24.7 C
Yerevan

Տարածքա­յին Հաղթա­նակ. Բայց Ո՚չ Քաղա­քա­կան…

«Կարև­որ է , որ Հայաստա­նում կայուն վիճակ պահպանվի ու կազմա­կերպվեն արտա­հերթ ընտրություններ».

Հարցազրույց ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ

– Պարո՛ն Մինասյան, թեև հրա­դա­դա­րի մասին փաստա­թուղթ է ստո­րագրվել, բայց ադրբե­ջա­նա­կան կողմը շարունա­կում է Արցա­խի որոշ բնա­կա­վայրե­րի ուղղությամբ ագրե­սիվ գործո­ղություննե­րի դիմել։ Ի՞նչ է կատարվում, և ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրնե­րը։

– Ըստ երև­ույթին Արցա­խում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի երկու պատճառ կա։ Առա­ջի­նը՝ սա ցույց է տալիս, որ պատե­րազմը տակա­վին չվերջա­ցավ, և ազե­րի­նե­րը փորձում են ճնշում գործադրել թե՛ Հայաստա­նի, թե՛ խաղա­ղության, թե՛ Ռուսաստա­նի զորքե­րի վրա։ Նրանք ցույց են տալիս, որ ճնշումնե­րը տակա­վին գոյություն ունեն։ Ցանկա­նում են նաև, որպեսզի Հայաստա­նի ներսում լարված քաղա­քա­կան վիճա­կը պահպանվի։

Երկրորդ՝ ըստ երև­ույթին ազե­րի­ներն այնպես արե­ցին, որպեսզի ավե­լի դյուրին ձևով իրա­կա­նացնեն իրենց ծրագրե­րը Ղարա­բա­ղում։ Եվ ուզում են առի­թից օգտվել ու ցույց տալ, որ Մինսկի խումբն անօ­գուտ է, այլևս վերջա­ցած է։ Այսինքն՝ փորձում են ցույց տալ, որ Մինսկի խմբի էությունը վերջա­ցած է։

– Ալիևը Բաքվում արհա­մարհա­կան պատասխան տվեց Մինսկի խմբի ամե­րի­կա­ցի ու ֆրանսիա­ցի համա­նա­խա­գահնե­րին։ Հայաստա­նում Արցա­խի նախա­գա­հը չհանդի­պեց նրանց հետ։ Ըստ ձեզ՝ Մինսկի խումբն ի՞նչ անե­լիք ունի այս գործընթա­ցում։

– Նախ այդ հարցը պետք է ուղղել Փարի­զում ու Վաշինգտո­նում։ Քանի որ Ռուսաստա­նը, Ադրբե­ջանն ու Թուրքիան ապտա­կե­ցին Արևմուտքին՝ Ֆրանսիա­յին ու ԱՄՆ-ին, արդյոք ֆրանսիա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­նե­րը պե՞տք է պատասխա­նեն, թե՞ ոչ։ Եթե պետք է պատասխա­նեն, դա հօգուտ հայե­րի՞ է լինե­լու, որպեսզի ծառա­յի հայկա­կան շահե­րին, թե՞ ոչ։ Եթե չպետք է պատասխա­նեն, նշա­նա­կում է, որ Մինսկի խումբն իսկա­պես վերջա­ցավ։ 

– Համա­նա­խա­գահնե­րի այցը Երև­ան ու Բաքու ինչ-որ զարգա­ցումներ նշմարե՞ց։

– Քանի որ Ֆրանսիան ու ԱՄՆ‑ն չստո­րագրե­ցին նոյեմբե­րի 9‑ի հրա­դա­դա­րի պայմա­նա­գի­րը, շատ վիրա­վորված ձևով ընդունե­ցին այդ փաստա­թուղթը, որովհետև Մինսկի խմբի ստո­րագրություն չկա այդ փաստաթղթի տակ։ Թուրքիան ու Ռուսաստա­նը երկու ամսվա մեջ արե­ցին այն, ինչ Մինսկի խումբը չկա­րո­ղա­ցավ անել 28 տարվա մեջ։

Ուրեմն, ամե­րի­կա­ցի­ներն ու ֆրանսիա­ցի­նե­րը ապտակ են ստա­ցել և հիմա փորձում են ցույց տալ, որ Մինսկի խմբի առա­քե­լությունը չի ավարտվել։

Այդ պատճա­ռով ֆրանսիա­ցի ու ամե­րի­կա­ցի համա­նա­խա­գահներն այցե­լե­ցին Բաքու և Հայաստան՝ ցույց տալու համար Ալիև­ին, Փաշինյա­նին, Պուտի­նին ու Էրդո­ղա­նին, որ Ղարա­բա­ղի հարցը չի վերջա­ցել։

– Հնարավո՞ր է Արցա­խի կարգա­վի­ճա­կը քննարկվի, հայանպաստ լուծում լինի Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության ձևա­չա­փով։

– Նայած, թե ինչ են ուզում ֆրանսիա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­նե­րը։ Արդյոք այդ կամքն ունե՞ն հասնե­լու մինչև Ղարա­բա­ղի ճանաչման հարցին կամ գոնե Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի, ինքնո­րոշման իրա­վունքի կամ ուղղա­կի անկա­խության ճանաչման մասին խոսել։ Այդ հարցը պետք է ուղղել Փարի­զին ու Վաշինգտո­նին։

– Ադրբե­ջա­նը դարձյալ պատե­րազմի նկրտումնե՞ր ունի։

– Ադրբե­ջա­նը արձա­նագրեց ռազմա­կան, մարտա­կան հաղթա­նակ, բայց ոչ քաղա­քա­կան հաղթա­նակ։ Քաղա­քա­կան հաղթա­նակ չունեն, որովհետև տակա­վին գոյություն ունի Արցա­խի Հանրա­պե­տությունը, այլևս ռուսա­կան զորքեր կան, ըստ իրենց, Ադրբե­ջա­նի տարածքի վրա։

Մյուս կողմից՝ Ադրբե­ջա­նում չգի­տեն, թե ինչ պետք է անեն վարձկան ահա­բե­կիչնե­րի հետ։ Ուրեմն այս երեք պատճառնե­րով չի կարե­լի խոսել քաղա­քա­կան հաղթա­նա­կի մասին։

Եվ քանի որ ամե­րի­կա­ցի­ներն ու ֆրանսիա­ցի­նե­րը ապտակ ստա­ցան Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի ու Ռուսաստա­նի կողմից, հայե­րը կօգտվեն այդ վիճա­կից, որպեսզի Արևմուտքը առաջ տանի Արցա­խի ճանա­չումը։

Բայց Ռուսաստանն էլ այդ քարտը պահում է իր ձեռքին, եթե Ադրբե­ջա­նը խանգա­րի, Պուտի­նը կարող է մեջտեղ հանել այդ քարտը՝ ճանա­չե­լով Արցա­խի անկա­խությունը։ Դա կարող է լինել այն դեպքում, եթե Թուրքիա­յի և Ռուսաստա­նի միջև հարա­բե­րություննե­րը տկա­րա­նան կամ լարվեն։ Մանա­վանդ որ, ԱՄՆ-ում պետք է նախա­գահ լինի Բայդե­նը, արդյոք Թուրքիան պետք է ավե­լի՞ խելո­քա­նա։

Արդեն տեսնում ենք, որ Էրդո­ղա­նի կողմից մարտա­վա­րա­կան կեղծա­վո­րություն է կիրառվում, ուզում է նոր հարա­բե­րություննե­րի ու բանակցություննե­րի մեջ մտնել եվրո­պա­կան կողմի հետ։

Նույնը պետք է փորձի անել ամե­րի­կա­ցի­նե­րի հետ, բայց արդյոք եթե դեպի Արևմուտք կամ Եվրո­պա նայի, Ռուսաստանն ի՛նչ դիրքո­րո­շում պետք է որդեգրի՝ ավե­լի՞ կոշտ, թե՞ ոչ և պե՞տք է օգտա­գործի հայե­րին ու Արցա­խը թուրք-ադրբե­ջա­նա­կան եղբայրության դեմ։

Ուրեմն, կարև­որ է, որ Հայաստա­նում կայուն վիճակ պահպանվի։ Ես կարծում եմ, որ լավ կլի­նի, որ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից մեկ հոգի մեջտեղ գա, օրի­նակ՝ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արա­րատ Միրզո­յա­նը՝ իբրև վարչա­պետ, որպեսզի կազմա­կերպվեն արտա­հերթ ընտրություններ։

Եվ ժողո­վուրդը պետք է որո­շի, թե ով պետք է լինի հաջորդ ընտրված վարչա­պե­տը։ Չի կարե­լի, որ նախկին ռեժի­մը մեջտեղ գա, օրի­նա­կան ձևով պետք է դրսև­որվի գործընթա­ցը։ 

Նիկոլ Փաշինյա­նը կարող է հրա­ժա­րա­կան տալ, ԱԺ‑ն ժամա­նա­կա­վոր վարչա­պետ կընտրի Արա­րատ Միրզո­յա­նին։ Հետո ԱԺ‑ն կունե­նան նոր նախա­գահ։ Եվ ժամա­նա­կա­վոր վարչա­պե­տը՝ ընտրված այսօրվա մեծա­մասնության կողմից, օրի­նակ՝ մինչև ապրիլ կամ մայիս կկազմա­կերպի արտա­հերթ ընտրություններ։

Եվ այդ ժամա­նա­կաշրջա­նում Նիկոլ Փաշինյա­նը, եթե կուզի, կարող է պատրաստվել ու ընտրվել նոր վարչա­պետ, որպեսզի ցույց տա Հայաստա­նին ու Սփյուռքին, որ՝ նայե­ցեք, ամբողջ ժողո­վուրդը ինձ ընտրեց ու վավե­րացրեց նոյեմբե­րի 9‑ի պայմա­նա­գի­րը կամ ոչ։ Դա ժողո­վուրդը պետք է որո­շի։

Աղբյուրը‘ MediaLab.am

Առնչվող Հոդվածներ