16.9 C
Yerevan

Ահա թե ինչու՝ հաղթելո՛ւ ենք

Արա­յիկ Մկրտումյան

Սա զուտ հայրե­նա­սի­րա­կան ցանկություն չի այլ գիտա­կան հիմնա­վո­րում

1. Ազգա­յին նպա­տակ՝

Ցանկա­ցած պետություն փորձում է իր քաղա­քա­կա­նությունը կառուցել հիմնե­լով իր հասա­րա­կության արժե­հա­մա­կարգի ու նպա­տա­կի վրա։ Իսկ մենք ուղղա­կի խառը հասա­րա­կություն չենք։ Մենք կայա­ցած ազգ ենք ու ամեն ինչի մասին ունենք հստակ ձևա­վորված և՛ փորձ, և՛ հիշո­ղություն, և՛ տրա­մա­բա­նա­կան պատկե­րա­ցում։

Հաղթա­նա­կը մեզ համար ոչ թե ցանկություն ու անհասկա­նա­լի երա­զանք է, այլ հստակ ձևա­վորված ու գիտակցված ծրա­գիր։ Մենք դարե­րով պատե­րազմել ենք ու շատ շատ անգամ ենք հաղթել ու գիտենք պատե­րազմում հաղթե­լու մեր կամքը գիտակցված է ու հիմնա­վորված։ Ուզում եք հավա­տա­ցեք ուզում եք ոչ, բայց ամեն ինչ սկսվում է գիտակցումից։

2.Ռազմական ավանդույթ

Հայոց պատմությա­նը շատ թե քիչ ծանոթ ամեն մեկը գիտի, որ գրե­թե չկա մի սերունդ որ պատե­րազմ տեսած չլի­նի։ Ու այդպես է եղել հազա­րամյակնե­րով։ Հայ ժողո­վուրդը ռազմի հսկա­յա­կան փորձ ունի, պատե­րազմե­լու ահռե­լի տոկունություն, մարտնչե­լու ավանդույթներ։ Մենք ունենք զենքի ու պատե­րազմի հարուստ փորձ, մենք ունե­ցել ենք պատե­րազմի աստվա­ծություն, լեգենդներ, առասպել, էպոս։ Դա նշա­նա­կում է, որ հայ ժողո­վուրդը հրով ու սրով անցած է։ Պատե­րազմի առումով մենք ունենք պատե­րազմե­լուն պատրաստ ազգա­յին հոգե­բա­նություն։ Իսկ դա անփո­խա­րի­նե­լի է, երբ գիտես, որ վերջին մի քանի հազար տարում քո նախնի­նե­րը հաղթել են, քո հայրը հաղթել է ու դու ուղղա­կի չհաղթե­լու տարբե­րակ չունես, որովհետև ինքդ էլ հաղթա­նա­կի ծնունդ ես։ Ու այսօր, ինչպես և միշտ, թշնա­մուն ընդա­ռաջ է ելել հայրե­նա­պաշտ զինվո­րը ոչ թե վարձու մարդասպա­նը։

3.Պետական կառա­վարման ավանդույթ

Հայ ժողո­վուրդը վերջին հինգ հազար տարում հասցրել է ունե­նալ տարբեր արքա­յա­տոհմեր, կայսրություն, իշխա­նա­պե­տություններ, ունե­ցել է տարբեր կառա­վարման համա­կարգեր՝ արքա­յից մինչև գյուղա­պետ։ Հայ ժողո­վուրդը ունի ինքն իրեն կառա­վա­րե­լու ու ինքնա­կազմա­կերպե­լու հազա­րամյակնե­րով ձևա­վորված փորձ ու հստակ գիտի, թե երբ, ինչ, ինչպես և ինչու։ Տիգրան Մեծի, Աշոտ Երկա­թի, Պապի, Դավիթ Բեկի սերունդնե­րը հսկա են փոշե­հա­տիկ քոչվո­րի մոտ:

