20 C
Yerevan

Արդա­րություն, Ազա­տություն եւ Համե­րաշխություն

Գարե­գին Միսկարյան

Անարդար միջա­վայրում հանրությունը չի կարող զարգա­նալ այնպես ինչպես արդար միջա­վայրում, իսկ նախկին համա­կարգի հիմքում դրված էր ոչ թե արդա­րությունը, այլ փողն ու իշխա­նությունը։ Հանրությա­նը տարի­նե­րով ներարկել էին փողի իշխա­նությա­նը ալտերնա­տիվ չլի­նե­լու միֆը։ «Ինչքան շատ փող ունես‘ այդքան շատ իշխա­նություն ունես և ինչքան շատ իշխա­նություն ունես‘ այդքան շատ փող ունես»-ի մեջ էր ձևա­վորված ամբողջ արժե­հա­մա­կարգը։ Էս տրամբա­նության մեջ ժողովրդի իշխա­նությունը զավթել էին նրանք ովքեր փող ունեին, ձևա­վորվել էր օլի­գարխիկ իշխա­նություն։

2018 թվա­կա­նին ժողո­վուրդը փորձեց հեղա­փո­խա­կան ճանա­պարհով կտրել այդ արա­տա­վոր շրջա­նը և փորձ արեց իշխա­նությունը վերցնել իր ձեռքը։ Բայց ցավոք նրանք, ում վստահվեց ժողովրդի իշխա­նությունը, չգի­տակցե­ցին իրենց անե­լի­քը և ժողովրդի հռչա­կած հեղա­փո­խությունը վերահռչա­կե­ցին որպես իշխա­նա­փո­խություն, ու էդ տրա­մա­բա­նության մեջ սկսե­ցին տեղա­վո­րել իրենց փափուկ հետույքնե­րը։ Արժեքնե­րի հեղա­փո­խություն այդպես էլ չեղավ։

Ինչու չեղավ արժեքնե­րի փոփո­խություն. բազմա­թիվ պատճառնե­րով։ Նախ կառա­վա­րիչնե­րը չհասկա­ցան դրա կարև­ո­րությունը և ապա ժողովրդի մի ստվար մասը կարծում էր, որ անձե­րով է պայմա­նա­վորված իր անարժա­նա­պա­տիվ գոյությունը։ Շատե­րը, այդ թվում նաև կառա­վա­րիչնե­րը կարծում էին, որ խնդի­րը օլի­գարխիկ համա­կարգի հիմքում դրված կոռուպցիան էր երկրի անարդյունա­վետ կառա­վարման պատճա­ռը (իրա­կա­նում դա էլ էր) և հույս ունեին, որ միայն մի մարդու կողմից կաշառքը մերժե­լը բավա­րար է, որպե­սի ամբողջ ժողո­վուրդը սկսի արժա­նա­պա­տիվ ապրել։

Բայց համա­կարգը համա­կարգ չի եթե այն միայն մի պայմա­նով կարող է գործել և ըստ էության կոռուպցիան ոչ թե պատճառ այլ հետև­անք էր, իսկ հետև­անքնե­րի դեմ պայքա­րը, առանց պատճա­ռը վերացնե­լու սիզի­փոսյան աշխա­տանք է։

Ըստ այդմ, պիտի պետության հիմքում դրվել համա­կե­ցության նոր կանոններ, նոր հարա­բե­րություննե­րի սկզբ դրվեր, որի հիմքում պիտի փողի իշխա­նությա­նը և իշխա­նության փողին փոխա­րինվեին այնպի­սի պարզ արժեքներ, որոնք են‘ արդա­րությունը, ազա­տությունը և համե­րաշխությունը։

Ցավոք, թե մինչև 2018‑ի ընտրություննե­րը, թե առա­վել ևս այդ ընտրություննե­րի ընթացքում և դրա­նից հետո, կառա­վա­րող ուժի և հանրա­յին մյուս բևե­ռի‘ նախկիննե­րի մեջ ծավալված ամբողջ բանա­վե­ճը «սևե­րի և սպի­տակնե­րի» շուրջ էր, «նորե­րի և նախկիննե­րի» մեջ էր, որը բացի անհանդուրժո­ղա­կա­նությունից ու հարությա­նը յուրա­յիննե­րի ու դավա­ճաննե­րի բաժա­նե­լուց այլ բան չէր կարող լինել։ Չեր կարող, որովհետև այդ տարանջա­տումնե­րը իրենց հիմքում չունեին վերը նշված արժեքնե­րից բխող քննարկում այլ զուտ անձնա­կան վրեժխնդրությունը և ռևանշիզմը սնուցող էլե­մենտներ էին։

Մեզ արժեքնե­րի վրա հենվող կառա­վա­րություն է պետք։ Այդ արժեքներն են, որ պիտի լինեն ուղե­նիշ հանրության բոլոր խմբե­րի համար‘ թե կառա­վա­րիչնե­րի, թե ուսա­նո­ղի, թե գիտնա­կա­նի, թե արհեստա­վո­րի։ Փողի իշխա­նությունը մերժե­լը չի նշա­նա­կում մերժել կապի­տա­լի կամ շուկա­յա­կան հարա­բե­րություննե­րի գոյությունը։ Բայց փող ու իշխա­նություն ունե­նա­լը ինքնանպա­տակ է, եթե այն չի ծառա­յում Արդար միջա­վայրում Ազատ քաղա­քա­ցի և Համե­րաշխ հանրություն ունե­նա­լուն։ Առանց այս արժեքնե­րի և դրանց իրա­կան գիտակցման ու գնա­հատման մենք դատա­պարտված ենք լինել օտարնե­րի կցորդ ժողո­վուրդ։

Մեր Ուղին Հարթա­կը կիսում է կայքէ­ջում տեղ գտած տեսա­կետնե­րը:

Առնչվող Հոդվածներ