20 C
Yerevan

Ուղղա­կի Պետք էր Չլա­փել

Արա­յիկ Մկրտումյան

Ուղիղ հարյուր տարի առաջ թուրքե­րը նույնիսկ գրել կարդալ չգիտեին(չհաշված չնչին փոքրա­մասնություն), իսկ էսօր՝ գերթանկարժեք ու գերարդյունա­վետ ԱԹՍ֊ներ արտադրել։

Իսկ մե՞նք։ Ունե­նա­լով հզոր գիտա­կան ու մարդկա­յին պոտենցիալ, ունե­նա­լով միլիո­նա­տերներ, մինչև հիմա նայում ենք, թե որ երկի­րը ինչ հրա­շա­լի զենքեր է արտադրում։

Մինչդեռ հարկա­վոր էր չլա­փել։

Երե­սուն տարվա ընթացքում իսրա­յելցիք իրենց Քնե­սե­թի հրա­շա­լի աշխա­տանքի շնորհիվ ստեղծե­ցին կիբուցներն ու խաղաղ կերպով բնա­կեցնում էին իրենց սահմա­նա­գի­ծը, մինչդեռ ուրբա­նի­զա­ցիան սիրիա­կան գյուղե­րի բնակչությա­նը դատարկում էր նույն սահմա­նից։ Ու Գոլա­նի բարձունքն արդեն իսկ իրենցը դարձավ՝ առանց մի կրա­կո­ցի։

Իսրա­յելցիք հասկա­ցան որ ընդա­մե­նը պետք էր ՉԼԱՓԵԼ։

1900֊երի սկզբին Ֆինլանդիան ուներ աշխարհի ամե­նա­ծանրա­բեռնված բանտա­յին համա­կարգը։ Բանտե­րում էլ տեղ չկար։ Դրությունը ահա­վոր էր։ Ու ֆիննե­րը հասկա­ցան, որ եթե չես ուզում փող ներդնել աշխա­տա­տեղ կառուցե­լու համար, ուրեմն փող կներդնես բանտեր կառուցե­լու համար։ Ֆինլանդիան հիմա երա­զանքի երկիր է, իսկ բանտե­րը ՝ առանց չափա­զանցության կարե­լի է սանա­տո­րիա համա­րել։

Ֆիննե­րը հասկա­ցան, որ ուղղա­կի պետք է ՉԼԱՓԵԼ։

Շվե­դիան նույն տարի­նե­րին անշուք, կիսագրա­գետ գյուղատնտե­սա­կան երկիր էր։ Շվեդնե­րը հասկա­ցան, որ իրենք եթե սեփա­կա­նը չունե­նան, եթե գիտա­կա­նը չստեղծի, կրթությունը չզարգա­նա, իրենք կմնան նույն կաղ վիճա­կում։ Շվե­դա­կան կրթա­կան հանա­կարգը նախանձե­լի է, ռազմա­կան ինքնա­թիռնե­րը նմա­նը չունեն, ընդա­մե­նը 40 տարում չորս էներգաբլո­կով ատո­մա­կաններ ստեղծե­ցին, իսկ հիմա էլ ուզում են արև­ա­յի­նի անցնել։Շվեդիան հիմա բյուջե­տա­յին դիֆի­ցիտ չունի։

Շվեդնե­րը հասկա­ցան, որ պարզա­պես պետք է ՉԼԱՓԵԼ։

Հարա­վա­յին Կորեան 60֊աններին թշվառ վիճա­կում էր։ հիմա՝ գերզարգա­ցած երկիր է՝ շնորհիվ կամա­յին ղեկա­վա­րության, ծանր աշխա­տանքի ու ճիշտ պահվածքի։

Կորեա­ցի­ներն էլ հասկա­ցան, որ ամե­նից առաջ պետք է ՉԼԱՓԵԼ։

Սինգա­պուրն իր անկա­խության առա­ջին տարի­նե­րին միայն մի բան ուներ՝ խնդիրներ։ Բայց Սինգա­պուրն այսօր համարվում է տնտե­սա­կան հրաշքի ամե­նա­վառ օրի­նակնե­րից։ Իսկ դրա համար սինգա­պուրցի­նե­րը հասկա­ցան, որ երկի­րը երկիր դարձնե­լու համար նախ և առաջ ուղղա­կի պետք է ՉԼԱՓԵԼ, ՉԸ֊ԼԱ֊ՓԵԼ։

Բայց մի՞թե հարկ կա հատ հատ անդրա­դառնա­լու բոլո­րին Մի՞թե չլա­փե­լու պարզ ֆորմուլան էնքան բարդ էր, որ չկա­րո­ղա­ցանք հասկա­նալ։ Մի՞թե չհասկա­ցանք, որ տնտե­սության, գիտության, կրթության զարգացման համար կախարդա­կան փայտիկ չի պետք, որ էլ կախարդա­կան ջրհոր։ Այլ ուղղա­կի պետք էր չլա­փել, չքե­րել երկի­րը մինչև վերջ, ժողովրդին չաղքա­տացնել ու չավի­րել մարդկա­յին ու տնտե­սա­կան պոտենցիա­լը։

Գրո­ղը տանի ձեզ, մի՞թե չհասկա­ցաք, որ երկրի ապա­գան խաղա­լիք չէ։

Ղուրբան եղեք հայ զինվո­րին, որ անում է անհնա­րի­նը, անկա­րե­լին։ Անում է ուղղա­կի առասպե­լա­կա­նը։

Լավ մի՞թե կարե­լի էր էսքան չսի­րել, էսքան ատել ու արհա­մա­րել սեփա­կան երկիրն ու ժողովրդին, որ ապա­գան էսպես կործա­նել։

Դուխդ չգցես հայ ժողո­վուրդ։

Մենք միշտ ենք հաղթել։ Միշտ։ Որովհետև ի վերջո աղբը մաքրել ենք մեր մեջից։Մենք ունենք հզոր բանակ, հզոր զինվոր։Ու էս փորձությունն էլ կանցնի վստահ եղիր։

Հաղթե­լու ենք ու ապրե­լու ենք։

Առնչվող Հոդվածներ