20 C
Yerevan

Անդրա­դարձ

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Բոլոր պատե­րազմներն էլ, անկախ տևո­ղությունից ու ելքից, մի օր ավարտվում են։

Ընթա­ցող հերթա­կան մեր ա՜յս գոյա­մարտն էլ մի օր կավարտվի, անկախ այն բանից թե մենք կհաղթենք, թե՝ կպարտվենք։

Երկու դեպքում էլ կհիշվեն, ինչպես հիշվում են, թե՜ հաղթա­նա­կի համար մարտնչողնե­րը և թե՜ նրանց դեմ դավ նյութողնե­րը, նրանց չհետև­ել՝ նրանց տապա­լել քարո­զողնե­րը։

Մեր ժողո­վուրդը չի մոռա­նում, չի կարող մոռա­նալ Ավա­րայրի ճակա­տա­մարտը, Վարդան Մամի­կոնյա­նին, ինչպես չի մոռա­ցել ու չի կարող մոռա­նալ Վասակ Սյունիին։

Մեր ժողո­վուրդը չի մոռա­նում, չի կարող մոռա­նալ Կարսի նահանգի պաշտպա­նա­կան մարտե­րը, զավթիչնե­րի դեմ կռիվ տվող հայոց բանա­կին, ինչպես չի մոռա­ցել ու չի կարող մոռա­նալ ՙհայ՚ բոլշև­իկնե­րին։

Երկու դեպքում էլ իրենք իրենց հայ համա­րող մարդիկ, ինքնավստահ իրենց ճշմարտա­ցիությամբ հայրե­նի երկրի ղեկա­վա­րությա­նը ամբաստա­նում էին հայրե­նի­քը կործանման տանե­լու գերա­գույն հանցանքով։ Եւ հանուն փրկության, կամա թե ակա­մա, քանդում էին հաղթա­նա­կի միակ գրա­վա­կա­նը՝ միասնությունը։

Երկու դեպքում էլ մեր ժողո­վուրդը չի ուզել լսել, հասկա­նալ նրանց պատճա­ռա­բա­նությունը։ Նրանց համար արարքն է որո­շիչ եղել, ոչ դրա պատճառնե­րը։ Իսկ արարքը նա բնո­րո­շել է մի բառով՝ դավա­ճա­նություն։

Մեր երկրի ղեկա­վա­րության դեմ այսօր տարաբնույթ հայտա­րա­րություններ անողնե­րը, նրանց տապա­լել քարո­զողնե­րը պետք է զգուշացված լինեն, թե անկախ մեր այս գոյա­մարտի ելքից, վաղը և ետ, մեր ժողո­վուրդը նրանց ինչպես է բնո­րո­շե­լու։

Առնչվող Հոդվածներ