24.7 C
Yerevan

Պարա­դիգմա­յի (hարա­ցույց) փոփո­խություն

Նորայր Էպլի­ղա­թեան

2020թ. սեպտեմբե­րի հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմը հանգեցրել է մի շարք հարա­ցույցե­րի փոփո­խության, տեղա­շարժի, որոնք վաղուց էին սրվել:

  • Սառը պատե­րազմի տրա­մա­բա­նություն՝

Մենք սովոր ենք աշխարհը դիտարկել երկբև­եռ‘ գերտե­րություննե­րի ձևա­չա­փով: Հայաստա­նը անկախ ազգա­յին պետություն է արդեն 30 տարի, բայց մենք դեռ պահպա­նում ենք սառը պատե­րազմի տրա­մա­բա­նությունն ու առա­ջին հերթին մտա­ծում այն մասին, թե ինչին անդա­մակցնենք կամ որ բլո­կին միա­նանք:

Սփյուռքի մեր կազմա­կերպա­կան կառույցնե­րը (ազգա­յին-քաղա­քա­կան կուսակցություններ, եկե­ղե­ցի, մշա­կութա­յին ու սպորտա­յին կազմա­կերպություններ) ապրում են սառը պատե­րազմի ժամա­նակնե­րի տարանջատման մեջ:

Ժամա­նակն է սառը պատե­րազմը վերջացնե­լու (այն վերջա­ցել է դեռևս 1991թ.) և վերա­կազմա­կերպվել 21-րդ դարի համար: Այս ամե­նի երկու կողմե­րի մարդիկ ու կազմա­կերպություննե­րը պիտի հավա­տան, որ միա­բանվե­լը մեզ կրկնա­կի ուժ կտա, միա­ժա­մա­նակ կրճա­տե­լով էներգիա­յի կրկնա­պատկումը, որը մենք վատնում ենք պատմա­կան տարա­բա­ժա­նումնե­րի վրա:

  • Դաշինքներ՝

Ինչ-որ չափով ելնե­լով «սառը պատե­րազմի» մեր հեռանկարնե­րից ու մեր դիվա­նա­գի­տա­կան անհա­սունությունից, մենք դաշինքնե­րը դիտարկում ենք Արևմուտք-Արև­ելք պրիզմա­յից: Դաշինքներ ստեղծե­լու մեր ջանքնե­րը պիտի ավե­լի նյութա­կա­նացված ու մանրակրկիտ լինեն: Օրի­նակ կան ԻԳԻԼ/ԱԼ-ՔԱԻԴԱ-ի դեմ ուղղված կոա­լի­ցիա­ներ, որոնք պիտի պաշտպա­նեն մեր տեսա­կե­տը ու մենք պիտի կապ հաստա­տենք դրանց հետ:

  • Սև կամ սպի­տակ երանգներ՝

Մեզ բնութագրող մյուս երև­ույթը, պայմա­նա­վորված փոփո­խություննե­րով, մեր ծայրա­հե­ղա­կան հայացքներն են՝

-Մենք կամ սիրում ենք կամ ատում մեր չորս վարչա­կարգե­րի ղեկա­վարնե­րին՝ անկա­խության ձեռք բերումից հետո ու հատկա­պես նրանց մեկ ծավա­լա­յին մարդու վերա­ծե­լուց հետո: Երբեմն այդ վերա­բերմունքը դրսև­որվում է նաև  ընդհա­նուր ղեկա­վա­րության դեմ: Նայենք ճշմարտության աչքե­րին, Խորհրդա­յին Միությունը փլուզվել է, մենք ենք մեր ղեկա­վա­րը: Թավշյա հեղա­փո­խությունը ցույց տվեց, որ եթե ժողո­վուրդը մոբի­լի­զացվում է, ապա ադմի­նիստրա­ցիան կարող է և հեռացվել:

-Մեր քաղա­քա­կան պատկա­նե­լիությունը կամ ամբողջա­պես ընդունումն է կամ ամբողջա­պես մերժումը:  Ու դա ոչ թե մի քաղա­քա­կա­նությանն օգնե­լու մասին է, մյուսի հետ ունե­ցած անհա­մա­ձայնության հետև­անքով, այլ «կամ-կամ»-ի մոտե­ցում:  Եթե մենք դեմ ենք որո­շա­կիացված քաղա­քա­կա­նությա­նը, եկեք կազմա­կերպենք ու քաղա­քա­կան երկխո­սություն-քննարկում անցկացնենք: Մարդուն անի­ծե­լով չես համո­զի մեր տեսա­կե­տի ճշմարտա­ցիության մեջ:

  • Ճանա­չումն ընդդեմ Արցա­խի միա­վորման՝

Դա նաև քարոզվում է  որպես «կամ-կամ»: Իրա­կա­նությունն այն է, որ այդ ջանքե­րը հանդի­սա­նում են և՛ մեկի, և՛ մյուսի համակցումը: Դա բնակչության ներքին բավա­րարման ու տնտե­սա­կան առա­ջընթա­ցի համակցումն է ու համաշխարհա­յին մակարդա­կում արտա­քին ճանա­չումը: Այս պատե­րազմում, որը ինչպես երև­ում է պատա­հա­կան բռնկումնե­րից վերածվել է մաշող պատե­րազմի, մեր ջանքե­րը վերաբնա­կեցման առումով պիտի արագացվեն(թեև դա բարդ կլի­նի, երբ բոլո­րը փրկվում են փախչե­լով ռազմա­կան գործո­ղություննե­րից, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ):

  • Բարե­փո­խումներ բանա­կում՝

Այո՛, մենք հպարտա­նում ենք մեր բանա­կով ու մեր մարտիկնե­րով: Բայց մենք երկու խնդիր ունենք:

-Նորա­գույն տեխնո­լո­գիա­ներ։ Օրի­նակ դիմա­կա­նություն ԱԹՍ-ների վտանգին, որը ցանկա­ցած մարտում որո­շիչ դեր ունի: Քանի որ ես Մերձա­վոր Արև­ելքից եմ, միշտ հիշում եմ արաբնե­րի օգտա­գործած հին սարքա­վո­րումնե­րի մասին (Խորհրդա­յին Միությունից): Դա հանգեցրեց նրանց բանա­կի ոչնչացմա­նը:

-Ուրիշ օրի­նակ՝ ռադարնե­րի տեխնո­լո­գիա, որը կարող է հայտնա­բե­րել ցամա­քա­յին կետե­րը, ինչպես օրի­նակ տանկերն ու ուրիշ տրանսպորտա­յին միջոցնե­րը:

-Ջիհա­դիստնե­րը մեր սահմա­նի վրա։ Ջիհա­դիստնե­րը անհա­մա­չափ մարտեր են մղում ու ավանդա­կան կանո­նա­վոր բանա­կը, որ պայքա­րում է նրանց դեմ, մի շարք խնդիրներ է առա­ջացնում, որը դուրս է գալիս այս հոդվա­ծի շրջա­նա­կա­նե­րից: Մենք պետք է սկսենք մտա­ծել ու ստեղծել նոր կազմա­վո­րումներ որոնք կմասնա­գի­տա­նան այս վտանգի դեմ պայքա­րե­լու համար:

- Պահեստա­զո­րի հավա­քագրում։ Ճիշտն ասած վարչա­պե­տի կոչն ու նրա նախկին ելույթը պահեստա­զո­րի զինվո­րագրման առումով, ինձ շոկի ենթարկեց: Մեզ անհրա­ժեշտ են ծրագրված, կազմա­կերպված արա­գա­շարժ ջոկատներ, որոնք կարող են հնա­րա­վո­րինս արագ հասնել թույլ կետե­րին:

  • Փիղը սենյա­կում – Ռուսաստան

Այո՛, ճիշտ է, որ Ռուսաստա­նը (Խորհրդա­յին Միության կործա­նումից հետո) մեծ ազդե­ցություն է ունե­ցել Հայաստա­նի վրա՝

-Երկքա­ղա­քա­ցի օլի­գարխիա­յի միջո­ցով,

-Պետա­կան դերա­կա­տարնե­րի միջո­ցով:

-Անփո­խա­րի­նե­լիության հասկա­ցության տարա­ծում: Նույնիսկ հռե­տո­րա­կան «Իսկ ուրիշ ի՞նչ տարբե­րակ ունենք»-ը (այլընտրանք), սխալ հարց է:

Մենք պետք է հիմնվենք միայն սեփա­կան ուժե­րի վրա:

«Իսրա­յել Օրի»ի ժամա­նակնե­րը վաղուց անցել են:

Բացի խորին հարգանքից ու ակնա­ծանքից, մենք պարտա­կան ենք մեր զոհված հերոսնե­րին, իսկ գալիք սերունդնե­րին պիտի դիմացկունության ու ինքնավստա­հության նոր հարա­ցույցի տալ (շատ ավե­լի մեծ դաշնակցա­յին կոա­լի­ցիա­նե­րով):

  • Հայաստան/Արցախ/Սփյուռքի դինա­մի­կա

Ակներև է, որ Սփյուռքի նախա­րա­րությունը, իսկ հետո և Սփյուռքի հանձնա­կա­տա­րի գործը ձախողվել է: Մի մասը մեղադրում է նախկին նախա­րա­րին կամ ներկա­յիս գլխա­վոր հանձնա­կա­տա­րին: Բայց բացի կադրա­յին մեղադրանքնե­րից, ուրիշ բան էլ կա:

Մենք հպարտ ենք մեր ազգա­յին պետությամբ ու մենք՝ ժողո­վուրդս, կազմում ենք այդ բանաձև­ե­րի ու համա­կարգե­րի կեսը: Եվ այսպես, եթե համոզմունքնե­րը անհա­ջո­ղություն են կրում ապա ինչու՞

-Չբա­րե­փո­խել այդ ենթա­կա­ռուցվածքնե­րը,

-Իսկ այդ ընթացքում աշխա­տել՝ ոչ ֆունկցիո­նալ անձե­րի ստեղծած դատարկությունը լցնե­լու համար:

  • Ժամա­նակն է վերա­նա­յե­լու Հայաստանի/Արցախի/Սփյուռքի հարա­բե­րություննե­րը

Կենտրո­նացված ունի­տա­րությունն ընդդեմ  ապա­կենտրո­նացված կլաստերնե­րի

 «Հայաստան» համա­հայկա­կան հիմնադրամն ու ուրիշ կազմա­կերպություննե­րը հիրա­վի գովեստի արժա­նի աշխա­տանքներ են տանում: Այնուա­մե­նայնիվ ներկա­յիս իրադրությունն ու կանխո­րոշվող ապա­գան պահանջում են ապա­կենտրո­նա­ցում և մի քանի կլաստե­րա­յին կառուցվածք, որոնք կարող են գոյություն ունե­նալ միա­ժա­մա­նակ ու ավե­լի արդյունա­վետ լինեն: Այո՛, նրանց աշխա­տանքը դրվա­տանքի է արժա­նի, բայց այս ձգձգվող պատե­րազմը մեր առաջ նոր պայմաններ է դնում, որոնք դուրս են գալիս միջոցներ հավա­քե­լուց ու Սփյուռքի մեծ չափով ներգրա­վա­ծության շրջա­նա­կից:

Անհրա­ժեշտ է ինչքան հնա­րա­վոր է արագ մտա­ծել ու ապա­հո­վել ավե­լի ակտիվ մասնակցություն (ներառյալ օժանդա­կության նոր ենթա­կա­ռուցվածքնե­րը):

Առնչվող Հոդվածներ