24.7 C
Yerevan

4‑րդ արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խություն

Նորայր Էպլե­ղա­թեան

«Ինձ ապա­գան է հետաքրքրում,  քանի որ ես այնտեղ եմ պատրաստվում անցկացնել կյանքիս մնացյալ հատվա­ծը»:

Վերապլա­նա­վորման ու վերա­կազմա­կերպման ժամա­նակն է: Այն, ինչ ռազմա­կան ստրա­տեգներն անվա­նում են «OODA»(Հետևել-կողմորոշվել-որոշել-գործել):

Աշխարհը չորրորդ արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունն է ապրում, որն իր հետ մեծ մարտահրա­վերներ ու հսկա­յա­կան մասշտա­բի հնա­րա­վո­րություններ է բերե­լու:

.Առա­ջին արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունը նշա­նա­վորվեց անցումով ձեռքի աշխա­տանքից մեքե­նա­յա­կա­նին՝ ջրի ու գոլորշու էներգիա­յի կիրա­ռումով: Այդ ամե­նը սկիզբ դրեց տեքստի­լի մեքե­նա­յացված գործա­րա­նա­յին արտադրանքին, սև մետա­լուրգիա­յին, գյուղատնտե­սա­կան արտադրանքին, լեռնա­հանքա­յին արդյունա­բե­րությանն ու այլ ոլորտնե­րին: Դա նախ խթա­նեց բնակչության աճն ու ամրացրեց միջին դասը:

.Երկրորդ արդյունա­բե­րա­կան հեղափոխությունը(որը հայտնի է նաև տեխնո­լո­գիա­կան հեղա­փո­խություն անունով) ապա­հո­վեց էլեկտրա­կան, հեռա­խո­սա-հեռագրա­յին ու երկա­թուղա­յին ցանցե­րի հայտնվե­լը, գազի և ջրի մատա­կա­րա­րումը:  Դա Մեծ Բրի­տա­նիա­յի, Գերմա­նիա­յի, Ֆրանսիա­յի, ԱՄՆ‑ի, Իտա­լիա­յի ու Ճապո­նիա­յի արդյունա­բե­րա­կան արագ աճի ժամա­նա­կաշրջանն էր:

.Երրորդ արդյունա­բե­րա­կան հեղափոխությունը(ինչպես նաև հայտնի է թվա­յին հեղա­փո­խություն) էլեկտրա­կան ու տեղե­կատվա­կան տեխնո­լո­գիան օգտա­գործեց արտադրության ավտո­մա­տի­զացման համար: Համա­կարգիչնե­րի զարգացումը(ներառյալ սուպեր-համա­կարգիչնե­րը) ու արտադրա­կան սարքավորումների(ընթացքի) կիրա­ռումը սկսե­ցին նվա­զեցնել մարդկա­յին ուժի անհրա­ժեշտությունը:

. Չորրորդ արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունը՝ դա արտադրության ու արտադրա­կա­կան արդյունա­բե­րա­կան պրակտի­կա­յի շարունա­կա­կան ավտո­մա­տի­զա­ցիան է: Ժամա­նա­կա­կից խելա­ցի տեխնո­լո­գիա­նե­րի կիրա­ռումը, միջմե­քե­նա­յա­կան կապը(M2M) ու իրե­րի համացանցի(IOT) թույլ են տալիս էլ ավե­լի շատ նվա­զեցնել մարդու ախտո­րո­շումն ու միջամտությունը: Ամփո­փե­լով կարող ենք ասել, որ չորրորդ արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունը ճանա­պարհ է բացել կիբերֆի­զի­կա­կան համակարգերի(GPS), իրե­րի արդյունա­բե­րա­կան ինտերնե­տի, ամպա­յին հաշվարկնե­րի, կոգնի­տիվ հաշվարկնե­րի ու արհեստա­կան բանա­կա­նության համար: Դրանց ռեա­լի­զա­ցիան հատկա­պես կարև­որ է 3D տպագրության ու խելա­ցի սենսորնե­րի համար(որոնք ապա­հո­վում են ԱԹՍ-ները, մի տեխնո­լո­գիա, որը մեզ խիստ անհրա­ժեշտ է):

Ինչպես որ նշվել էր ավե­լի վաղ, բոլոր նորա­րա­րություննե­րը հանգեցնում են հասա­րա­կա­կան անհա­մա­չափ տեղա­բաշխման, բայց ճիշտ ծրագրման ու խնդիրնե­րի լուծմանն ուղված ավե­լի խելա­ցի մոտեցման դեպքում կարող ենք թուլացնել այդ ազդե­ցությունը մեր հասա­րա­կության վրա:

Դեռ շատ անե­լիքներ ունենք:

Առնչվող Հոդվածներ