սոց ցանց

Կարծում Եմ՝ Հակառակը…

Սուրեն Սահակյան

Չնայած հրադադարի հաստատման պայմաններին, դրանց խախտմամբ հայկական դիրքերի վրա ադբեջանական առաջխաղացման խաղադրույքի հիմքում էն ա, որ հայկական կողմը նոր պատերազմ սկսելուց զերծ կմնա։

Հաշվարկը շատ պարզ ա՝ պարտության պատճառով հեղինակազրկված կառավարող ուժ, վարչապետ, քաղաքական անկայուն վիճակ ու էս պայմաններում իր գործողություններում սահմանափակված կառավարություն։

Բայց արդյո՞ք ադրբեջանական կողմը կզսպվի, եթե վարչապետը փոխվի։ Կարծում եմ՝ հակառակը։

Մինչդեռ հայկական հանրությունը պահանջում ա «մի բան անել»։ «Մի բան անելը» նշանակում ա ռազմական բախում ու հնարավոր նոր պատերազմ։ Ու կապ չունի՝ Հայաստանում ով ա երկրի կառավարման ղեկին։ Ի՞նչ են անելու «մի բան անելու» պահանջ դնողները (այդ թվում, պետք ա ազնիվ լինել՝ ես)։

Ես կարծում եմ, որ հայկական զինված ուժերը պե՛տք ա պաշտպանեն հայկական տարածքների անձեռնմխելիությունը, զինվորների ու քաղաքացիների անվտանգությունը։ Նրանց գոյությունն այլ իմաստ չունի։ Եվ եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չեն տալիս (իսկ դրանք արդյունք չեն տա, որովհետև հենց հայկական կողմը դիմում ա խաղաղության երաշխավորին՝ ՌԴ-ը, նույն մարդիկ սկսում են ավելի սաստիկ քննադատել), ապա պե՛տք ա լինի պատերազմ։

Էս մտքի համար ինձ խաչելու են։ Ասելու են, թե ես հո խելքս չե՞մ թռցրել, մի՞թե հերիք չէին մեր զոհերը, մի՞թե մեր բանակը պատրաստ ա նոր պատերազմի։ Մեր զոհերը շատ էին, բանակը չգիտեմ, բայց հանրությունը պատրաստ չի նոր պատերազմի։ Բանակի մարտունակության մասին հարցի պատասխանն, անկեղծ ասած, չգիտեմ։ Հուսամ՝ այո, որովհետև «մի բան անելու» ճնշումն էնքան մեծ ա, որ կառավարությանն այլ ելք չի մնալու, քան անել էդ քայլը։ Ու էս առումով հետաքրքիր ա փողոցում գտնվող քաղաքացիների, նախկին քաղաքական ռեժիմի տարբեր ներկայացուցիչների արձագանքը։ Նրանք էլ են, չէ՞, կառավարությանը քննադատում վերջին օրերի ադրբեջանական սանձարձակության համար։

Հիմա, երբ Արցախում գտնվող մեր բանակը տագնապով դիրքերում ա, պնդելո՞ւ են, որ դա հենց էդ «մի բան անել»-ն էր, թե՞ հիմա էլ պատերազմը սկսելու մեջ են քննադատելու, այնինչ հենց իրենք էին պնդում, որ եթե «մի բան չանենք, ուրեմն պետություն չկա»։

Հնարավոր ա, որ գրառումը հակասական մեկնաբանություններ առաջացնի, դրա համար էս գլխից պարզաբանեմ։ Երբ երկրի վիճակը սկսեց ապակայունանալ, երկու օրը մեկ խնդրում էինք խելքներս գլուխներս հավաքել ու փորձել մեր բոլոր պահանջները հետաձգել մինչև իրավիճակի կայունացումը։ Էական չի, թե կայունացումը ոնց կլիներ։ Կարծում էինք, որ դրա լավագույն ճանապարհը վարչապետին չեզոք թեկնածուով փոխարինելն էր։ Մի բան էլ էինք պնդում՝ որ փողոցում գտնվողների թեկնածուի «հաղթանակն» ավելի էր ապակայունացնելու վիճակը․ Դա քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհ չէ՛ր։ Եվ էլի մի անգամ էլ պատմությունը, ժամանակն ու իրողությունները բերեցին նրան, որ եթե ուզում ես խաղաղություն լինի, պետք ա մարտունակ, ամուր ու մարտահրավերներին միշտ պատրաստ բանակ ունենալ։

Էլի շարունակեմ պնդել, որ մեր առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար առաջին հերթին կայունություն ա պետք։ Պետք ա պետական կառավաման համակարգը կարողանա շուրչ քաշել, սկսի աշխատել։ Քանի որ արդեն վաղուց թացը չորի հետ խառնվել ա, ասեմ, որ կառավարման համակարգի անգործունակության մեջ առաջին մեղավորը կառավարող ուժն ա ու միայն երկրորդ ու վերջին հերթին դրա հնարավորությունը չտվողները:

facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *