Սիրանուշ Ասատրյան
Արդեն մի ամիս ա, ինչ մենք ապրում ենք էս մղձավանջի նմանվող պատերազմի մեջ։
Էս մի ամսում ես ամենամեծ հպարտությունից մինչև ամենավատ հիասթափությունը զգացել եմ, բայց լուռ շարունակում եմ հավատալ մեր միասնականությանն ու հաղթանակին։
Էս ամենի առաջին մի շաբաթում ես վստահ էի, որ նման միասնականությամբ, սրտացավությամբ ու ոգով մեզ հաղթելն ուղղակի անհնար ա։
Բայց հիմա տեսնում եմ, որ մեծ մասի համար էս ամենը սովորական ա դարձել, զոհերի անունները կարդալը սովորական ա, ռմբակոծության մասին լսելը սովորական ա, սահմանում որևէ բանի կարիքը սովորական ա։ Մենք էլի հետ ենք դառնում մեր ներքին բացասական երևույթներին, ներքաղաքական մանր լեզվակռիվներին, ատելությանն ու անհամերաշխությանը։
Իրոք չգիտեմ, ինչի ա մեծ մասի մոտ վերադարձը վատին, երբ պիտի լիներ հակառակը` ավելի մեծ ուժ, համախմբվածություն ու կամք, երբ մեզ ասում են, որ մեր վիճակը ամենաերանելին չէր, որ կարող էր լինել։
Հա, ես գիտեմ որ հեշտ չի անընդհատ ինչոր ձևով օգուտ տալը, բայց ո՞վ ա ասում ձեզ, որ հեշտ էր լինելու։Հա ես գիտեմ, որ արդեն եղանակը ցրտում ա ու դժվար ա դրսում գործ անել, որ բոլորս աշխատում ենք ու սովորում, որ զբաղված ենք, որ գործեր ունենք ու, մեկ-մեկ էլ ուզում ենք հանգստանանք, բայց պատերազմը չի սպասում մեր հանգստին ու գործերին, մենք իրավունք չունենք, ուղղակի ՉՈՒՆԵՆՔ էստեղ էսքան թուլանալու, տրվելու քաղաքական սադրանքների, չպայքարելու, ապրելու մեր բնականոն կյանքով։
Մենք իրավունք չունենք տաք տեղում նստած գոռալու, որ մի թիզ հող չենք տալու, էդ իրավունքը վաստակել ա պետք։
Մենք չպիտի տանը նստենք որովհետև ցուրտա, լավ իմամանալով, որ սահմանին մեր ընկերներն ու եղբայրները մրսում են, մենք չպիտի հաց ուտենք, մինչև չհամոզվենք, որ էս ամենից տուժած ընտանիքները ամեն օր կուշտ կերած ու տաք ծածկված պարկում են տանիքի տակ քնելու, մենք չպիտի կորցնենք զգոնությունը հիմա, երբ դրա կարիքը ավելի մեծ ա քան երբևէ։
Սահմանին ոչ մեկ չի հանգստանում ու բնականոն չի ապրում, որ մենք էստեղ խաղաղ երկնքի տակ քնենք, սահմանին էն մարդիկ են ում մենք պարտավոր ենք ամեն րոպե, ու մենք պիտի մեր պարտականությունները կատարենք էնքան ինչքան որ պետք լինի։
Եթե էս ամենը տևի մի քանի ամիս կամ մի քանի տարի էդ ոչինչ չպետքա փոխի մեր մեջ։ Հաղթանակի ճամփան կիսատ չեն թողնում, մենք սկսել ենք էս ճանապարհը, որից հետ դառնալը ինքնասպանության նման մի բան ա։
Մենք սկսել ենք էս ճանապարհը ամեն մեկս յուրովի, սա բոլորիս պայքարն ա, ու էս ամենը կիսատ թողնողը ոչ մի բանով չի տարբերվում խրամատը լքած զինվորից։ Հավատացեք, էս աշխարհում կան ռեսուրսներ, որ անսահմանափակ են` կամքի ուժը, հավատը, սերը առ հայրենիք, էս բոլորը չափելի չեն, ու էս բոլորից ստեղծվում են էն չափելի ռեսուրսները, որոնք պետք են մեզ էս համազգային պայքարում։
Խոստացեք ինքներդ ձեզ կիսատ չթողնել էն ինչ սկսել եք, խոստացեք պայքարել, խոստացեք հաղթել հիասթափությունն ու վախտը։
Ես հավատում եմ,որ բոլորս կատարելու ենք մեր պարտքը էնքան ժամանակ ինչքան կարիքը լինի։
Ես հավատում եմ մեր հաղթանակին երեկ, էսօր ու վաղը: