24.7 C
Yerevan

Դա Անկա­րե­լի է․․․

Հենրիկ Խալոեան

Հայ ժողովրդին, Երիտ. թուրքե­րը ցեղասպա­նութեան ենթարկե­լով՝ պարտադրե­ցին ցրւել ողջ աշխարհում ու ապրել ու արա­րել տարբեր երկրնե­րում:

.…այսօր հայե­րին որպէս պարտա­ճա­նաչ և ստեղծա­գործ քաղա­քա­ցի­ներ սիրում ու յարգում են ամեն կարգի պետութիւններ ու ազգեր՝ սկսած Թուրքիաից մինչ Իրան ու Յունա­տան, Եւրո­պա­յի ցանկա­ցած երկիր, Ամե­րի­կա­ներ , Կանա­դա, Ռուսաստան կամ Աւստրա­լիա և միջին Արև­ելքից մինչ Սինգա­պուր և Ասիայ… ի բացա­ռեալ՝ Ադրբե­ջա­նում ուր թշնամնքը գագաթնա­կէ­տին է հասած:

Այո, միայն Ադրբե­ջա­նում է որ սումգա­յի­թի կոտո­րածնե­րի օրից մինչ այսօր ՝ 2020 ի կորո­նա­յի համա­վա­րա­կի աղե­տա­լի օրե­րին դարձեալ սեպտեմբե­րի 27 ից սկսած Արցա­խի դէմ նախա­յարձա­կումով , թուրք-ադրբե­ջանկան ու մարդասպան վարձկաննե­րը յանուն նէօ-թուրա­նա­կան գաղա­փա­րա­խօ­սութեան՝ պատե­րազմում են էտնիկ զտման նպա­տա­կադրո­մով. ու «սաֆարով»ները կրկին մարդասպա­նութիւն են կատա­րում «մարդասէր»աշխարհի խուլ ու համր պասիւ կեցւածքի դիմաց:

Ու եթէ որևէ մէկը, կամ միջազգա­յին գեր-տերութիւննե­րը իրենց դիւա­նա­գի­տութեամբ, սպա­սում են որպէսզի, հայութիւնն ու Արցա­խի հերո­սա­կան ժողո­վուրդը, կը զիջեն իրենց մարդկա­յին տարրկան իրաւունքը՝ Ազատ ինքնո­րո­շումն ու արդէն կայա­ցած 30 ամեայ Անկախ պետա­կա­նութիւնը. ու պարտադրւած պատե­րազմի ներքյ պարտադրւե­լու են ապրել թուրք-ադրբե­ջա­նա­կան եաթա­ղա­նի ներքոյ! քաւ լիցի՝ դա անկա­րե­լի է. ու դա հայութինն փաստե­լու է իր միա­հա­մուռ Յաղթանկով…

Մի ելք գոյո­թիւն ունի՝

և դա Արցա­խի Հանրա­պե­տութեան միջազգա­յին ճանա­չումն է, իսկ առաւե­լա­բար՝ օրըստօ­րէ ծայրա­հե­ղութիւննե­րը պարզում են ու միջազգա­յին քաղա­քա­կան բեմում պիտի պարզա­բա­նել այս իրա­կա­նութի­նը որ Ադրբե­ջա­նա-թրքա­կան ֆաշիզմի գոյութեամբ յստակ է, որ յանուն Արցա­խի և Հայաստա­նի ազգա­յին անվտանգութեան՝ որևէ լուծում որը Արցա­խը կը ենթադրի Ադրբե­ջա­նի կազմում անի­րա­կան է և անի­րաւութիւն ու միակ գործնա­կան ելքը Արցա­խի վերա­միաւո­րումն ու միա­ցումն է Հայաստա­նին՝ որը բացի պատմա­կան արդա­րութինն ու ժողովրդնե­րի ազատ կամքի ինքնո­րո­շո­մը՝ հիմնա­կա­նում կարող է երաշխաւո­րել Արցա­խի ժողովրդի ֆիզի­քա­կան ապա­հո­վութիւնը:

https://www.facebook.com/henrik.khaloian/posts/3428426490578564

Առնչվող Հոդվածներ