Ազատ բեմ

1000+ Հիմնադրամը և Բացերը

Վերջին  շրջանում սոցիալական հարթակներում արդիական են դարձել մի շարք` <<Զինվորին անհրժեշտ է ձեր օգնությունը>>, <<Շտապ, զինվորի համար է>>, << Մեր Էրիկենց համար տունա անհրաժեշտ վարձով>>, <<Անխնա տարածե’լ. Օգնեք հերոս սպային>> բնույթի գրությունները: Այդ գրությունները  տարածվում են կայծակնային արագությամբ, հատկապես հավաստի փաստարկների  առկայության դեպքում, որոնք լինում են լուսանկարների, տեսագրությունների կամ  բժշկի կողմից տրված աղտորոշումների տեսքով: Շատ դեպքերում էլ հենց ինքը` բժիշկն է միանում նմանատիպ առշավներին` փաստելով իրադրության լրջությունը:

Հարց է առաջանում. ինչու պետք է հասարակ քաղաքացին զբաղվի նմանատիպ աշխատանքներով, ինչու պետք է անհատները դառնան կարիքի մեջ գտնվող հայրենիքի պաշտմանների առողջության և արժանապատիվ կյանքի երաշխավորները: Արդյոք մեր պետական ապարատը այնքան է խալխլված, որ կարևորագույն  հարցերը դուրս են մնացել վերահսկողությունից:

Այս ամենի հետ մեկտեղ չենք կարող անտեսել մեկ այլ կառույցի գործունեությունը, որը  պետք է լուծի բոլոր խնդիրները, որը պետք է լինի զինվորի կողքին և այդ նպատակի իրականացման համար  խելամիտ, ըստ առաջնահերթության  ծախսի մեր միջոցներով, նվիրատվություններով, նպատակային հավաքագրված միջոցները: Խոսքը 1000 + զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին է: Բոլորովին վերջերս Հիմնադրամը հրապարակեց  Հիմնադրամին դիմելու ընթացակարգը, որը իրականում բյուրոկրատական ապարատի է վերածում վերջինիս: Բայց դա հարցի մյուս կողմն է: Հիմնդրամը հրապարակել  է նաև  մինչ այս պահը օգնություն ստացած զոհվածների ցանկը` մանրամասն հաշվետվությամբ, ինչը ողջունելի է: Այս մասով Հիմնադրամը ծառայում է իր նպատակներին: Բայց մյուս կողմից հարց է առաջանում` ինչու են վիրավոր զինվորների հարազատները իրենք և բուժող բժիշկները անձամբ տարածում  մեզ ամաչեցնող  հրապարակումներ: Ինչու չեն դիմում համապատասխան կառույցներին, Հիմնադրամին: Արդյոք դիմելու  և պատասխան ստանալու  համար համբերատար պետք է լինել, իսկ հիվանդությունը չի սպասում: Արդյոք պատշաճ կերպով  չի ուսումնասիրվում խնդիրը կամ օգնության առաջնայնությունը, արդյոք, վատագույն դեպքում, մերժում են ստացել` գնալով ծայրահեղ քայլերի:

Երևի թե այս ինչուների պատասխանը մի տեղում է. հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով ֆինանսավորման պարագային, ասել է, որ առաջին փուլով օգնություն տրամադրվել և տրամադրվում է է զորհվածների ընտանրքներին, երկրորդ փուլով նոր նախատեսվում է վիրավորների բուժման նպատակով օգնություն տրամադրելը, որը ժամանակատար է մեջբերում հարցազրույցից. (<<…վիրավորված զինծառայողը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որոշակի վերականգնում պետք է տեղի ունենա, այնուհետև համապատասխան փորձաքննությունից հետո տրվի հաշմանդամության խումբ: Այդ խումբը ստանալուց հետո արդեն տվյալ զինծառայողը կդառնա հիմնադրամի շահառու>>): Սա հարցին այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանի որ վիրավորների բնականոն կյանքը, ֆիզիկական դրությունը վերակագնելը պետք է լինի առաջնային լրջագույն խնդիրներից և բարդություններից խուսափելու համար: Պետք է զոհվածների ընտանիքներին և վիրավոր զինվորներին դնել նույն հարթության վրա, աշխատանքները կազմակերպել զուգահեռ, ոչ թե աստիճանական:

Անպատասխան հարցերը շատ են, որի համար մենք պետք է լինենք հետևողական` անընդհատ հսկողության տակ պահելով, հաշվետվություն պահանջելով, ինչու ոչ,  մեր առաջարկներով բարելավելով կիրառվող մեխանիզմները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *