26.4 C
Yerevan

ՀՀ Պաշտպա­նության Նախա­րա­րության Տարա­ծած Հայտա­րա­րությունը

ՀՀ պաշտպա­նության նախա­րա­րությունը և զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բը խստո­րեն դատա­պարտում են Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­կան ղեկա­վա­րության եւ Զինված ուժե­րի միջեւ հակա­սություններ սերմա­նե­լու որոշ քաղա­քա­կան շրջա­նակնե­րի փորձե­րը:

Առա­վե­լեւս ռազմա­կան դրության պայմաննե­րում Հայաստա­նի Զինված ուժե­րը հավա­տա­րիմ են օրենքով նախա­տեսված աստի­ճա­նա­կարգությա­նը եւ շարունա­կե­լու են անվե­րա­պա­հո­րեն կատա­րել ՀՀ Գերա­գույն հրա­մա­նա­տա­րի, Կառա­վա­րության և պաշտպա­նության նախա­րա­րի հրա­մաններն ու որո­շումնե­րը:

ՀՀ պաշտպա­նության նախա­րա­րությունը և զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բը քաղա­քա­կան եւ մերձքա­ղա­քա­կան շրջա­նակնե­րին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտա­րա­րություննե­րից եւ գործո­ղություննե­րից:

ՀՀ Պաշտպա­նության նախա­րա­րություն

ՀՀ Զինված ուժե­րի Գլխա­վոր շտաբ

Առնչվող Հոդվածներ