Սա մի անգին բան է, որով հիմա հաշված ազգեր կարող են հպարտա­նալ։

4.Տնտեսական անցյալ ու հիշո­ղություն

Իր զարգացման ու կայացման ճանա­պարհին հայ ժողո­վուրդը հիրա­վի առասպե­լա­կան ջանքե­րով դրախտ է դարձրել իր հայրե­նի­քը։ Նա քարից կյանք է քանդա­կել ու ջրին ստի­պել է երգել։ Նա սովո­րել է, թե ինչպես փայտից ու քարից կրակ ստա­նալ, ինչպես ծառ տնկել, ցորեն աճեցնել, տուն կառուցել։ Ու կառուցել է դարե­րով, կառուցել ու կառուցել։ Երբեք չի ավե­րել, որովհետև արա­րո­ղի հոգե­բա­նությունն ուրիշ է, նա չի կարող քանդել, այլ միայն կառուցել։ Նա գիտի աշխա­տանքի արժե­քը ու գիտե, թե ինչպես խոսել բնության հետ։ Նա գիտի իր աշխա­տանքի արժե­քը ու տիտա­նա­կան ջանքով է պաշտպա­նում այն։

5. Գիտա­կան հիմք

Հայ գիտա­կան մտքի մասին կարե­լի է անվերջ խոսել, բայց կարճ կկա­պեմ։ Առանց հայ գիտնա­կաննե­րի, աշխարհը շատ ավե­լի դժգույն ու աղոտ կլի­ներ։ Հայ ժողո­վուրդը դարե­րով է իր երկնա­հաս մտքե­րը երկնել ու նա աշխարհին ու իրեն մոտե­նում է ըմբռնումով ու արդա­րացված։ Նա ապրում է հանդարտության ու փոխըմբռնման մեջ և՛ իր, և՛ տիե­զե­քի հետ։

6. Մշա­կութաստեղծ հոգի

Կա՞ աշխարհում մեկը, ով չգի­տի, որ հայը իր բնույթով արա­րիչ է։ Կա՞ մեկը ով չիմա­նա հայոց անեզր մշա­կույթի օվկիա­նի մասին։ Կա՞ մեկը ով կասկա­ծում է, որ հայոց մշա­կույթը տիե­զերքի պես խորն է։ Այդ մշա­կույթը ստի­պել է քարից տաճար ստա­նալ, եղե­գին ստի­պել է երգել, փայտին՝ կարկա­չել, հողին՝ կանաչել.….ո՞րն ասեմ։ Մի՞թե կա մեկը ով կասկա­ծում է, որ հայոց մշա­կույթը կթողնի որ անհի­շա­տակ քոչվո­րը հաղթի իրեն։ Մեզ այսօր իրենց սրբա­զան ու անտե­սա­նե­լի վահա­նով են պաշտպա­նում Նարե­կա­ցին, Կոմի­տա­սը, Մաշտո­ցը, Թումանյա­նը և հազար հազար այլ հայ մշա­կույթի սրբեր։ Մեզ պաշտպա­նում է այն հայ երի­տա­սարդ տղա­յի վեպը ու այն աղջկա հրա­շա­գեղ բանաստեղծությունը։

Շատ բան կարե­լի է ասել, բայց թերևս այսքա­նով սահմա­նա­փակվեմ։

Իսկ ո՞վ է մեր թշնամին։Անհասցե ու անհի­շա­տակ մեկը։ Նա ոչինչ չի ժառանգել ու ոչինչ չի թողնե­լու։ Հողմի նման կատա­ղի է ու հողմի նման անի­մաստ։ Բայց նա չի հասկա­նում, որ իր դեմ ոչ միայն հայ զինվորն է, այլև ողջ հայ ժողո­վուրդն ու հայոց հազա­րամյա դարե­րը։

Մենք շատ վաղուց ենք հաղթել։ Հիմա ժամա­նակն է մի պահ կտրվել արա­րե­լուց ու վտա­րել այս անի­մաստնե­րին մեր հայրե­նի­քից։ Մեր՝ ժամա­նա­կի պես հին ու մոր պես թանկ հայրե­նի­քը։

Առնչվող Հոդվածներ