20 C
Yerevan

Մենք Էլի Շարունա­կում Ենք Թերագնա­հա­տել Մեր Թշնա­մուն:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Թշնա­մում չթե­րագնա­հա­տե­լը (նաև, իհարկե չգե՛րագնահատելը) ցանկա­ցած պայքա­րի կարև­ո­րա­գույն պահանջնե­րից է, առա­վել ևս՝ «պայքար մինչև վերջ»՝ պատե­րազմի:

Գրել եմ մի անգամ դրա մասին, բայց հիշացնե­լու կարիք միշտ էլ կա: Թշնա­մին մեզ թերագնա­հա­տեց:

Բայց մենք էլ շարունա­կում ենք թերագնա­հա­տել:

Հատկա­պես կարև­որ է դուրս գալ՝ Ալիևը, Էրդո­ղա­նը գիժ են, գժվել են, խելառ էն պոպուլյար, ջրիկ և ոչինչ չբա­ցատրող տեսա­կետնե­րից: Դրանք թույլատրե­լի են կենցա­ղա­յին մակարդա­կում, բայց ոչ՝ վերլուծա­կան:

Քաղա­քա­կա­նության և պատմության մեջ գժի վարկա­ծը ամե­նա­քիչ արժեք ունե­ցողն է: Նման պատկե­րա­ցումնե­րը թուլացնում են, եթե դուրս են գալիս սովո­րա­կան կատա­կի, թշնա­մու վրա կայֆ բռնե­լու սահմաննե­րից:

Ալիևը գիժ չէ:

Այո, նա դրել է շատ բարձր խաղադրույք և խաղում է՝ ամեն ինչ կամ ոչինչ խաղը: Բայց դա ինքնին գժություն չէ, այլ խաղի տեսակ: Թե՛ սովո­րա­կան խաղում, թե՛ պատե­րազմում կանոն է՝ շատը վերցնե­լու համար, պետք է շատը դնես: Առանց մեծ ռիսկի չես կարող մեծ հաջո­ղության հասնել: Սա աքսիոմ է և չի հակա­սում բանա­կա­նությա­նը: Կան իրա­վի­ճակներ, որ ռիսկով խաղն է ճիշտ, կան՝ երբ զգույշը: Ունի­վերսալ կանոն չկա:

Ալիևը, Էրդո­ղա­նը՝ գժեր չեն: Նրանց հաղթե­լու համար սա պետք է հասկա­նալ:

Պետք է հասկա­նալ նրանց իրա­կան հաշվարկներն ու մոտի­վա­ցիա­նե­րը: Քանի թուրքե­րը վտանգում են Լաչի­նի և Շուշիի ուղղություննե­րը, նրանց ռիսկն ու «գժությունը» արդա­րացված են: Նրանք կդառնան բանկրոտ, եթե մե՛նք կարո­ղա­նանք պահել ու դիմա­նալ այդ ուղղություննե­րի վրա: Ռազմա­կանն եմ ասում, քաղա­քա­կա­նին էս պահին չեմ անդրա­դառնում՝ դա առանձին բաղադրիչ է:

Եվ Ալիևը չունի սեփա­կան երկրում երկրորդ ճակատ: Նրան սպառնա­ցող դժգո­հությունը երկրի ներսում կարող է միայն տարրե­րայն լինի: Եվ դա էլ այն պահից՝ երբ մենք կարո­ղա­նանք տևա­կան ժամա­նա­կով կայունացնել ճակա­տը:

Կազմա­կերպված դիմադրություն երկրի ներսում նա չունի: Ադրբե­ջա­նում չկան էլի­տար խմբեր, որոն պատե­րազմի առա­ջին օրե­րից խաղադրույքը դրել են սեփա­կան երկրի պարտության վրա, և կազմա­կերպված քարոզչություն են անում այդ ուղղությամբ:

Չկան խմբեր, որոնք դեռ պատե­րազմից առաջ իմա­նա­լով պատե­րազմի մասին, պատրաստվել են իշխա­նա­փո­խության:

Ջայլա­մի տեղ մեզ չդնենք՝ էլի­տա­նե­րի մի զգա­լի մասն այդ ուղղության մեջ է: Սա նույնպես պետք է սթափ անվախ գնա­հա­տել: Ավե­լի լավ է իմա­նաս հիվանդությունդ, քան ձևացնես, որ խնդիր չունես:

Միջազգա­յին ասպա­րե­զում թուրքե­րը նույնպես հաշվարկած ռիսկի մեջ են:

Ալիևն ընտրել է իր դաշնակցին, դրա հետ կապված բոլոր ռիսկե­րը, և խաղում է նաև այդ ռիսկա­յին խաղը:

Եվ առայժմ այդ խաղում էլ, թեև կորուստներ կրում է, բայց ռիսկն արդա­րացված է, քանի դեռ կորուստնե­րը դանդաղ են ու առայժմ արդա­րացված:

Ի վերջո, եթե նա հասնի իր նպա­տակնե­րին, այդ կորուստնե­րը հետո կկա­րո­ղա­նա հետ բերել:

Չի կարե­լի թերագնա­հա­տել թշնա­մուն: Նա համարձակ, ու միա­ժա­մա­նակ հաշվարկած խաղ է խաղում: Կարող է պարտվել: Բայց միայն լրիվ բեխա­բարնե­րը կարող են մտա­ծել, որ հնա­րա­վոր է խաղալ՝ առանց պարտվե­լու վտանգի:

Մենք կարող ենք նունիսկ որոշ չափով սովո­րել մեր թշնա­մի­նե­րից: Ինչպես ժամա­նա­կին սովո­րե­լու շատ բան ունե­ցել ենք: Օրի­նակ, Քեմա­լից, որի մասին գրել եմ: Մերոնցից չենք սովո­րում, կարող ենք գոնե թշնա­մի­նե­րից սովո­րենք:

Հաղթե­լու համար թուրքա­կան խաղը պետք է լինենք համառ, սառնա­սիրտ, խելոք ու չար:

Ոչ մի դեպքում չպետք է լինենք միա­գիծ, միա­լար, միա­շերտ, մի քայլա­նի, բարի, անհոգ:

Պատե­րազմի տրա­մա­բա­նությունը տրա­մագծո­րեն հակա­ռակ է սովո­րա­կան, կենցա­ղա­յին տրա­մա­բա­նությա­նը՝ այս թեզի ապաուցմա­նը նվիրված է ժամա­նա­կա­կից լավա­գույն տեսա­բաննե­րից մեկի՝ Լյոտվա­կի «Ստրա­տե­գիա» գիրքը:

Եթե դա ժամա­նա­կին կարդա­յին մեր էլի­տա­նե­րը, շատ խնդիրներ նախա­պես լուծած կլի­նեինք:

Ցավոք, պատե­րազմն է հանում մեզ թմբի­րից, ինչպես դա եղել է բազմա­թիվ այլ ծույլ, անհոգ, աչքե­րը ճպճպացնող հանրություննե­րի հետ:

Առնչվող Հոդվածներ