «ճակա­մարտը» հաղթա­կան չի կոչել, այլ միայն՝ շահած։  

Ինչ վերա­բե­րում է ԼՂ կարգա­վորմա­նը, ապա Տեր-Պետրոսյա­նը միանշա­նա­կո­րեն սահմա­նել է․ «Ղարա­բա­ղի հարցում մենք դաշնա­կիցներ չունենք»։

Լեւոն Զուրաբյա­նը ԱԺ ընտրություննե­րում Նիկոլ Փաշինյա­նի մրցա­կիցն է եղել, ընդդի­մա­դիր է եւ բնա­կան է, որ իշխա­նությա­նը քննա­դա­տում է։ Հայաստա­նի իրո­ղություննե­րը նկա­տի ունե­նա­լով, կարե­լի է նույնիսկ «ընդունե­լի» համա­րել, որ նա Փաշինյա­նին վերագրումներ է անում։

Արտա­ռո­ցը ՀԱԿ‑ի, նրա եւ Հայաստա­նի նախկին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նին արվող վերագրումն է, թե իբր նա ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմը «հաղթա­կան» է անվա­նել եւ քննարկել է ՝ Ղարա­բա­ղից դուրս հինգ շրջաննե­րը» վերա­դարձնե­լու գնով «հաղթա­նա­կը ամրագրե­լու» տարբե­րակ։

Նախ, ԼՂ կարգա­վորման «փուլա­յին տարբե­րա­կով» պետք է վերա­դարձվեր վեց շրջան՝ պահե­լով միայն Լաչի­նը։ Երկրորդ, Տեր-Պետրոսյա­նը երբեք չի ասել, որ այդ տարբե­րա­կը «ամրապնդում է հաղթա­նա­կը։

Ընդհա­կա­ռա­կը, նա շատ արդա­րա­ցիո­րեն ասել է, որ ինքը դա ներկա­յացնե­լու է որպես Հայաստա­նի հաջո­ղություն, Հեյդար Ալիեւը իր հանրությա­նը մատուցե­լու է որպես Ադրբե­ջա­նի հաջո­ղություն։ Եւ դա էլ, ըստ Տեր-Պետրոսյա­նի, այն փոխզի­ջումն է, որը Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայկա­կա­նությունը պետք է երաշխա­վո­րի եւս երեք հազար տարի։

Իհարկե, «փուլա­յին» տարբե­րա­կը կլի­ներ շատ հայանպաստ լուծում, բայց դրա ձախողման հետ Նիկոլ Փաշինյա­նը ի՞նչ կապ ունի։ 1997թ․-ին Նիկոլ Փաշի­նայնը դեռ սկսնակ լրագրող էր։ Լեւոն Զուրաբյա­նը ինչու՞ չի քննա­դա­տում Լեւոն Տեր-Պետրոսյա­նին հրա­ժա­րա­կան պարտադրած ուժե­րին եւ անձանց։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը ՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