20 C
Yerevan

1000+ Հիմնադրա­մը և Բացե­րը

Վերջին  շրջա­նում սոցիա­լա­կան հարթակնե­րում արդիա­կան են դարձել մի շարք‘ «Զինվո­րին անհրժեշտ է ձեր օգնությունը», «Շտապ, զինվո­րի համար է», « Մեր Էրի­կենց համար տունա անհրա­ժեշտ վարձով», «Անխնա տարածե’լ. Օգնեք հերոս սպա­յին» բնույթի գրություննե­րը: Այդ գրություննե­րը  տարածվում են կայծակնա­յին արա­գությամբ, հատկա­պես հավաստի փաստարկնե­րի  առկա­յության դեպքում, որոնք լինում են լուսանկարնե­րի, տեսագրություննե­րի կամ  բժշկի կողմից տրված աղտո­րո­շումնե­րի տեսքով: Շատ դեպքե­րում էլ հենց ինքը‘ բժիշկն է միա­նում նմա­նա­տիպ առշավնե­րին‘ փաստե­լով իրադրության լրջությունը:

Հարց է առա­ջա­նում. ինչու պետք է հասա­րակ քաղա­քա­ցին զբաղվի նմա­նա­տիպ աշխա­տանքնե­րով, ինչու պետք է անհատնե­րը դառնան կարի­քի մեջ գտնվող հայրե­նի­քի պաշտմաննե­րի առողջության և արժա­նա­պա­տիվ կյանքի երաշխա­վորնե­րը: Արդյոք մեր պետա­կան ապա­րա­տը այնքան է խալխլված, որ կարև­ո­րա­գույն  հարցե­րը դուրս են մնա­ցել վերահսկո­ղությունից:

Այս ամե­նի հետ մեկտեղ չենք կարող անտե­սել մեկ այլ կառույցի գործունեությունը, որը  պետք է լուծի բոլոր խնդիրնե­րը, որը պետք է լինի զինվո­րի կողքին և այդ նպա­տա­կի իրա­կա­նացման համար  խելա­միտ, ըստ առաջնա­հերթության  ծախսի մեր միջոցնե­րով, նվի­րատվություննե­րով, նպա­տա­կա­յին հավա­քագրված միջոցնե­րը: Խոսքը 1000 + զինծա­ռա­յողնե­րի ապա­հո­վագրության հիմնադրա­մի մասին է: Բոլո­րո­վին վերջերս Հիմնադրա­մը հրա­պա­րա­կեց  Հիմնադրա­մին դիմե­լու ընթա­ցա­կարգը, որը իրա­կա­նում բյուրոկրա­տա­կան ապա­րա­տի է վերա­ծում վերջի­նիս: Բայց դա հարցի մյուս կողմն է: Հիմնդրա­մը հրա­պա­րա­կել  է նաև  մինչ այս պահը օգնություն ստա­ցած զոհվածնե­րի ցանկը‘ մանրա­մասն հաշվետվությամբ, ինչը ողջունե­լի է: Այս մասով Հիմնադրա­մը ծառա­յում է իր նպա­տակնե­րին: Բայց մյուս կողմից հարց է առա­ջա­նում‘ ինչու են վիրա­վոր զինվորնե­րի հարա­զատնե­րը իրենք և բուժող բժիշկնե­րը անձամբ տարա­ծում  մեզ ամա­չեցնող  հրա­պա­րա­կումներ: Ինչու չեն դիմում համա­պա­տասխան կառույցնե­րին, Հիմնադրա­մին: Արդյոք դիմե­լու  և պատասխան ստա­նա­լու  համար համբե­րա­տար պետք է լինել, իսկ հիվանդությունը չի սպա­սում: Արդյոք պատշաճ կերպով  չի ուսումնա­սիրվում խնդի­րը կամ օգնության առաջնայնությունը, արդյոք, վատա­գույն դեպքում, մերժում են ստա­ցել‘ գնա­լով ծայրա­հեղ քայլե­րի:

Երևի թե այս ինչունե­րի պատասխա­նը մի տեղում է. հիմնադրա­մի տնօ­րեն Վարուժան Ավե­տիքյա­նը իր հարցազրույցնե­րից մեկում անդրա­դառնա­լով ֆինանսա­վորման պարա­գա­յին, ասել է, որ առա­ջին փուլով օգնություն տրա­մադրվել և տրա­մադրվում է է զորհվածնե­րի ընտանրքնե­րին, երկրորդ փուլով նոր նախա­տեսվում է վիրա­վորնե­րի բուժման նպա­տա­կով օգնություն տրա­մադրե­լը, որը ժամա­նա­կա­տար է մեջբե­րում հարցազրույցից. («…վիրա­վորված զինծա­ռա­յո­ղը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որո­շա­կի վերա­կանգնում պետք է տեղի ունե­նա, այնուհետև համա­պա­տասխան փորձաքննությունից հետո տրվի հաշմանդա­մության խումբ: Այդ խումբը ստա­նա­լուց հետո արդեն տվյալ զինծա­ռա­յո­ղը կդառնա հիմնադրա­մի շահա­ռու»): Սա հարցին այնքան էլ ճիշտ մոտե­ցում չէ, քանի որ վիրա­վորնե­րի բնա­կա­նոն կյանքը, ֆիզի­կա­կան դրությունը վերա­կագնե­լը պետք է լինի առաջնա­յին լրջա­գույն խնդիրնե­րից և բարդություննե­րից խուսա­փե­լու համար: Պետք է զոհվածնե­րի ընտա­նիքնե­րին և վիրա­վոր զինվորնե­րին դնել նույն հարթության վրա, աշխա­տանքնե­րը կազմա­կերպել զուգա­հեռ, ոչ թե աստի­ճա­նա­կան:

Անպա­տասխան հարցե­րը շատ են, որի համար մենք պետք է լինենք հետև­ո­ղա­կան‘ անընդհատ հսկո­ղության տակ պահե­լով, հաշվետվություն պահանջե­լով, ինչու ոչ,  մեր առա­ջարկնե­րով բարե­լա­վե­լով կիրառվող մեխա­նիզմնե­րը:

Առնչվող Հոդվածներ