սոց ցանց

Դա Անկարելի է․․․

Հենրիկ Խալոեան

Հայ ժողովրդին, Երիտ. թուրքերը ցեղասպանութեան ենթարկելով՝ պարտադրեցին ցրւել ողջ աշխարհում ու ապրել ու արարել տարբեր երկրներում:

….այսօր հայերին որպէս պարտաճանաչ և ստեղծագործ քաղաքացիներ սիրում ու յարգում են ամեն կարգի պետութիւններ ու ազգեր՝ սկսած Թուրքիաից մինչ Իրան ու Յունատան, Եւրոպայի ցանկացած երկիր, Ամերիկաներ , Կանադա, Ռուսաստան կամ Աւստրալիա և միջին Արևելքից մինչ Սինգապուր և Ասիայ… ի բացառեալ՝ Ադրբեջանում ուր թշնամնքը գագաթնակէտին է հասած:

Այո, միայն Ադրբեջանում է որ սումգայիթի կոտորածների օրից մինչ այսօր ՝ 2020 ի կորոնայի համավարակի աղետալի օրերին դարձեալ սեպտեմբերի 27 ից սկսած Արցախի դէմ նախայարձակումով , թուրք-ադրբեջանկան ու մարդասպան վարձկանները յանուն նէօ-թուրանական գաղափարախօսութեան՝ պատերազմում են էտնիկ զտման նպատակադրոմով. ու «սաֆարով»ները կրկին մարդասպանութիւն են կատարում «մարդասէր»աշխարհի խուլ ու համր պասիւ կեցւածքի դիմաց:

Ու եթէ որևէ մէկը, կամ միջազգային գեր-տերութիւնները իրենց դիւանագիտութեամբ, սպասում են որպէսզի, հայութիւնն ու Արցախի հերոսական ժողովուրդը, կը զիջեն իրենց մարդկային տարրկան իրաւունքը՝ Ազատ ինքնորոշումն ու արդէն կայացած 30 ամեայ Անկախ պետականութիւնը. ու պարտադրւած պատերազմի ներքյ պարտադրւելու են ապրել թուրք-ադրբեջանական եաթաղանի ներքոյ! քաւ լիցի՝ դա անկարելի է. ու դա հայութինն փաստելու է իր միահամուռ Յաղթանկով…

Մի ելք գոյոթիւն ունի՝

և դա Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումն է, իսկ առաւելաբար՝ օրըստօրէ ծայրահեղութիւնները պարզում են ու միջազգային քաղաքական բեմում պիտի պարզաբանել այս իրականութինը որ Ադրբեջանա-թրքական ֆաշիզմի գոյութեամբ յստակ է, որ յանուն Արցախի և Հայաստանի ազգային անվտանգութեան՝ որևէ լուծում որը Արցախը կը ենթադրի Ադրբեջանի կազմում անիրական է և անիրաւութիւն ու միակ գործնական ելքը Արցախի վերամիաւորումն ու միացումն է Հայաստանին՝ որը բացի պատմական արդարութինն ու ժողովրդների ազատ կամքի ինքնորոշոմը՝ հիմնականում կարող է երաշխաւորել Արցախի ժողովրդի ֆիզիքական ապահովութիւնը:

https://www.facebook.com/henrik.khaloian/posts/3428426490578564

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *