20.4 C
Yerevan

Անդրա­դարձ

Սուրեն Սահակյան

Շարունա­կում եմ հանդի­պել արցախյան դեռևս վերջին պատե­րազմի անմի­ջա­կան մասնա­կիցնե­րին՝ հասկա­նա­լու, թե ինչը ոնց ա եղել։ Մենք տեսել ենք բազմա­թիվ բացթո­ղումներ։ Եղել են աղե­տա­լի սխալներ, որոնք անհնար ա կոծկել. Բոլորն են խոսում, գիտեն։ Բայց, ի վերջո, ինչի՞ց էր պարտությունը։ Կարո՞ղ էինք հաղթել, թե՞ դատա­պարտված էինք դեռ պատե­րազմը չսկսած։ Ասում են, որ պարտությունը թշնա­մու զենքի ու պատրաստվա­ծության առա­վե­լությամբ էր կանխո­րոշված։ Բայց նույն առա­վե­լությունը կար Արցա­խի հյուսի­սում, Մարտունու դեպքում։ Ինչո՞ւ նույնը, ինչ հյուսի­սում ու Մարտունում հնա­րա­վոր չեղավ Հադրութում։ Էնքան արկ ու ինքնա­թիռ, որ Մարտունու վրա են գնա­ցել, ոչ մի այլ տեղ չի գնա­ցել։ Ո՞նց կարող էր նույն ժողո­վուրդը 94 թվա­կա­նին արիության ու հերո­սության բացա­ռիկ դրվագներ տար մեզ ու աշխարհին, իսկ հիմա առանց կրա­կո­ցի փախչեր։ Ինչքա՞ն էր գերա­գույն հրա­մա­նա­տա­րի սուբյեկտիվ ազդե­ցությունը պատե­րազմի ելքի վրա և ինչքա՞ն էր նախկին ու ներկա քաղա­քա­կան անձնա­յին դերա­կա­տարնե­րի ու ինստի­տուցիո­նալ դերա­կա­տարնե­րի թշնա­մանքի օբյեկտիվ ազդե­ցությունը բանա­կի վրա։

Սրանց շուրջ խոսակցություններ, վերլուծություններ մեզ սպասվում են առա­ջի­կա­յում։ Ես էլ որևէ կերպ կփորձեմ ներկա­յացնել իմ դիտարկումնե­րը։ Իսկ հիմա տիե­զե­րա­կան անարդա­րություն կա, որ դա փորձվում ա բարդել մեր բանա­կի վրա։ Նույնիսկ էս սպա­ռա­զի­նությամբ, նույնիսկ ներկա­յիս պայմաննե­րում մեր բանա­կը մարտնչել ա ու որոշ տեղե­րում անսա­սան մնա­ցել։ Անարդար ա նաև, որ ամբողջությամբ Նիկո­լի վրա բարդվի, չնա­յած որ վերջին պատե­րազմի ամբողջ պատասխա­նատվությունն իր վրա էր՝ նա էր հաղթա­նա­կի դեպքում ստա­նա­լու բոլոր դափնի­նե­րը և նա պետք ա տեր կանգներ որբ մնա­ցած պարտությա­նը։

Երբ Ռոբերտ Քոչարյա­նը խոսում ա դիմադրա­կան գիծ կազմա­կերպե­լու անկա­րո­ղության մասին, հիշում եմ պատե­րազմի մասնա­կիցնե­րից մեկի հետ զրույցս։ Տարածքի բնա­կիչնե­րը չէին կատա­րում կոռումպացված գենե­րալնե­րի հրա­մաննե­րը։ Ասում էին․ «Դուք եղածներս յուրացնեք, դղյակներ սարքեք, Ստե­փա­նա­կերտում նստած հրա­մաններ տաք, մենք էլ գնանք մահանա՞նք ձեր հրա­մաննե­րով»։ Ես, իհարկե, հարցրել եմ՝ բայց չէ՞ որ այլընտրանքը իրենց տնե­րի, բնա­կան միջա­վայրի կորուստն էր, եթե իրենք չկռվեին, ո՞վ էր կռվե­լու։ Էդ ա՝ մարդիկ չեն վստա­հել նրանց, որոնք առա­ջին պատե­րազմից հետո կորցրել են իրենց մարդկա­յին նկա­րա­գի­րը։ Նիկո­լը չի էդ վստա­հության պակա­սի հեղի­նա­կը, չնա­յած նա էլ իր մեղքն ունի ստեղծված իրա­վի­ճա­կում։ Կամ որ գյուղե­րը կիսա­դա­տարկ էին, ո՞վ ա դրա­նում մեղա­վոր։ Ո՞վ էր պայմաններ ստեղծել, որ մարդիկ արտա­գաղթեին։ Ե՞ս։ Նիկո՞լը։ Ո՞վ էր թխսկան հավի նման Արցա­խի բյուջեի վրա նստած հայտնի (շատե­րի համար՝ անհայտ) հիմնադրա­մով քերում այն։ Ո՞վ էր ընտրություննե­րին շինանյութ ու այլ բարիքներ բաժա­նում, որ կեղծվեին ընտրություննե­րը, ինչը «վայե­լե­լու» հնա­րա­վո­րությունը տենց էլ չունե­ցան մարդիկ։ Նիկո՞լը։ Ո՞նց ա, որ մեծ շենե­րը կարո­ղա­ցան որո­շա­կի դիմադրել, երբ հույսնե­րը կտրե­ցին բանա­կից։ Ով չի ուզե­ցել իր հողը տա, չի՛ տվել։ Խանումյան Հայկին նայեք՝ իր փոքր ջոկա­տով պահել են, չէ՞, իրենց վստահված տարածքը։ Հե՞շտ ա եղել։ Իհարկե՝ ոչ։ Պահել են ավտո­մատնե­րով, գնդա­ցիրնե­րով, նռնա­կա­նե­տե­րով ու վերջ։ Էլի եմ հարցնում՝ ո՞վ էր արտա­գաղթի «հեղի­նա­կը»։ Ովքե՞ր էին մարդիկ, որոնք խոչընդո­տում էին Արցա­խում, մասնա­վո­րա­պես, Ջեբրաի­լում վերաբնա­կեցմա­նը ու խթա­նում տարածքի գյուղե­րի թալա­նը։ Էլի՞ Նիկո­լը։ Գուցե՝ ե՞ս։ Լիքը խոսե­լու բան կա ու, եթե հետաքրքրություն լինի, կարող եմ որևէ ձևա­չաա­փով կիսվել դիտարկումնե­րովս։ Բայց էլի, տիե­զե­րա­կան անարդա­րություն կա, որ պայմա­նա­կան «նախկիննե­րը» իրենց մեղքի բաժի­նը մեկի կամ մի խմբի վրա բարդե­լու ռեժի­մում են գտնվում։

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2107431309388580

Մեր Ուղին Հարթա­կը կիսում է կայքէ­ջում տեղ գտած տեսա­կետնե­րը:

Առնչվող Հոդվածներ