Հայաստան

Եկեք հասկանանք

Արայիկ Մկրտումյան

Էրդողանը, ով իրեն պահում է կատաղած շան նման, հաչալուն զուգահեռ սկսել է ժանիքները կրճտացնել ու սպառնում է, որ կկծի։ Գուցե և փորձի կծել։ Բայց ո՞ւմ։ Սա կարևոր հարց է։

Անկախ նրանից, որ հայկական կողմը հայտարարեց Կուբաթլուի մասին ու ինտերակտիվ քարտեզ ներկայացրեց, Թուրքիան այս պահին ինքը գտնվում է աննախանձելի վիճակում։ “Բլից կրիգ”֊ի թուրքական վերսիան չաշխատեց ու արագ հաղթանակը դարձավ կատաղի պատերազմ, որից Թուրքիան այլևս չի կարող դուրս գալ։

Պատերազմ սկսելը մի փորձանք է, այն կիսատ թողնելը՝ երկու։ Հիմա հենց դրանով է պայմանավորված Էրդողանի ջղագրգիռ պահվածքն ու հայհոյախառը պահվածքը։ Իրեն սուլթան հռչակած իսլամիստը տապալվեց հայկական ճակատում։ Նաև լարված են հույն֊թուրքական, ֆրանս֊թուրքական հարաբերությունները։ ՌԴ֊ն գուցե և շարունակում է Թուրքիայի հետ առևտրատնտեսական խաղերը, բայց Հարավային Կովկասը թուրքական մկրատի տակ դնելու միտք չունի ու դրա մասին պարզ հասկացրել է։ Նաև Ղրիմն ու Արցախը իրար հետ համեմատելով։ Հետաքրքիր դասավորվեց նաև թուրք֊ամերիկյան հարցերը, ու Էրդողանը հասցրեց վիրավորել ԱՄՆ֊ին նույնպես։

Արցախը փորձաքար է Թուրքիայի համար։ Եթե տասնհինգ օր առաջ նա պատրաստ էր հրաժարվելու ձախողված բլից֊կրիգից, ապա այլևս չի կարողանում հրաժարվել լայնածավալ պատերազմից, որում թաղված է մինչև ականջները։

Թուրքիան նաև տնտեսապես լավ տուժում է էմբարգոներից։ Ձախողված սուլթանը նաև խիստ վիրավորել է արաբներին՝ մոռանալով, որ նրանք այլևս անապատի վրանաբնակ քոչվոր չեն, այլ հզոր տնտեսական գերկենտրոն։

Թուրքիան ունի նաև մեջքին խրած քրդական հարց։ Էրդողանը հիմա ինքն էլ չգիտե, թե որ ուղղությամբ արշավի։

Հայկական ճակատում նա դեռ ստիպված է ավելի թեժացնել իրավիճակը, քանի որ պարտությունն Արցախում նշանակում է պարտություն ամենուր։Արցախը, որ կուլ տալ չի կարողանում, դարձել է լակմուսի թուղթ։

Էրդողանը գիտի, որ շատերը հաճույքով կծափահարեն թուրքական պարտությանը և դրանից ավելի է գազազում։Նա փչացնում է հարաբերությունները բոլորի հետ ու չի կարող շատ արագ փոխարինողներ գտնել։ Ո՛չ Պակիստանը, ո՛չ Իսրայելը, ոչ էլ Միջին Ասիան չեն կարող փոխարինել Եվրոպային, ԱՄՆ֊ին ու ՌԴ֊ին։

Ադրբեջանի ու Ալիևի մասին խոսել չարժե։ Ադրբեջանը թուրքական պլան կար, այդպես էլ մնաց, իսկ նախագահ Ալիևը վերջնականորեն լաթ է դարձել իր եղբոր ձեռքում։ Ալիևը շատ կուզեր, որ հենց հիմա պատերազմը կանգնեցնի, բայց նա մի իրավազուրկ մարդ է Էրդողանի ճանկերում։Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Էրդողանի վրա։ Հիմա պետք է մտածել, ոչ թե Հայաստանն ու Արցախը գրավելու, այլ այս անհաջող պատերազմից հաջող կերպով “թռնելու” ու Ալիևին զոհաբերելու մասին։ Եթե կտրուկ փոփոխություններ չարվեն, ապա պատերազմը դեռ էլի կշարունակվի, մինչև Էրդողանը մինչև վերջ սպառի ադրբեջանական պոտենցիալն ու իր նահանջի ապահով տարբերակ մշակի։Մանավանդ որ շատերի համբերությունն արդեն սպառվում է։ Իսկ Էրդողանը որքան էլ հիացած նայի Պակիստանին, նա չի կարող չտեսնել Հնդկաստանին ու Չինաստանին։

Մի խոսքով խրվել է։ Մնում է մենք շատ շատ պինդ մնանք ու դիմանանք։

Թուրքիան այլևս եվրոպացիների սիրած կծան շնիկը չէ, նա արդեն գազազած շուն է։

Էրդողանը նաև մոռացել է, որ կատաղած շանը սատկացնում են։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *