15.1 C
Yerevan

Դավա­ճա­նությունը Հեղա­փո­խության Օրա­կարգում

Գարե­գին Միսկարյան

Մեծ կորուստներ ունե­ցանք, որի մեջ, ինչ խոսք, մի կողմից երե­սուն տարի պետա­կա­նությունը մսխելն էր, բայց մյուս կողմից էլ 2018-ին համա­կարգը մերժե­լով, Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցին հնա­րա­վո­րություն տվեց հեղա­փո­խության հայտ ներկա­յացրած Նիկոլ Փաշինյա­նին շտկե­լու իրա­վի­ճա­կը, որը նա չարեց։ Ոչ թե լավ չարեց, ոչ թե չհասցրեց այլ հեղա­փո­խությունը հռչակվեց իշխա­նա­փո­խություն ու բառա­ցիո­րեն համա­կարգա­յին ոչ մի փոփո­խություն չարվեց։ Պետությունը ինչպես որ կար‘ չկա­յա­ցած, էդպես էլ մնաց ու Նիկո­լի ամե­նա­մեծ մեղքը դա է, դա է իրա­կան դավա­ճա­նությունը‘ դավա­ճա­նությունը հեղա­փո­խության օրա­կարգին, հեղա­փո­խա­կան արժեքնե­րին, դավա­ճա­նությունը փողոց դուրս եկած մարդկանց։ Շատե­րը կարող է չպատկե­րացնեին, որ մեր խնդիրնե­րը անձե­րով չեն պայմա­նա­վորված, բայց պետության ղեկը ստանձնե­լու պատրաստա­կա­մություն հայտնած մարդը չէր կարող դա չհասկա­նալ, իսկ հասկա­նա­լով չանե­լը հենց դավա­ճա­նություն էր։

Ներկա­յացված 15 կետա­նոց ճանա­պարհա­յին քարտե­զը շարունա­կում է մնալ Նիկո­լի կառա­վա­րության «հրշե­ջի» դերի տրա­մա­բա­նության մեջ‘ երբ իրենք խնդի­րը չլուծե­լով խորացնում էին (օրի­նակ‘ ՍԴ) և ապա «հերո­սա­բար» պայքա­րում էդ խնդրի դեմ։ Առանցքա­յին շոշա­փե­լի ոչինչ չկա դրա մեջ ու չէր էլ կարող վեց ամսում ու էս խառը վիճա­կում ինչ որ բան լիներ։

Բայց մեծա­գույն խնդի­րը ստեղծված անո­րո­շությունն է։ Էդ վեց ամսվա քարտե­զը, ընդա­մե­նը տարանջա­տում է անո­րո­շության մի փուլը (մինչև վեց ամի­սը), անո­րո­շության մյուս փուլից (վեց ամիս հետքից), իսկ քանի որ անո­րո­շությունը մնում է անո­րո­շություն, իսկ մարդիկ չեն կարող հույս կապել անո­րո­շության հետ, ապա վեց ամիս հետո ու նաև էդ ընթացքում ճգնա­ժա­մե­րը ավե­լի են խորա­նա­լու։ Մարդկանց մեջ հույս պիտի արթնա­նա, ապա­գա­յի հանդեպ, լույս պիտի տեսնեն, պիտի տեսնեն թե վեց ամիս հետո ուր ենք գնում և ինչպես։ Դրա մասին խոսք չկա…

Բայց խոսք կա հակա­ռա­կի մասին. խոսք կա, որ պատե­րազմա­կան վիճա­կից ելնե­լով Ամուլսա­րում սկսել են լայնա­ծա­վալ աշխա­տանքներ։ Ու խնդրում եմ Նիկո­լին, թող ինձ, որպես Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցու, բացատրի, որ եթե էդ լուրե­րը հանկարծ ճիշտ լինեն, ու պարզվի, ես‘ կրկնա­կի պարտվածս, ինչպես եմ ապրե­լու էս երկրում։ Այո, գուցե ոսկու շուկա­յա­կան գինը բարձրա­ցել է, բայց դրա­նից հանքի շահա­գործմա­նը հետբկապված ռիսկե­րը չեն նվա­զել ու հետև­ա­բար, եթե հանքը շահա­գործվեց, 500 տարով խորացնե­լու է էս երկրի հետ կապված անո­րո­շությունը։

Շատ կուզե­նա­յի, որ առա­ջի­կա օրե­րին Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ը խոսեր Ամուլսա­րի մասին և հայտներ կառա­վա­րության դիրքո­րո­շումը։ Հանքը ասեղ չի, որ դեզի մեջ պահվի։ Վաղ թե ուշ ամեն ինչ հայտնի է դառնա­լու, ու եթե պարզվի, որ պատե­րազմա­կան վիճա­կից օգտվել ու հանք եք շահա­գործել, դա կլի­նի երկրորդ դավա­ճա­նությունը։ Ու կապ չունի, թե քանի հոգի ու ինչ խստության պատասխան կտան դրա համար, ցավը էն է, որ ինչպես պատե­րազմում մարդկա­յին կորուստնե­րը, էնպես էլ հանքի հետև­անքնե­րը վերացնե­լը անհնար են։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5532629260096411

Մեր Ուղին Հարթա­կը կիսում է կայքէ­ջում տեղ գտած տեսա­կետնե­րը:

Առնչվող Հոդվածներ