16.9 C
Yerevan

Հիմա Մեր Պարտությունը Իմաստա­վո­րե­լու Պահն Է

Սուրեն Սահակյան

Դեռ պատե­րազմից մի քանի օր կամ շաբաթ առաջ աչքովս ընկավ մի մտա­ծո­ղի միտքը, թե պատե­րազմում իրա­կան հաղթո­ղը պարտվողն ա։ Նա էդ միտքը բացատրում էր նրա­նով, որ պարտվո­ղը ստիպված ա լինում վերաի­մաստա­վո­րել իր կյանքը, վարքը, մտա­ծե­լու կերպը և, ի վերջո, բռնում զարգացման ճանա­պարհը, ինչը նրան նոր բարձրունքնե­րի ա հասցնում։ Հաղթո­ղը, ի տարբե­րություն սրա, կարծում ա, որ հաջո­ղության համար ինքը ամեն ինչ ունի, ամեն ինչ ճիշտ ա անում ու մնում ա զարգացման նույն մակարդա­կում։ Ինչ-որ ժամա­նակ անց պարտվո­ղը օրի­նա­չա­փո­րեն գերա­զանցում ա հաղթո­ղին։

Էս կարծի­քը, միտքը մինչ օրս չի թողնում ուղեղս հանգստա­նա։ Երկու ամիս ա, ինչ մե՛կ համա­ձայնում եմ մտքի հեղի­նա­կի հետ, մե՛կ մտքիս մեջ նրա հետ սուր բանա­վի­ճում, թե իրա­կա­նությունից կտրված ա էդ միտքը։ Երբ պատե­րազմում հաղթա­նա­կի շանս էր երև­ում, գրել էի, որ թեպետ կհաղթենք, բայց միևնույնն ա՝ պետք ա վերաի­մաստա­վո­րենք մեր ապրե­լու կերպը։ Սա համա­ձայնե­լու դրվագն էր։ Իսկ երբ Ադրբե­ջա­նը Արցա­խի հարավ-արև­ելքում կորցրել էր 25 տարում ձեռք բերած ծանր սպա­ռա­զի­նության մեծ մասը ու չնչին արդունքի հասել, գրել էի, որ բոլոր պարտվողնե­րը չի, որ բավա­րար եզրա­կա­ցություններ են անում և բոլոր հաղթողնե­րը չի, որ մնում են նույն մակարդա­կի վրա։ Դա բանա­վե­ճի դրվագն էր։

Վերջերս ընդունված ա ինքնա­խա­րա­զանման ակտե­րով հանդես գալ, թե ինչ վատն էինք մենք, որ հողե­րը խելոք հետ չէինք տալիս, բանակցություննե­րին մաքսի­մալ կառուցո­ղա­կան չէինք, Արցա­խը Հայաստա­նի մաս էինք համա­րում և այլն։ Բայց դրանք, ըստ իս, հետև­անքներ են։ Աստճա­նա­բար սկսում եմ համա­ձայնել մտքի հեղի­նա­կի հետ։ Պարտության պատճա­ռը արժեքնե­րի կորուստն էր։ Մեզ թվում էր, թե ֆիդա­յա­կան տրա­մա­բա­նությամբ ու սպա­ռա­զի­նությամբ բանակ ունե­նա­լը հերիք ա հաղթե­լու համար։ Չէ՞ որ մինչ այդ նույն կերպ հաղթել էինք։ Դրա համար բանա­կը սարքե­ցինք բիզնես։ Մեզ այն պետք չէր։ Ինչը ավել էր, վաճառվում էր։ Տնտե­սությունը դարձավ կորզող, վաշխա­ռուա­կան, ուտել-խմե­լու, վայելքնե­րի միտված։ Աշխա­տանքն արժեզրկվեց։ Ով սեփա­կան քրտինքով աշխա­տում էր, ապրում, հարգի չէր, «շուստրի» չէր, կյանքի մարդ չէր ու հալածվում էր։ Հիմքում էն էր, որ մենք հաղթել ենք, մենք ուժեղ ենք, մեզ հիմա ամեն ինչ կարե­լի ա, մենք զավթող ենք ու եթե էդ պահին հարմար թշնա­մի չկա, ապա կարե­լի ա յուրա­յի­նից զավթել։ Մեծ զրկանքնե­րից հետո զավթե­լու ու վայե­լե­լու ժամա­նակներն էին եկել։ Կեր, խմի, քեֆ արա, Նազար ջա՛ն։ ՈՒ որ նայում ես՝ ովքեր են փողի ու վայելքնե­րի գերի դարձել… Ախր էդ մարդիկ կյանքը չէին խնա­յում արժեքնե­րի համար ու հետո ո՜նց փչա­ցան, ո՜նց ամբողջ անցած ճանա­պարհը ոտքի տակ տվե­ցին, ո՜նց 26 տարի անց փախան մարտի դաշտից ու միայն նահանջի հրա­մաններ էին տալիս։ Ախր նույն դաշտե­րում հրաշքներ էին գործում, երբ կորցնե­լու միայն արժեքներ ունեին։

Լավ, հիմա անցանք էդ փուլը, պարտվե­ցինք։ Դասեր քաղե՞լ ենք արդյոք։ Նայեք էսօրվա հանրա­յին կյանքը։ Մի հոգի ա մեղա­վոր՝ Նիկո­լը, ու շատ քիչ ա խոսվում, որ մենք պետք ա վերաի­մաստա­վո­րենք մեր ապրե­լու կերպը։ Ավե­լին, նրանք, որոնք հետև­ո­ղա­կա­նո­րեն կերտե­ցին էս պարտությունը, ասում են, որ իրենց ժամա­նակ ամեն ինչ ավե­լի լավ էր ու պետք ա նույն կերպ էլ շարունա­կել։ Ո՛չ մի փոփո­խություն։ Մեղավո՞ր ա արդյոք Նիկո­լը։ Իհա՛րկե։ Պե՞տք ա հեռա­նա, որովհետև ունակ չեղավ բավա­րար չափով փոխե­լու արժեքնե­րը։ Իհա՛րկե։ Ի՞նչ արժեքներ ենք փոխե­լու ու ո՞նց։ Էդ հարցը ոչ ոք չի քննարկում։ Միայն՝ «Նի-կո՛լ, դավա-ճա՛ն», «Նի-կո՛լ, հեռա-ցի՛ր»։

Սովո­րա­բար նման գրա­ռումնե­րի տակ մարդիկ պահանջում են մե՛ր պատկե­րա­ցումներն ասել, քայլեր նշել, այլ ոչ միայն ստա­տուս գրել։ Մենք ասում ենք։ Ամեն հարցազրույցի մեջ, հանրա­յին խոսքի մեջ դրա­նից ենք խոսում, մեր կուսակցության ծրագրե­րի, արժեքնե­րի, սկզբունքնե­րի մեջ հենց դա՛ ա նշված։ Արժեքնե­րը՝ արդա­րություն, ազա­տություն ու համե­րաշխություն՝ հենց նշված հերթա­կա­նությամբ ու առաջնա­հերթություննե­րով։ Աշխա­տանքը, ռեալ տնտե­սությունը պետք ա կուռք դառնան, որոնց հիմքում կլի­նի նշված արժեքնե­րը։ Սրանք, իհարկե, լայն հասկա­ցություններ են, որոնք բացե­լու հնա­րա­վո­րություն կունե­նանք նվա­զա­գույնը՝ նախընտրա­կան արշա­վում։ Կարև­ո­րը՝ հարցնել, հարցադրել, թե ինչ ա լինե­լու հետո, ոչ թե ովքեր են լինե­լու։ Քաղա­քա­ցի­նե­րից ա կախված, թե ինչի մասին թենա­ծունե­րը կխո­սեն ընտրություննե­րի ժամա­նակ։ Կարող ա լինել սև-սպի­տա­կի, կոմպրո­մատնե­րի քարո­զարշավ ու արժեքնե­րի ընտրություն։ Ամեն ինչ մեզնից ա կախված։

Մեր Ուղին Հարթա­կը կիսում է կայքէ­ջում տեղ գտած տեսա­կետնե­րը:

Առնչվող Հոդվածներ