26.4 C
Yerevan

Արցախն անա­ռիկ ա, Արցա­խը, կռվե­լու դեպքում, անհնար ա նվա­ճել

Սուրեն Սահակյան

Շատ ա խոսվում վարչա­պե­տի հետ արտա­խորհրդա­կան ուժե­րի երեկվա հանդիպման մասին։ Իհարկե ես էլ, մյուսնե­րի նման, խոսակցության բովանդա­կությունը չեմ կարող բացա­հայտել։ Ասեմ ավե­լին, դրա մասին խոսե­լը ժամա­նա­կավրեպ ա, իմաստ չունի։ Փոխա­րե­նը կարող ենք խոսել ռազմա­ճա­կա­տում ստեղծված իրադրության մասին։

Ստեղծվել ա շատ ունի­կալ ու հայկա­կան կողմի համար բարենպաստ վիճակ։ Խոսքը նրա մասին ա, որ Ալիևը իր գործո­ղություննե­րով իրեն խորը ծուղակ ա գցել։ Ադրբե­ջա­նա­կան հարձա­կո­ղա­կան զորքե­րը ռազմա­կան ոգին չկոտրե­լու այլ ելք չունեն, քան անընդհատ գրավված տարածքներ ցույց տալը։ Ու, այլ տեղանքում որևէ հաջո­ղության բացա­կա­յությունը նրան ստի­պել ա էդ ակտն իրա­կա­նացնել Արցա­խի հարա­վում։ Բացի զուտ ռելիեֆի հանգա­մանքը, նրան հարավ ա ձգում նաև Գանձա­կի գործո­նը։ Գանձա­կի նկատմամբ հայկա­կան ցանկա­ցած գործո­ղություն արդիա­կա­նացնում ա դեռ առա­ջին պատե­րազմից մնա­ցած վախե­րը, որ Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությունը հանձնել ա Գանձա­կը։ Էդ խոսակցություննե­րը Ալիևի վերջը կարող են լինել, ոնց որ Էլչի­բե­յի վերջը դարձան։ Սրան գումա­րած, Արցա­խի հյուսի­սում, Ադրբե­ջա­նի տիրա­պե­տության տակ մնա­ցած ծանր զինտեխնի­կան, փաստո­րեն, անօ­գուտ ա։ Դրա համար Ալիև­ին մի ճանա­պարհ ա մնում՝ մնա­ցած 20 տոկոս զինտեխնի­կան կենտրո­նացնել հարա­վում ու ցույց տալ հաղթա­նա­կած բանա­կի առաջխա­ղա­ցում։ Բայց դա հենց իր համար մեծ ծուղակ ա դարձել։ Արցա­խի հարա­վում առա­ջա­նա­լով, ադրբե­ջա­նա­կան բանա­կը հայտնվել ա թասի մեջ, որի մի կողմում Հայաստանն ա, ներքև­ում՝ Իրա­նը (որը, ահա­բե­կիչնե­րի առկա­յության պարա­գա­յում մարդա­սի­րա­կան միջանցք չի տրա­մադրում), իսկ վերև­ում՝ Արցա­խի հարա­վա­յին մասը։ Ադրբե­ջա­նը հիմա բախվել ա իրա­վի­ճա­կի, որի մեջ մենք էինք՝ զինտեխնի­կան ճակատ հասցնե­լու համար անհրա­ժեշտ ա այն անցկացնել բաց դաշտի միջով ու խոցվե­լու մեծ վտանգի տակ։ Ըստ էության, նա էս տարա­ծում կկորցնի զինտեխնի­կա­յի ու դեռևս ճակատ չհա­սած հրե­տա­նու, դեռևս աշխա­տող մնա­ցած մեծ մասը։ Բայց էստեղ էլ Ալիևի ձախորդություննե­րը չեն ավարտվում։ Նա պետք ա ստիպված լինի հաջո­ղություննե­րը զարգացնել դեպի հյուսիս։ Հյուսիս՝ Բերձոր (Լաչին) գնա­լու համար նա անցնե­լու ա մի հովտով, որտեղ զորքերն ու տեխնի­կան գտնվե­լու են Հայաստա­նի ու Արցա­խի բարձրա­դիր դիրքե­րի կրա­կի տակ։ Էս ձորում ադրբե­ջանցի­նե­րի ջարդի մասին արցախյան առա­ջին ազա­տա­մարտի մասնակցի­նե­րը շատ բան կարող են պատմել։ Ալիևը, այսպես շարունա­կե­լու դեպքում, կորցնե­լու ա մնա­ցած զինտեխնի­կա­յի մեծ մասը ու մեծ դաշտ ա բացվե­լու հայկա­կան հակա­հարձակման համար։ Ալիևի հաջո­ղություններն այսօր ավարտվել են, եթե մեր ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը ամուր մնա իր դիրքե­րում և չզի­ջի հետա­գա­յում բանակցություննե­րի մասին Ալիևի խնդրանքնե­րին։ Իրադրությունն ընդհանրա­պես Ադրբե­ջա­նի վերահսկո­ղությունից հանե­լու համար հայկա­կան կողմը կարող ա մի հարված էլ հասցնել Գանձա­կին՝ վերջա­կա­նա­պես քաոս առա­ջացնե­լով Ադրբե­ջա­նի հանրության շրջա­նում։ Էս դեպքում Հայաստա­նը կարող ա ճանա­չել Արցա­խի անկա­խությունն ու նստել բանակցե­լու շանտա­ժով, որ Ադրբե­ջա­նի Արցա­խի անկա­խությունը չճա­նա­չե­լու դեպքում հայկա­կան հակա­հարձա­կումը կարող ա շարունակվել։ Սա երկա­րատև խաղա­ղություն կհաստա­տի եթե ոչ տարա­ծաշրջա­նում, ապա գոնե Արցախյան հատվա­ծում, էդ գոտում։

Արցախն անա­ռիկ ա, Արցա­խը, կռվե­լու դեպքում, անհնար ա նվա­ճել։ Եթե հաղթե­լու էս վճռա­կա­նությունը լինի, ապա մեր ամե­նա­վատ երա­զի նմանվող էս պատե­րազմի ամե­նա­դա­ժան պահն անցել ենք ու մոտե­ցել ա մե՛ր հաղթա­նակնե­րի շրջա­նը։ Ամրություն, իմաստնություն և ուժ մեր ռազմա­կան ու քաղա­քա­կան ղեկա­վա­րությա­նը։

Առնչվող Հոդվածներ