Հայաստան

Անկախության Սերունդը Ընդառաջեց Վարչապետի Հրահանգին

Առաջնորդվելով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի ուղերձով, որտեղ նա կոչ է անում միանալ հայրենիքի պաշտպանության գործին, Ն. Փաշինյանը դիմեց նաև հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին՝ Մենք՝ որպես “Անկախության Սերունդ” հասարակական նախաձեռնություն, սկսում ենք կամավորական ջոկատների հավաքագրում։

Բոլոր այն երիտասարդները, ովքեր կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում, կարող են անձնագրով և զինվորական գրքույկով ներկայանալ Այգեստան 5, տուն 2 հասցեով, որտեղ նրանք կներգրավեն կամավորական ջոկատներում։

Ինչպես իր գրառման մեջ նշել է վարչապետ Ն. Փաշինյանը, ջոկատները կազմավորումից հետո պարտադիր կերպով կմասնակցեն զինվորական զինավարժության ու կանցնեն մարտական պատրաստականության դասեր, որից հետո կներգրավեն հայրենիքի պաշտպանության գործում։

Մանրամասների համար զանգահարել 093 62 72 22 հեռախոսահամարով։

Առաջնորդվելով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի ուղերձով, որտեղ նա կոչ է անում միանալ հայրենիքի պաշտպանության գործին, Ն….

Posted by Անկախության սերունդ on Wednesday, October 21, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *