20 C
Yerevan

Ինչո՞ւՔաղաքացու Որո­շում

Գարե­գին Միսկարյան

Կուսակցությունը, որի մաս եմ կազմում ես կոչվում է.

Քաղա­քա­ցու Որո­շում Սոցիալ-դեմոկրա­տա­կան կուսակցություն։Ինչո՞ւ:

Երբ կուսակցություն էինք հիմնում ու անվան հարցը առաջ եկավ, քննարկումնե­րը մեղմ ասած շատ բուռն էին։ Տարբեր հնա­րա­վոր տարբե­րակնե­րից ես անձամբ քվեարկել եմ ներկա տարբե­րա­կին կողմ ու ասեմ, թե ինչու.

Լինե­լով ակտիվ քաղա­քա­ցիա­կան պայքարնե­րի մեջ, մեզա­նից շատե­րը միշտ մերժել են կուսակցություննե­րը, հասկա­նա­լով, որ նրանք բացա­ռա­պես անձնա­կան և խմբա­կա­յին շահե­րը սպա­սարկող գործիքներ են մեր պետության մեջ։ 2017 թվա­կա­նի ԱԺ «ընտրություննե­րից» առաջ Նիկո­լին ու Արա­րա­տին համո­զում էինք, որ ընտրություննե­րին չմասնակցեն և փողո­ցով գնանք հեղա­փո­խության։ Որովհետև դրանք ընտրություններ չէին, այլ ռեժի­մի վերարտադրության գործիք։ Քաղա­քա­ցին զրկված էր իրա­կան ընտրություն կատա­րե­լու հնա­րա­վո­րությունից։

Նիկո­լը հրա­ժարվեց, ասե­լով, որ ինքը քաղա­քա­կան գործիչ է և պարտա­վոր է մասնակցել քաղա­քա­կան պրո­ցեսնե­րին, իսկ Արա­րա­տը ասաց, որ իրա­կան շանս կա հաղթե­լու։ Սա ազդակ էր, որ երկուսն էլ լինե­լով երկրի նկատմամբ սրտա­ցավ մարդիկ, այնուա­մե­նայնիվ բնույթով ապա­քա­ղա­քա­կան էին, որովհետև ակնհայտ էր, որ (հույս ունեմ‘ անգի­տակցա­բար) մաս էին կազմում ռեժի­մի վերարտադրման պրո­ցե­սին։

Գոնե ինձ համար, հիմնա­կան պատճառնե­րից մեկը սա էր, որ երբ Նիկո­լը Գյումրիից քայլե­լով հասել էր Հրազդան, Սուրե­նի հետ որո­շե­ցինք, որ, քանի որ Նիկո­լը խոստա­ցել էր Անցումա­յին կառա­վա­րություն ձևա­վո­րե­լով կատա­րել հեղա­փո­խա­կան օրա­կարգի մեր առա­ջադրած 5 կետե­րը, ապա լավա­գույն բանը, որ հնա­րա­վոր կլի­նի անել Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կա­նությունը կայացնե­լու համար‘ նոր իրա­կա­նության մեջ գաղա­փա­րա­կան հենքի վրա հիմնել կուսակցություն և փորձել օժանդա­կել Հայաստա­նի Քաղա­քա­կան դաշտի քաղա­քա­կա­նացմա­նը‘ առողջացմա­նը։

Սա էր պատճա­ռը, որ հեղա­փո­խությունից հետո մենք մերժե­ցինք կառա­վա­րող ուժին մաս կազմե­լու տարբեր ժամա­նակնե­րում մեզ արված առնվազն երեք առա­ջարկնե­րը։ Մենք մտա­ծում էինք, որ եթե ռեֆորմներ անե­լու քաղա­քա­կան կամք լինի, ապա մենք «դրսից» էլ կարող ենք օգնել, իսկ եթե այդ կամքը չլի­նի, ապա մենք «ներսում» դժվար թե կարո­ղա­նանք բան փոխել։

Հիմա անվան մասին.

Քաղա­քա­կա­նությունը քաղա­քա­կանցնե­լու‘ քաղա­քա­կան պայքա­րը գաղա­փարնե­րի, արժեքնե­րի և ծրագրե­րի պայքար դարձնե­լու համար կուսակցությունը պիտի լինի դրանց վրա հիմնված (առհա­սա­րակ կուսակցությունը այդպի­սին պիտի լինի): Եվ ես քվեարկե­ցի ներկա տարբե­րա­կի օգտին, որովհետև ես գտնում եմ, որ.

Հայաստա­նը պիտի լինի ժողովրդա­վար, Հայաստա­նում քաղա­քա­ցին պիտի հնա­րա­վո­րություն ունե­նա իրացնե­լու իր իշխա­նությունը և քանի որ իշխա­նությունը մեծ հաշվով քաղա­քա­ցու ՈՐՈՇՈՒՄ կայացնե­լու հնա­րա­վո­րությունն է, ապա ես քվեարկե­ցի ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ տարբե­րա­կին կողմ, և քանի որ այդ որո­շումը պիտի բխի իմ արժեքնե­րից (իսկ ես մեծ հաշվով սոցիալ դեմոկրա­տա­կան արժեքնե­րի կրող եմ)։ Անվան մեջ, իմ կարծի­քով, պիտի լինեին նաև նշված արժեքնե­րը, որպեսզի լսո­ղի համար պարզ լիներ, թե ինչ արժեքնե­րի մասին է խոսքը, և ում հետ է ինքը ճանա­պարհ գնա­լու։

Որոշ մասնա­գետներ ասում են, որ մարկե­տինգա­յին առումով ճիշտ անուն չի ընտրված։ Ասում են (և ես էլ համոզվել եմ), որ շատե­րի մոտ սոցիալ դեմոկրա­տիան ասո­ցացվում է սոցիա­լիզմի հետ, ինչը լուրջ խնդիրներ է առա­ջացնում։ Գուցե… ես մարկե­տո­լոգ չեմ, բայց… ես գտնում եմ‘ կուսակցությունը բանդե­րոլ չի, որ գեղե­ցիկ փաթե­թա­վո­րես ու մատուցես հանրությա­նը, իսկ հետո անես այն‘ ինչ քեզ է հարմար։ Քաղա­քա­կան, գաղա­փա­րա­կան կառույցի անվա­նումը պիտի քաղա­քա­ցուն հաղորդի գաղա­փար, այլ ոչ թե քիմքին հաճո ինչ որ պաթո­սա­խա­ռը բառեր‘ հայրե­նիք, փրկություն, վերածնունդ, առա­քե­լություն, սրտա­ցա­վե­րի միասնություն և այլն։

Գուցե ես սխալ եմ, բայց սա իմ համոզմունքն է և կարծում եմ Քաղա­քա­կա­նությունը քաղա­քա­կա­նացնե­լու ժամա­նակն է, պաթոսն ու պոպուլիզմը լավ տեղ չեն տանում…

Առնչվող Հոդվածներ