սոց ցանց

Ստանում Ենք Ինչ Ուզում Ենք

Արայիկ Մկրտումյան

Է բա բոլորը “Թքած ունենալու արվեստն” էին սովորում։ Ինչի՞ եք զարմանում, որ գրեթե բոլորն իրար վրա թքած ունեն։ Տասնյակներով եմ ճանաչում մարդկանց, ովքեր ասել և ասում են <<Երկիրը երկիր չի>> ու թքած ունեն իրար վրա էլ, ամեն ինչի վրա էլ:

Սովորեցի՞ք։ Շատ ապրեք։ Դե հանգիստ թքած ունեցեք իրար վրա ու մի բողոքեք, որ մենակ եք մնացել։ Ձեր ուզածն էն չէ՞ր, որ արհամարեք բոլորին, լինեք անկախ, չանհագստանաք ոչ ոքի համար։ Դե բա վայելեք ազատ, անկախ ու միայնակ կյանքը։

Էնպես է ստացվել, որ միայն դու չէ, որ կարողացար արհամարել սովորել ու թքած ունենալ դիմացինի վրա։ Դիմացինն էլ շատ արագ նախ սովորեց արհամարելը, հիմա փող ճարելու արվեստն է սովորում։

Լրիվ նորմալ է մենակ մնալն էլ մնացածն էլ։ Արցախի հանձնելն էլ, պետական դավաճանությունն էլ:

Բա ի՞նչ։ Մտածում էիք դե գիրք է էլի, կարդանք անցնենք առաջ, կինո է էլի, նայենք անցնենք առաջ։ Օրենք է, խախտենք էլի, կաշառք է, տանք էլի, գնահատական է, քերենք էլի, բյուջե է, մի կոպեկ, որ վերցնենք ինչ կլինի, որ: Դե հիմա էլ փող է էլի, աշխատենք, մարդ է էլի, դավաճանենք, զիբիլ է էլի, թափենք։ Հենց էդպես էլի։

Արի՞ք։ Ապրեք։

Հիմա էլ մարսում ենք: Չէ ավելի շուտ մեկին փնտրում ենք, որ մարսի:

Հմմ. հիշո՞ւմ եք, էն որ աշխատանքի ընդունման մեջ միայն մի պահանջ էր <<Պահանջվում է բարետես ու երիտասարդ աղջիկ>>: Ի՞նչ եղավ: Վայ թե էդ մինի-հարեմները չկարողացան տնտեսություն ու ռազմաարդյունաբերություն ապահովեն:

Իսկ ոչ բարետես տղերքին գործ չկա, գնացեք զոհվեք, գործը միայն ազատ վարքով ու դատարկ գլխովի համար է, որ տերը նայի ու կայֆ ստանա: Իսկ ոչ բարետեսներն էլ թող սոված մեռնեն:

Այ սենց կաթիլ-կաթիլ այլասերվեցինք էնքան, որ թղթով հող պահաջողից դառանք թղթով հող հանձնող:

Մենք միշտ ստանում ենք այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք իրոք ուզեինք ուժեղ ու հարուստ երկիր, կունենայինք: Մնացած ամեն ինչը էդ չուզելու հետևանք է:

https://www.facebook.com/aro.mkrtumyan/posts/2139242019553772

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *