Հայաստան

Բայրաքթար՝ Թուրքական Խորտակվող Նավի Դրոշը

Արայիկ Մկրտումյան

Այս պատերազմում աչքի ընկան նաև թուրքական Բայրաքթար հարվածային ԱԹՍ-ները, որոնք կարողացան խնդիր ստեղծել հայ զինվորականների համար: Բարեբախտաբար մեր բանակն ի վիճակի եղավ չաեզոքացնելու այդ վտանգը որպես այդպիսին, թեև հիենց հիմա էլ թուրքական ԱԹՍ-ները փորձում են մարտական խնդիր լուծել:

Անդրադառնանք գլխավոր, ըստ էության ամենակարևոր խնդրին:

Մեզնից շատերը փորձում են հասկանալ, թե ի վերջո թուրքերին ինչպե՞ս է հաջողվել նման հսկայական նվաճում արձանագրել ու ստեղծել նման հրաշալի զինատեսակ, մինչդեռ իրականությունը մի փոքր այլ է:

Չափազանցություն չթվա, եթե ասեմ, որ այդ Բայրաքթարը թուրքական է այնքանով, որքանով, որ նրա վրա Թուրքիայի դրոշ է նկարած, ոչ ավելին:

Ինձ կարող են հակադարձել, որ այն հենց թուրքական է, այնտեղ է հավաքվում և որ թուրքերն իրոք ռազմական ասպարեզում հաջողություններով պարծենալու տեղ ունեն:

Իսկ իրականությունն այն է, որ թուրքական Բայրաքթարն այնքան էլ թուրքական չէ: Եթե դրա վրայից հանենք ամերիկյան, կանադական, ավստրիական մասերը, սարքերը, հանենք արտասահմանյան նախագծումները, մասնագետներին, ապա տակը կմնա միջինից ցածր ԱԹՍ, որովհետև հենց վերը նշված երկրների նյութատեխնիկական միջոցներով է հնարավոր եղել նման տպավորիչ արդյունքի հասնել:

Ավստրիացիներն արդեն իսկ հայտարարել են, որ իրենց շարժիչներն այլևս չեն սպասարկի Բայրաքթարին, դրանից առաջ էլ կանադացիները հրաժարվեցին մատակարարել իրենց մասերը: Ամերիկյան Viasat-ը նույնպես դադարեցրել է իր բաժին սարքերի տրամադրումը ու նրա ներկայացուցիչը լաց լինելով ներողություն է խնդրել հայերից, ասելով, որ իրենք արտադրել են միայ ն պաշտպանական նպատակներով ու չեն իմացել, որ դրանով հանցագործություններ են կատարվելու:

Եվ այսպես: Տեսնենք, թե հիմա թուրքերն ինչպե՞ս են փոխարինելու այդ ամենը: Իսկ դա կատակ չէ: Նման սարքավորումներ ստեղծել ու արտադրելը ամեն մեկի խելքի բանը չէ ու թուրքերը դեռ երկար են տուժելու իրենց արյունարբու նախագահի հիմարության ու իրենց կովկասյան ցեղատեսակի «արցախյան» երազանքերի հետ կապված:

Բայրաքթարը թուրքական այսբերգի միայն ծայրն է:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ը դեռ շուտ էր հրաժարվել Թուրքիային F-35 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ տրամադրել ու այն բաժին է հասել հունական օդուժին: ՌԴ-ն էլ իր հերթին հարաժարվել է թուրքական ատոմային ծրագրերից:

Թուրքիան գուցե և կարող է հազար դոլարանոց մարդասպաններ հավաքել, բայց ինքնուրույն ստեղծել ինքնաթիռ, ԱԹՍ, ատոմակայան ու նման բաներ, դա իր խելքի բանը չէ: Դա սիրիական անապատում անզեն քրդերին սպանելուց ավելի դժվար է ու դա արդեն իրենք էլ են զգում:

Դավութօղլուն նույնիսկ արդեն հայտարարել է, որ Էրդողանը Թուրքիայի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է: Հայկական ճակատում կրած բոլոր անհաջողությունները մի-մի ծանր հարված են ադրբեջանաթուրքական ագրեսիային, հեղինակությանն ու հպարտությանը: Քիչ է մնացել, որ թուրքերը զգան, որ Թուրքիայի ու Էրդողանի շահերը լրիվ ուրիշ են, որ Էրդողանը կարիերա է անում Թուրքիայի հաշվին ու թուրքերը շատ ծանր են մարսելու էրդողանայան արկածախնդրությունը:

Թուրքիան փուլ է գալիս ու իր հետ տանելու է նաև Ադրբեջանին, որի ղեկավարությունը լաթ է դարձել նրանց ձեռքում: Այո նրանք դեռ ահաբեկիչներ ունեն, բայց ի՞նչ են անելու հետո:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե էլ ինչ ծանր պարտություններ է կրելու Թուրքիան այս ամենից:

Նախ պետք է ընդգծել, որ Բայրաքթարի համար մատակարարվող մասերի դադարեցումը միայն սկիզբն է: Հարցն այն չէ, որ մի ԱԹՍ ընկերություն է զրկվում դրանից, այլ այն, որ ըստ էության Թուրքիային զինող ու ճանկեր տվողները սկսել են հրաժարվել դրանից: Ու խոսքը գնում է ընդհանրապես Թուրքիա մատակարարվող ռազմական ապրանքատեսակի կասեցման ու դադարեցման մասին: Սա է կարևոր:

Բայրաքթարին նախորդել էին ամերիկյան ինքնաթիռները, իսկ հաջորդելու են ավելի լուրջ բաներ: Եթե Ադրբեջանը անհաջողություն է կրում արցախյան ճակատում, ապա թուրքերը մինչև վզները խրվել են միջազգային խնդիրների մեջ:

Դեռ չհաշված, որ թուրքական լիրան սահուն կերպով շարունակվում է արժեզրկվել: Ադրբեջանի մասին խոսք չկա: Բացի նրանից, որ կորցրել է իր ռազմական տեխնիկայի մի հսկա մասն ու ենթակառուցվածքի լուրջ ճաքեր տվել, նա արդեն չի էլ ընկալվում որպես ինքնուրույն պետություն ու բոլորն արդեն ասում են, որ չկա Ադրբեջան, կա միայն Էրդողան:

Ահա թե ինչ:

Մենք շատ ծանր դասեր ստացանք այս ընթացքում: Տեսանք նաև, թե որ երկիրն է զինում, որը՝ ոչ: Թե ո՛վ է պատրաստ դադարեցնել, իսկ ով՝ ոչ: Մի խոսքով մենք միջազգային ասպարեզում շատ գործ ունենք անելու ու դա մեծ ջանքեր ու լրջություն է պահանջում:

Այսօր հայ զինվորի շնորհիվ մեր դիվանագետը կարող է համարձակորեն ցանկացած հայտարարություն անել ու տակից դուրս գալ:

Ի՞նչ է մնում մեզ: Լրջանալ ու էլի լրջանալ: Մի կողմ դնել ներքաղաքական գզվռտոցն ու ամբողջովին խորամուխ լինել թշնամուն ջարդելու գործում: Կարևոր է ամեն ինչ: Կարևոր է դիմանալ, լարել բոլոր ուժերը: Պետք է հաղթել ու պետք է ապրել:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *