16.9 C
Yerevan

Բայրաքթար՝ Թուրքա­կան Խորտակվող Նավի Դրո­շը

Արա­յիկ Մկրտումյան

Այս պատե­րազմում աչքի ընկան նաև թուրքա­կան Բայրաքթար հարվա­ծա­յին ԱԹՍ-ները, որոնք կարո­ղա­ցան խնդիր ստեղծել հայ զինվո­րա­կաննե­րի համար: Բարե­բախտա­բար մեր բանակն ի վիճա­կի եղավ չաե­զո­քացնե­լու այդ վտանգը որպես այդպի­սին, թեև հիենց հիմա էլ թուրքա­կան ԱԹՍ-ները փորձում են մարտա­կան խնդիր լուծել:

Անդրա­դառնանք գլխա­վոր, ըստ էության ամե­նա­կարև­որ խնդրին:

Մեզնից շատե­րը փորձում են հասկա­նալ, թե ի վերջո թուրքե­րին ինչպե՞ս է հաջողվել նման հսկա­յա­կան նվա­ճում արձա­նագրել ու ստեղծել նման հրա­շա­լի զինա­տե­սակ, մինչդեռ իրա­կա­նությունը մի փոքր այլ է:

Չափա­զանցություն չթվա, եթե ասեմ, որ այդ Բայրաքթա­րը թուրքա­կան է այնքա­նով, որքա­նով, որ նրա վրա Թուրքիա­յի դրոշ է նկա­րած, ոչ ավե­լին:

Ինձ կարող են հակա­դարձել, որ այն հենց թուրքա­կան է, այնտեղ է հավաքվում և որ թուրքերն իրոք ռազմա­կան ասպա­րե­զում հաջո­ղություննե­րով պարծե­նա­լու տեղ ունեն:

Իսկ իրա­կա­նությունն այն է, որ թուրքա­կան Բայրաքթարն այնքան էլ թուրքա­կան չէ: Եթե դրա վրա­յից հանենք ամե­րիկյան, կանա­դա­կան, ավստրիա­կան մասե­րը, սարքե­րը, հանենք արտա­սահմանյան նախագծումնե­րը, մասնա­գետնե­րին, ապա տակը կմնա միջի­նից ցածր ԱԹՍ, որովհետև հենց վերը նշված երկրնե­րի նյութա­տեխնի­կա­կան միջոցնե­րով է հնա­րա­վոր եղել նման տպա­վո­րիչ արդյունքի հասնել:

Ավստրիա­ցի­ներն արդեն իսկ հայտա­րա­րել են, որ իրենց շարժիչներն այլևս չեն սպա­սարկի Բայրաքթա­րին, դրա­նից առաջ էլ կանա­դա­ցի­նե­րը հրա­ժարվե­ցին մատա­կա­րա­րել իրենց մասե­րը: Ամե­րիկյան Viasat‑ը նույնպես դադա­րեցրել է իր բաժին սարքե­րի տրա­մադրումը ու նրա ներկա­յա­ցուցի­չը լաց լինե­լով ներո­ղություն է խնդրել հայե­րից, ասե­լով, որ իրենք արտադրել են միայ ն պաշտպա­նա­կան նպա­տակնե­րով ու չեն իմա­ցել, որ դրա­նով հանցա­գործություններ են կատարվե­լու:

Եվ այսպես: Տեսնենք, թե հիմա թուրքերն ինչպե՞ս են փոխա­րի­նե­լու այդ ամե­նը: Իսկ դա կատակ չէ: Նման սարքա­վո­րումներ ստեղծել ու արտադրե­լը ամեն մեկի խելքի բանը չէ ու թուրքե­րը դեռ երկար են տուժե­լու իրենց արյունարբու նախա­գա­հի հիմա­րության ու իրենց կովկասյան ցեղա­տե­սա­կի «արցախյան» երա­զանքե­րի հետ կապված:

Բայրաքթա­րը թուրքա­կան այսբերգի միայն ծայրն է:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ‑ը դեռ շուտ էր հրա­ժարվել Թուրքիա­յին F‑35 բազմաֆունկցիո­նալ ինքնա­թիռներ տրա­մադրել ու այն բաժին է հասել հունա­կան օդուժին: ՌԴ‑ն էլ իր հերթին հարա­ժարվել է թուրքա­կան ատո­մա­յին ծրագրե­րից:

