Սուրեն Սահակյան
Արդեն երևի միայն իրենց լրատվական մեկուսացման դատապարտածները չգիտեն, որ ադրբեջանցիները իրենց կամիկաձե անօդաչուով հարվածել են Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ուղեկալում տեղակայված ռուսական դրոշին։ Դա վերաբերմունք ա ՌԴ իրականացնող դիվանագիտական ու ռազմական ջանքերին։ Ընդ որում, չեմ կարծում, թե, չնայած հավաստիացումներին, Ալիևի ոգին էնքան ամուր ա, որ իր տարածքում քիփլիկ համաշխարհային պատերազմ սկսի, որտեղ իր թշնամին կարող է դառնալ ընդհանուր սահման ունեցող Ռուսաստանը։ Բնականաբար, դա Թուրքիայի նախաձեռնությունն ա։ Այսինքն՝ Թուրքիան ամենևին դեմ չի պատերազմին Ռուսաստանի անմիջական ներգրավվածությանը Ադրբեջանի, Հայաստանի ու Արցախի տարածքներում։ Հանգամանքը, որ Թուրքիան առնվազն նվազեցնում ա Սիրիայում և Լիբիայում իր ռազմական ներկայությունը, հուշում ա, որ նրան ավելի հարմար ա իր ռազմական արկածախնդրության հիմնական թատերաբեմը սարքել Հայաստանն ու Արցախը։ Ակնհայտ ա, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում ա խուսափել դրանից՝ նախնական համաձայնություն տալով նույնիսկ Արցախի խնդրի կարգավորման պրոցեսին Թուրքիայի անմիջական ներգրավվածության նախապես մերժած տարբերակին։ Իսկ Հայաստանը մեծ դժվարություններ կունենա 3-4 իրենից ռազմական ու տնտեսապես հզոր երկրների հետ պատերազմելիս։ Բայց մենք կռվում ենք ու վատ չենք դիմակայում մեզնից հարուստ, թվապես ու տեխնիկապես գերազանցող հակառակորդին։ Մենք կարող ենք հաղթել, հետ վերադարձնել կորցրած դիրքերն ու նույնիսկ բարելավել դրանք։
Ուղղակի մի բան ա անհանգստացնում։ Հանությունը, որ պատերազմի ամենավճռորոշ օրերին երկու-երեք օր պարգևավճարների թեման ա ծամծմում, թերևս լավ չի գիտակցում խնդրի լրջությունը։ Իսկ եթե խնդիրն ամբողջությամբ չես պատկերացնում, այն լուծելու հավանականությունը նվազում ա։ Ըստ էության, կարելի ա ասել, որ հանրությունը դեռ պատրաստ չի լիարժեք մոբիլիզացիայի ու հաղթանակի։ Գուցե խնդիրն էն ա, որ պատերազմն առօրեական, ինքնստինքյան ենթադրվող մի բան ա դարձել ու մենք մեզ թույլ ենք տալիս վերադառնալ մեր «հիմնական» օրակարգերին։ Բայց զարգացող իրողությունները մեզ շատ արագ հետ կբերեն միասնական մտարտադրության կոնստրուկտիվ դաշտ։
Կոչս ա՝ չսպասել մինչև պատերազմի դաժան շունչը կմտնի անհատապես յուրաքանչյուրիս տուն, այլ վերջ դնել տասներորդական բաներով զբաղվելուն ու ամեն ինչ անել՝ կռելու մեր վաղվա հաղթանակը։ Հիշեցնեմ, որ ամուր, առանց միմյանց դեմ փորված խրամատների թիկունքն ապահովելը նվազագույնն ա, ինչ կարելի ա անել մեր բանակի համար։
https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2077222305742814