26.4 C
Yerevan

Եվրո­պա­կան կոմֆորտի հետև­անքնե­րը

Արա­յիկ Մկրտումյան

Երբ հայե­րը Եվրո­պա­յին զգուշացնում էին թուրքա­կան վտանգի մասին, եվրո­պա­ցի­նե­րը խուլ ու կարճա­տես պահվածք էին դրսև­ո­րում ու իրենք իրենց մեջ վստահ էին, որ թուրքե­րը երբեք չեն կարող իրենց համար վտանգ ներկա­յացնել։

Հայկա­կան զգուշա­ցումներն արվել են դարե­րով։ Մենք նրանց մի քանի հարյուր տարի փորձել ենք հասկացնել, թուրքա­կան վտանգը ինչ որ անի­րա­կան հիպո­թեզ չէ այլ ռեալ վտանգ, բայց նրանք այդպես էլ չեն հասկա­ցել։

1453թ էլ նրանք ոչինչ չհասկա­ցան։ Կարծե­ցին, թե Կ.Պոլիսը թուրքե­րին կկշտացնի։ Իսկ իրենք զբաղված էին իրար միս կրծե­լով, ավե­լին՝ Վենե­տիկն ու Ջենո­վան ամեն ինչ արին, որ թուրքե­րի համար հնա­րա­վո­րինս հեշտ լինի բյուզանդա­կան իշխա­նությա­նը տապա­լե­լը։

Տեսեք֊տեսեք քաղա­քա­կա­նությամբ էին զբաղված։ Երբ թուրքե­րը Վիեննա­յի դարպասներն էին ծեծում, իսկ Եվրո­պան անհոգ նստած էր՝ վստահ, որ իրենց բան չի պատա­հի։ Վերա­հաս աղե­տից նրանց փրկե­ցին միայն լեհա­կան զորքերը(որում նաև հայեր կային)։ Դրա դիմաց եվրո­պա­ցի­նե­րը լեհե­րին նրա­նով շնորհա­կալ եղան, որ թողե­ցին, որ Գերմա­նիան ու ԽՍՀՄ֊ը ծվեն ծվեն անեն ու ցեղասպա­նեն լեհե­րին։

Ու հիմա էլ երբ մենք ամսից ավել է գոռում ենք, որ թուրքիզմն ու ահա­բեկչությունը սպառնում են ոչ միայն մեզ, այլ ողջ քաղա­քա­կիրթ աշխարհին, եվրո­պան էլի անտարբեր նստած խոհա­փի­լի­սո­փա­յա­կան մտքեր է որո­ճում ու վստահ է, որ վտանգը կամ իրա­կան չէ, կամ հեռու է։

Իսկա­կան բյուզանդա­կան անտարբե­րություն։ Նրանք էլ վիճում էին, թե հրեշտակներն արդյո՞ք սեռ ունեն թե ոչ, մինչդեռ թուրքա­կան հրո­սակնե­րը արդեն քաղա­քի պարիսպա­նե­րի վրա էին մագլցում։

Իսկ այսօր ահա թուրքա­կան գորշ զանգվա­ծը ֆաշիստա­կան պահվածքով շրջում է Եվրո­պա­յի սրտում՝ ավստրիա­կան, ֆրանսիա­կան փողոցնե­րում ու անում նույն կոչե­րը, ինչ և 1914թ.։

Այսօր թուրքերն ու իսլա­միստնե­րը մարդ են գլխա­տում եվրո­պա­յում ու գոռում այն ինչ և մի քանի հարյուր տարի առաջ։

Եվրո­պա­ցի­նե­րը չհասկա­ցան, որ Եվրո­պան գրա­վե­լու համար պարտա­դիր չէ, որ հեծյալ ենի­չե­րին նիզա­կով արշա­վի ու պատե­րազմ հայտա­րա­րի։ Բավա­կան է ունե­նալ հոծ թուրքա­կան բնակչություն։ Ու նրանք արդեն եվրո­պա­կան քաղա­քա­ցի են համարվում, նրանք Եվրո­պա­յի մի մասն են դարձել։

Թուրքա­կան բանա­կի փոխա­րեն Եվրո­պան նվա­ճում են իմիգրանտնե­րի հսկա­յա­կան խմբե­րը։

Եվրո­պա­ցի­ներն ուզում էին էժան աշխատո՞ւժ ունե­նալ։ Բայց փոխա­րե­նը ստա­ցան իրենց վրա թանկ նստող գազա­զած ամբոխ։

Անգլիա­յի թրքա­ծին վարչա­պետ։ Լոնդո­նի աֆղան քաղա­քա­պետ։ Ահա և քեզ Եվրո­պա։

Ինչպե՞ս է պատրաստվում Գերմա­նիան լուծել իր մեջ ապրող մի քանի մլն թուրքե­րի հարցը։

Տեխնոկրատ Եվրո­պան այսօր խորը հոգե­բա­նա­կան ճգնա­ժա­մի մեջ են ու այլևս չեմ կարող որևէ գաղա­փա­րա­բա­նա­կան բան ստեղծել ու համա­մարդկա­յին արժե­քը համաեվրո­պա­կան ուժով պաշտպա­նեն։ Նրանց այսօր ավե­լի շատ միա­սե­ռա­կաններն են հետաքրքրում։ Սա խոսուն փաստ է, որ Եվրո­պան սպառվել է։

Այսօր միայն հայկա­կան պետությունն է, որ պայքա­րում է թուրքա­կան պան֊երի դեմ։

Ու եվրո­պան ինչքան ուշ ուշքի գա, այնքան ավե­լի վատ իր համար։Թուրքերը Եվրո­պան վաղուց են գրա­վել, միայն դրոշնե­րը դեռ չեն փոխել։

Առնչվող Հոդվածներ