Թուրքիան գուցե և կարող է հազար դոլա­րա­նոց մարդասպաններ հավա­քել, բայց ինքնուրույն ստեղծել ինքնա­թիռ, ԱԹՍ, ատո­մա­կա­յան ու նման բաներ, դա իր խելքի բանը չէ: Դա սիրիա­կան անա­պա­տում անզեն քրդե­րին սպա­նե­լուց ավե­լի դժվար է ու դա արդեն իրենք էլ են զգում:

Դավութօղլուն նույնիսկ արդեն հայտա­րա­րել է, որ Էրդո­ղա­նը Թուրքիա­յի համար կորո­նա­վի­րուսից ավե­լի վտանգա­վոր է: Հայկա­կան ճակա­տում կրած բոլոր անհա­ջո­ղություննե­րը մի-մի ծանր հարված են ադրբե­ջա­նա­թուրքա­կան ագրե­սիա­յին, հեղի­նա­կությանն ու հպարտությա­նը: Քիչ է մնա­ցել, որ թուրքե­րը զգան, որ Թուրքիա­յի ու Էրդո­ղա­նի շահե­րը լրիվ ուրիշ են, որ Էրդո­ղա­նը կարիե­րա է անում Թուրքիա­յի հաշվին ու թուրքե­րը շատ ծանր են մարսե­լու էրդո­ղա­նա­յան արկա­ծախնդրությունը:

Թուրքիան փուլ է գալիս ու իր հետ տանե­լու է նաև Ադրբե­ջա­նին, որի ղեկա­վա­րությունը լաթ է դարձել նրանց ձեռքում: Այո նրանք դեռ ահա­բե­կիչներ ունեն, բայց ի՞նչ են անե­լու հետո:

Իսկ հիմա փորձենք հասկա­նալ, թե էլ ինչ ծանր պարտություններ է կրե­լու Թուրքիան այս ամե­նից:

Նախ պետք է ընդգծել, որ Բայրաքթա­րի համար մատա­կա­րարվող մասե­րի դադա­րե­ցումը միայն սկիզբն է: Հարցն այն չէ, որ մի ԱԹՍ ընկե­րություն է զրկվում դրա­նից, այլ այն, որ ըստ էության Թուրքիա­յին զինող ու ճանկեր տվողնե­րը սկսել են հրա­ժարվել դրա­նից: Ու խոսքը գնում է ընդհանրա­պես Թուրքիա մատա­կա­րարվող ռազմա­կան ապրանքա­տե­սա­կի կասեցման ու դադա­րեցման մասին: Սա է կարև­որ:

Բայրաքթա­րին նախորդել էին ամե­րիկյան ինքնա­թիռնե­րը, իսկ հաջորդե­լու են ավե­լի լուրջ բաներ: Եթե Ադրբե­ջա­նը անհա­ջո­ղություն է կրում արցախյան ճակա­տում, ապա թուրքե­րը մինչև վզնե­րը խրվել են միջազգա­յին խնդիրնե­րի մեջ:

Դեռ չհաշված, որ թուրքա­կան լիրան սահուն կերպով շարունակվում է արժեզրկվել: Ադրբե­ջա­նի մասին խոսք չկա: Բացի նրա­նից, որ կորցրել է իր ռազմա­կան տեխնի­կա­յի մի հսկա մասն ու ենթա­կա­ռուցվածքի լուրջ ճաքեր տվել, նա արդեն չի էլ ընկալվում որպես ինքնուրույն պետություն ու բոլորն արդեն ասում են, որ չկա Ադրբե­ջան, կա միայն Էրդո­ղան:

Ահա թե ինչ:

Մենք շատ ծանր դասեր ստա­ցանք այս ընթացքում: Տեսանք նաև, թե որ երկիրն է զինում, որը՝ ոչ: Թե ո՛վ է պատրաստ դադա­րեցնել, իսկ ով՝ ոչ: Մի խոսքով մենք միջազգա­յին ասպա­րե­զում շատ գործ ունենք անե­լու ու դա մեծ ջանքեր ու լրջություն է պահանջում:

Այսօր հայ զինվո­րի շնորհիվ մեր դիվա­նա­գե­տը կարող է համարձա­կո­րեն ցանկա­ցած հայտա­րա­րություն անել ու տակից դուրս գալ:

Ի՞նչ է մնում մեզ: Լրջա­նալ ու էլի լրջա­նալ: Մի կողմ դնել ներքա­ղա­քա­կան գզվռտոցն ու ամբողջո­վին խորա­մուխ լինել թշնա­մուն ջարդե­լու գործում: Կարև­որ է ամեն ինչ: Կարև­որ է դիմա­նալ, լարել բոլոր ուժե­րը: Պետք է հաղթել ու պետք է ապրել:

Առնչվող Հոդվածներ