14.7 C
Yerevan

Մենք Պիտի Ինքնո­րոշվենք

Գարե­գին Միսկարյան

«Ինքնո­րոշման իրա­վունքը» միջազգա­յին իրա­վունքի հիմնա­րար դրույթնե­րից է, որը ենթադրում է յուրա­քանչյուր ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ կողմից սեփա­կան պետության գոյության ձևի վերա­բերյալ ինքնուրույն որո­շում կայացնե­լու իրա­վունք։

Քանի դեռ մենք «հովա­նա­վորներ» ենք փնտրում, մենք որպես ազգ դեռ ինքնո­րոշված չենք, ու դրա անհրա­ժեշտությունը էս փուլում արդիա­կան է, ավե­լի քան երբևէ։

Ո՞ր տարածքում ենք ինքնո­րոշվում, ի՞նչ արժեքներ ենք դավա­նում, ի՞նչ արժեք ենք ստեղծե­լու, ինչպի­սի կարճա­ժամկետ և երկա­րա­ժամկետ նպա­տակներ ենք դնում։

Արդյո ՞ք Հայաստա­նի Հանրա­պե­տության գոյության նպա­տա­կը պիտի լինի հայոց լեզվի և եկե­ղե­ցու պատմության պահպա­նումը, թե դրանք միջոց են լինե­լու հասնե­լու ավե­լի մեծ նպա­տակնե­րի։ Արդյո ՞ք մենք շարունա­կե­լու ենք հպարտա­նալ կամ ամա­չել մեր պատմությունից, թե սերունդնե­րի համար իրենց պապե­րով հպարտա­նա­լու պատմություն ենք կերտե­լու։ Արդյո ՞ք շարունա­կե­լու ենք ամեն ինչ փողով չափել, թե մեր բոլոր հայրե­նա­կիցնե­րին հասա­նե­լի արժա­նա­պա­տիվ կյանքը մեզ ավե­լի մեծ հոգև­որ բավա­րարվա­ծություն է պարգև­ե­լու։ Արդյո ՞ք մենք շարունա­կե­լու ենք դիպլո­մը գիտե­լի­քից վեր դասել, անձնա­կան շահը հանրա­յի­նից վեր դասել, հայրե­նի­քի մասին ճառեր ասե­լը հայրե­նի­քը մաքուր պահե­լուց վեր դասել, զինվո­րի կենա­ցը խմե­լը անձնա­կան ծառա­յությունից վեր դասել։

Ինչպի­սի՞ պետություն ենք մենք ցանկա­նում ունե­նալ։ Եթե մենք էս հարցե­րին չպա­տասխա­նե­ցինք, մեր փոխա­րեն ուրիշներն են պատասխա­նե­լու, բայց դրա­նից հետո մենք էլի տևա­կան ժամա­նակ չենք կարո­ղա­նա­լու մեր կյանքի վերա­բերյալ որո­շումներ կայացնել։ Իսկ դա վասա­լությոյնն է։ Մենք պիտի ինքնո­րոշվենք։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5596348457057824

Առնչվող Հոդվածներ