24.7 C
Yerevan

Երկի­րը Կայունացնե­լու Միակ Լուծումը Արա­րատն Է

«Վարչա­պե­տը շփո­թում է ժողովրդա­կան ինքնիշխա­նությունը ազգա­յին ինքնիշխա­նության հետ»։

Հարցազրույց ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ

– Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նին տված հարցազրույցում անդրա­դարձել է Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին և հայտա­րա­րել է, որ իրա­վի­ճա­կի գլխա­վոր պատասխա­նա­տուն ինքն է, բայց ոչ թիվ մեկ մեղա­վո­րը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք նրա այս հարցազրույցի շուրջ, ո՞վ է մեղա­վոր, եթե ոչ՝ գործող իշխա­նությունը։

– Նիկոլ Փաշինյա­նը միա­ժա­մա­նակ ճիշտ է ու սխալ: Նա ճիշտ է, քանի որ իրա­կան մեղա­վորնե­րը 1991 թվա­կա­նից ի վեր իշխա­նության մեջ գտնվող քաղա­քա­կան էլի­տա­ներն են: Նիկո­լը իր վրա է վերցնում մեղքի բաժի­նը, և առա­ջին անգամ է կառա­վա­րության այսպի­սի ղեկա­վար պատա­հում: Բայց Նիկո­լը սխալվում է, քանի որ երբ նա համա­րում է, որ միայն ժողո­վուրդը կարող է հետ վերցնել իր վստա­հությունը նրա նկատմամբ և ստի­պել նրան հրա­ժա­րա­կան տալ, վարչա­պե­տը շփո­թում է ժողովրդա­կան ինքնիշխա­նությունը (popular sovereignty) ազգա­յին ինքնիշխա­նության (national sovereignty) հետ: Պարոն վարչա­պետ, մի խառնեք ժողովրդա­կան ինքնիշխա­նությունը  ազգա­յին ինքնիշխա­նության հետ. ժողովրդա­կան ինքնիշխա­նությունը տոտա­լի­տար ռեժիմնե­րի նշանն է, ազգա­յին ինքնիշխա­նությունը ժողովրդա­վա­րա­կան ռեժիմնե­րի ուղին է: Իսկ ազգա­յին ինքնիշխա­նությունը չի նշա­նա­կում աջակցել կոռումպացված հին ռեժի­մի 17 վրեժխնդիր և նոստալգիկ կուսակցություննե­րին:

– 17 ուժե­րը առա­ջարկում են վարչա­պե­տի իրենց թեկնա­ծուին, բայց մերժում արտա­հերթ ընտրություննե­րի անցկա­ցումը։ Ստեղծված լարված իրա­վի­ճա­կում  ի՞նչ ելքեր եք տեսնում:

– Ես հասկա­նում եմ‘ այս բևե­ռա­ցումը և դրա­նից դուրս գալը շատ հեշտ է հետևյալ կերպ.

1. Նիկոլ Փաշինյա­նը պետք է առա­ջին քայլը կատա­րի ՝ հրա­ժա­րա­կան տալով,

2. Ազգա­յին ժողո­վը պետք է ընտրի նոր վարչա­պետ, Արա­րատ Միրզո­յանն ունի բոլոր ռեսուրսնե­րը՝ անցումա­յին վարչա­պետ լինե­լու համար, քանի որ նա գալիս է «Իմ քայլ»-ի մեծա­մասնությունից և պակաս պառակտիչ է, քան Նիկոլ Փաշինյա­նը,

3. խորհրդա­րա­նա­կաննե­րը Ազգա­յին ժողո­վի նոր նախա­գահ են ընտրում խորհրդա­րա­նի մեծա­մասնության խմբից («Իմ քայլ»),

4. վարչա­պետ Արա­րատ Միրզո­յա­նը կազմա­կերպում է արտա­հերթ ընտրություններ: Եթե Նիկոլ Փաշինյա­նը ցանկա­նա գլխա­վո­րել ցուցա­կը և վերա­դառնալ իշխա­նության, դա իր իրա­վունքն է, բայց նա ստիպված կլի­նի անցնել քվեա­տուփի օրի­նա­կա­նությունը, և ընտրողնե­րը միակն են, ովքեր կարող են դատել,

5. քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը վերա­կանգնում է իր անդորրը: Եվ վերջա­պես կարող է սկսվել հայկա­կան պետության (վերա)կառուցումը:

– Փաշինյա­նը նշում է, որ իր հրա­ժա­րա­կա­նի պահանջն ընդա­մե­նը էլի­տար բունտ է։ Այդպե՞ս է։

– Քանի դեռ առա­ջին նշա­նը չի գալիս Նիկոլ Փաշինյա­նի կողմից, որոշ վերնա­խա­վե­րի պարսա­տի­կի մշտա­կան ռիսկ կա: Եվ ոչ լավա­գույն մասի, ցավոք:

– Ինչո՞ւ են վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նին միա­ցել ռուսա­հայ օլի­գարխնե­րը, նախկին վարչա­պետ Կարեն Կարա­պետյա­նը։ Արդյո՞ք ընդդի­մության իրա­կան թեկնա­ծուն Վազգեն Մանուկյանն է։

– Եթե Կարեն Կարա­պետյա­նը վերա­դառնա իշխա­նության ընտրություննե­րի շնորհիվ, ապա դա կլի­նի «վերա­դարձ դեպի նորմա­լություն» նախքան Սերժ Սարգսյա­նի նախանձախնդիր ժեստը 2018‑ի ապրի­լին:

Վազգեն Մանուկյա­նը միայն այնտեղ է, որպեսզի հանգստացնի 17 կուսակցություննե­րին և ռուսնե­րին, և նա կլի­նի անցումա­յին վարչա­պետ առանց խորհրդա­րա­նի աջակցության կամ համընդհա­նուր ընտրա­կան իրա­վունքի: Սա ամե­նա­վատ սցե­նարն է: Առանց ժողովրդա­կան և ազգա­յին աջակցության, բևե­ռա­ցումը կտևի, և քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի ռիսկը կմե­ծա­նա: Ո’չ Նիկո­լը, ո’չ Վազգե­նը, բայց Արա­րա­տը երկի­րը կայունացնե­լու միակ լուծումն է:

 – Արցա­խի նախա­գա­հը հայտա­րա­րում է, որ պատե­րազմը հնա­րա­վոր էր կանգնեցնել ավե­լի շուտ՝ ավե­լի շահա­վետ պայմաննե­րով ու քիչ զոհե­րով։ Ինչո՞ւ դա չի արվել։

– Սա նշան է, որ Արա­յիկ Հարությունյա­նը ընտրել է Նիկոլ Փաշինյա­նին ցած թողնե­լը: Նա հասկա­նում էր, թե որտեղ է իր շահը: Նա արդեն հրա­ժարվել էր հանդի­պել Մինսկի խմբի երկու արևմտյան համա­նա­խա­գահնե­րին՝ Ռուսաստա­նին չնե­ղացնե­լու համար: Սա ևս մեկ միջոց է՝ ասե­լու, որ նա հասկա­նում է Ռուսաստա­նի մտադրություննե­րը:

Աղբյուրը‘ 1in.am

Առնչվող Հոդվածներ