20 C
Yerevan

Հակա­ռակ Դեպքում Չոքելն Անխուսա­փե­լի Է

Մուրացկա­նը ստիպված է ուտել այն, ինչ նրան տալիս են:

Րաֆֆի

Արա­յիկ Մկրտումյան

Այս տողերն իրենց մեջ խորը և դառը ճշմարտություն են պարունա­կում: Եվ իրոք, մուրացկանն ընտրե­լու կամ պահանջե­լու հնա­րա­վո­րություն չունի, նա պիտի գոհա­նա, եթե իրեն ինչ որ բան են տալիս, որովհետև երբ խնդրում ես, ստիպված ես համա­ձայնվել ստա­ցա­ծի հետ:

Երբ խնդրում ես, դիմա­ցի­նին իրա­վունք ես տալիս որո­շե­լու թե քեզ ինչ, ինչքան ու ինչպես է պետք:

Անձնա­կան մակարդա­կում ստո­րա­ցուցիչ այս հանգա­մանքն ավե­լի ծանր է հասա­րա­կա­կան, ազգա­յին, պետա­կան մակարդակնե­րում, երբ ինչ որ բան ենք խնդրում ուրիշնե­րից, այդ ուրիշներն են որո­շում, թե արդյո՞ք մեզ դա տան, թե ոչ, կամ ինչ տան ու ինչ պահանջեն դրա դիմաց։

Երիցս ճիշտ էր Մլե­հը, ով գտնում էր, որ հարև­ան պետությունը կարող է լինել բարե­կամ կամ դաշնա­կից, բայց ոչ մի դեպքում հովա­նա­վոր, որովհետև շատ լավ գիտեր, թե ինչ է նշա­նա­կում քո ընտրության իրա­վունքը տալ դիմա­ցի­նին:

Բայց նրան չհասկա­ցան թանձրա­միտ հոգև­ո­րա­կաններն ու շահա­մոլ, կույր իշխաննե­րը, ովքեր խնդրե­լու կողմնա­կիցն էին, ոչ թե պահանջե­լու, վերցնե­լու:

Հետո պատմության անի­վը թարս պտտվեց ու մենք սկսե­ցինք խնդրել, ֆրանսիա­ցի­նե­րին, անգլիա­ցի­նե­րին, Հռո­մի պապին, պարսի­կին, թուրքին, գերմա­նա­ցուն, ամե­րի­կա­ցուն ու նրանք էլ որո­շե­ցին, թե ինչ տան մեզ կամ ընդհանրա­պես տան թե ոչ:

Անկախ նրա­նից թե ՄԱԿ‑ն է, Վենե­տի­կի հանձնա­ժո­ղո­վը, Մինսկի համա­նա­խա­գահնե­րը, ԵՄ‑ի կամ ԵԱՏՄ‑ի խորհուրդը, ռուս կայսրը, թե ամե­րի­կա­ցի նախա­գա­հը, նրանք մեր ակնկա­լիքնե­րը չեն արդա­րացնե­լու: Որովհետև մենք խնդրում ենք, իսկ իրենք էլ կորո­շեն, թե լսեն մեզ, թե ոչ:

Մուրացկա­նի սինդրո­մը, զոհի ու խեղճի, անարգվա­ծի, թույլի կերպա­րը շահե­կան է առանձին անհատնե­րի համար, որոնք այլ կերպ չեն կարո­ղա­նում հասնել իրենց պահանջնե­րին, քան տարա­տե­սակ մանի­պուլյա­ցիա­նե­րով ու պրո­վո­կա­ցիա­նե­րով: Մենք մեծ խնդիր ունենք:

Մենք պետա­կան ու հասա­րա­կա­կան մասշտա­բով սովո­րել ենք ուրիշնե­րին ինչ որ բաներ խնդրե­լու՝ առա­վել հաճախ՝ հող, փող, ցեղասպա­նության ճանա­չում և այլն և այլն և այլն:

Մենք այդպես էլ չհասկա­ցանք, որ բռնա­բարված կնո­ջը կարեկցում են, երբեմն օգնում, ավե­լի հաճախ արհա­մա­րում, բայց երբեք չեն հարգում, անկախ նրա­նից, որ նրա երե­սին չեն գոռում, որ դու թույլ ես, վատն ես, որովհետև ինքդ քեզ չես կարո­ղա­նում պաշտպա­նել:

Բայց եթե առանձին կնոջ դեպքում, վերջինս հաճախ իրոք հնա­րա­վո­րություն չունի պաշտպանվե­լու, երբ նրա հավա­տը չարա­շա­հել են, խաբել կամ ուժ գործադրել, որին նա ի վիճա­կի չի եղել հակա­դարձե­լու, ապա ազգե­րի դեպքում դա անթույլատրե­լի է։

Պապ թագա­վո­րը, որին եկե­ղե­ցա­կաննե­րը ատում էին, որովհետև նա եկե­ղե­ցու ունեցվածքը բռնագրա­վեց, անկա­խացրեց հայ եկե­ղե­ցին: Հայ կաթո­ղի­կո­սը պիտի խնդրեր Կեսիա­րիա­յի մետրո­պո­լի­տին, որ նա իրեն օծեր, հակա­ռակ դեպքում կաթո­ղի­կո­սի թեկնա­ծուն չէր հաստատվում: Նույն կերպ և արդեն սկսել էին սովո­րել, որ եթե հունաց կայսրը կամ պարսից շահը չի հաստա­տում, ապա արքան արքա չէ: Պապը կոտրեց այս կարծրա­տի­պերն ու վաստա­կեց ծնկե­լու սովոր մարդկանց թշնա­մանքը:

Բուլգա­կովն ասում էր. «Երբեք ոչ ոքից ոչինչ մի խնդրեք, հատկա­պես, երբ նրանք ուժեղ են ձեզնից: Իրենք կառա­ջարկեն, իրենք էլ կտան»:

Գուցե դառն է հնչում, բայց այսօր մենք հարմարվել ենք խնդրել-աղերսե­լուն: Խնդրում ենք սրան-նրան, որ մեր իրա­վունքնե­րը հարգի ու պաշտպա­նի:

Ո՛չ: Հազար անգամ ոչ:

Խնդրանքը թանկ բան է: Իսկ մուրացկա­նությունը՝ նրա կեղծ երկվորյա­կը:

Եկեք հարգենք ինքներս մեզ՝ որպես մարդ, քաղա­քա­ցի, հասա­րա­կություն, ազգ, ժողո­վուրդ, պետություն:

Հակա­ռակ դեպքում չոքելն անխուսա­փե­լի է: Չոքա­ծը շուտ է պառկում, իսկ պառկա­ծին ոչ թե քրիստո­նեա­բար օգնում են, բարձրացնում, այլ ոտքերն են սրբում վրան:

Եվ ինչո՞ւ ենք այդպես համա­ռո­րեն նայում, թե ՌԴ‑ն կամ արևմուտքը կհա­մա­ձայնվի ինչ որ բանի թե ոչ: Դուք ձեր հարև­ա­նին չեք հարցնում, թե ինչ անեք ձեր տանը, իսկ մենք ահա ողջ աշխարհին հրա­վի­րել ենք ու խնդրում ենք, որ նա հաստա­տի կամ մերժի: Գրո­ղը տանի, հասկանո՞ւմ եք:

Նրանք են որո­շում, թե մեզ ինչ է պետք, ինչ իրա­վունք: Ու մենք համա­ձայնվում ենք: Սա ավե­լի վատ է, քան ողբերգությունը, սա սխալ է, գիտակցված սխալ:

Մեզնից շատերն անհա­տա­պես ամա­չում են ինչ որ մեկից ինչ որ բան խնդրել, համա­րում են, որ դա պատվից ցածր է: Որովհետև ուզում ենք, որ մենք ինքներս ամեն ինչ կարո­ղա­նանք, որ երբևէ խնդրո­ղի դերում չհայտնվենք, որովհետև մերժվե­լու ամոթն ավե­լի սարսա­փե­լի է:

Այդ դեպքում ինչո՞ւ մենք բոլորս, որ այդպես համա­ռո­րեն իրա­րից ոչինչ չենք խնդրում անձնա­կան դաշտում, խնդրում ենք համաշխարհա­յին մաստշա­բով:

Որովհետև մենք մեզ ազգա­յին ու պետա­կան պատասխա­նա­տու չենք համա­րում: Մենք տեր ենք արդյունքին, ոչ թե հետև­անքնե­րին:

Երբ կմիա­վորվենք ու ազգի ամոթն ու պպա­տի­վը կդառնա մերը, սեփա­կա­նը, մենք չենք խնդրի, մենք կվերցնենք:

Եթե ոչինչ չփո­խե­ցինք, ապա­գա­յում էլ ստիպված ենք լինե­լու բավա­րարվե­լու նրա­նով ինչ ուրիշնե­րը կտան:

Առնչվող Հոդվածներ