24.7 C
Yerevan

Խոստա­ցե’ք Կիսատ Չթողնել…

Սիրա­նուշ Ասատրյան

Արդեն մի ամիս ա, ինչ մենք ապրում ենք էս մղձա­վանջի նմանվող պատե­րազմի մեջ։

Էս մի ամսում ես ամե­նա­մեծ հպարտությունից մինչև ամե­նա­վատ հիասթա­փությունը զգա­ցել եմ, բայց լուռ շարունա­կում եմ հավա­տալ մեր միասնա­կա­նությանն ու հաղթա­նա­կին։

Էս ամե­նի առա­ջին մի շաբա­թում ես վստահ էի, որ նման միասնա­կա­նությամբ, սրտա­ցա­վությամբ ու ոգով մեզ հաղթելն ուղղա­կի անհնար ա։

Բայց հիմա տեսնում եմ, որ մեծ մասի համար էս ամե­նը սովո­րա­կան ա դարձել, զոհե­րի անուննե­րը կարդա­լը սովո­րա­կան ա, ռմբա­կո­ծության մասին լսե­լը սովո­րա­կան ա, սահմա­նում որևէ բանի կարի­քը սովո­րա­կան ա։ Մենք էլի հետ ենք դառնում մեր ներքին բացա­սա­կան երև­ույթնե­րին, ներքա­ղա­քա­կան մանր լեզվակռիվնե­րին, ատե­լությանն ու անհա­մե­րաշխությա­նը։

Իրոք չգի­տեմ, ինչի ա մեծ մասի մոտ վերա­դարձը վատին, երբ պիտի լիներ հակա­ռա­կը‘ ավե­լի մեծ ուժ, համախմբվա­ծություն ու կամք, երբ մեզ ասում են, որ մեր վիճա­կը ամե­նաե­րա­նե­լին չէր, որ կարող էր լինել։

Հա, ես գիտեմ որ հեշտ չի անընդհատ ինչոր ձևով օգուտ տալը, բայց ո՞վ ա ասում ձեզ, որ հեշտ էր լինելու։Հա ես գիտեմ, որ արդեն եղա­նա­կը ցրտում ա ու դժվար ա դրսում գործ անել, որ բոլորս աշխա­տում ենք ու սովո­րում, որ զբաղված ենք, որ գործեր ունենք ու, մեկ-մեկ էլ ուզում ենք հանգստա­նանք, բայց պատե­րազմը չի սպա­սում մեր հանգստին ու գործե­րին, մենք իրա­վունք չունենք, ուղղա­կի ՉՈՒՆԵՆՔ էստեղ էսքան թուլա­նա­լու, տրվե­լու քաղա­քա­կան սադրանքնե­րի, չպայքա­րե­լու, ապրե­լու մեր բնա­կա­նոն կյանքով։

Մենք իրա­վունք չունենք տաք տեղում նստած գոռա­լու, որ մի թիզ հող չենք տալու, էդ իրա­վունքը վաստա­կել ա պետք։

Մենք չպի­տի տանը նստենք որովհետև ցուրտա, լավ իմա­մա­նա­լով, որ սահմա­նին մեր ընկերներն ու եղբայրնե­րը մրսում են, մենք չպի­տի հաց ուտենք, մինչև չհա­մոզվենք, որ էս ամե­նից տուժած ընտա­նիքնե­րը ամեն օր կուշտ կերած ու տաք ծածկված պարկում են տանի­քի տակ քնե­լու, մենք չպի­տի կորցնենք զգո­նությունը հիմա, երբ դրա կարի­քը ավե­լի մեծ ա քան երբևէ։

Սահմա­նին ոչ մեկ չի հանգստա­նում ու բնա­կա­նոն չի ապրում, որ մենք էստեղ խաղաղ երկնքի տակ քնենք, սահմա­նին էն մարդիկ են ում մենք պարտա­վոր ենք ամեն րոպե, ու մենք պիտի մեր պարտա­կա­նություննե­րը կատա­րենք էնքան ինչքան որ պետք լինի։

Եթե էս ամե­նը տևի մի քանի ամիս կամ մի քանի տարի էդ ոչինչ չպետքա փոխի մեր մեջ։ Հաղթա­նա­կի ճամփան կիսատ չեն թողնում, մենք սկսել ենք էս ճանա­պարհը, որից հետ դառնա­լը ինքնասպա­նության նման մի բան ա։

Մենք սկսել ենք էս ճանա­պարհը ամեն մեկս յուրո­վի, սա բոլո­րիս պայքարն ա, ու էս ամե­նը կիսատ թողնո­ղը ոչ մի բանով չի տարբերվում խրա­մա­տը լքած զինվո­րից։ Հավա­տա­ցեք, էս աշխարհում կան ռեսուրսներ, որ անսահմա­նա­փակ են‘ կամքի ուժը, հավա­տը, սերը առ հայրե­նիք, էս բոլո­րը չափե­լի չեն, ու էս բոլո­րից ստեղծվում են էն չափե­լի ռեսուրսնե­րը, որոնք պետք են մեզ էս համազգա­յին պայքա­րում։

Խոստա­ցեք ինքներդ ձեզ կիսատ չթողնել էն ինչ սկսել եք, խոստա­ցեք պայքա­րել, խոստա­ցեք հաղթել հիասթա­փությունն ու վախտը։

Ես հավա­տում եմ,որ բոլորս կատա­րե­լու ենք մեր պարտքը էնքան ժամա­նակ ինչքան կարի­քը լինի։

Ես հավա­տում եմ մեր հաղթա­նա­կին երեկ, էսօր ու վաղը:

Առնչվող Հոդվածներ