ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հաղորդագրություն

Համագործակցության ամրապնդման ճանապարհին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2020թ. դեկտեմբերի 9-ին Մեր Ուղին Ընկերաքաղաքական Հարթակը ծանոթացման հանդիպում է ունեցել Քաղաքացու Որոշում կուսակցության Գործադիր Խորհրդի անդամների հետ։

Երկկողմանի համագործակցության ամրապնդման և շարունակականության ապահովման նպատակով դեկտեմբերի 28-ին Քաղաքացու Որոշում կուսակցության նախաձեռնությամբ կայացավ ևս մեկ հանդիպում Մեր Ուղին Ընկերաքաղաքական Հարթակի անդամների հետ։ Այս անգամ, ի թիվս մի շարք հարցերի, քննարկվեցին երկրում սկիզբ առած փոփոխությունների նոր փուլի՝ պայմանավորված վարչապետի՝ 2021թվականին կայանալիք արտահերթ ընտրություննների մասին հայտարարության և ընդդիմության մերժողական քաղաքականության վերաբերյալ հարցեր։

Քննակվեցին այն միջոցները և ուղիները, որոնք միտված են քաղաքական կայուն դաշտ ստեղծելուն և հասարակությունում նոր բախումների վտանգը չեզոքացնելուն՝ միևնույն ժամանակ կարևորելով Սահմանադրական ճանապարհով դրական փոփոխությունների իրականացումը։

Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին գալիք տարում գործնական քայլերի անցնելու, հասարակության շրջանում գաղափարական և հիմնավորված պայքար տանելու պատրաստակամությունը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *